Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ն աջակցում է առողջության առաջնային օղակի զարգացմանը

ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ն աջակցում է առողջության առաջնային օղակի զարգացմանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը, սատարելով Հայաստանի առողջապահության ոլորտում  իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները, փորձագետների խումբ է ուղարկել` տեղում դրանց  ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալու, միջազգային փորձին հաղորդակից դարձնելու նպատակով։

ԱՀԿ առաքելության նպատակն է օժանդակել հատկապես առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը, որակի գնահատման համակարգերի ներդրմանը, ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը։

Հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ԱՀԿ  հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևին և  առաքելության ներկայացուցիչներին ծանոթացրել է  Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփուխումների հիմնական ուղղություններին։

Անդրադառնալով ոլորտում ֆինանսական բարեփոխումներին, բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերին, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի, ինչպես  նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքներին` նախարարը նշել է, որ ոլորտի բազմաբնույթ և հավակնոտ ծրագիրը, որպես ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի բաղադրիչ, վերջերս հաստատվել է Ազգային ժողովի կողմից։

Լևոն Ալթունյանը կարևորել է առողջության առաջնային օղակի ուժեղացումը և բնակչության շրջանում այդ համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումը` ընդգծելով, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզային հիվանդանոցներում թերապևտիկ բուժում ստացածների 40-50 տոկոսը կարող էր բուժվել առաջնային օղակում։

Առաքելության թիմի ղեկավար, Շվեդիայի առողջապահության նախարարության ավագ խորհրդական Գորոն Կարսոնի, Համաշխարհային բանկի և ԱՀԿ-ի խորհրդատու, Խորվաթիայի առողջապահական հիմնադրամի նախկին տնօրեն Տատյանա Տրպուպեչի, Ռուսաստանի Դաշնության առողջապահության կազմակերպման և տեղեկատվայնացման պետական գիտահետազոտական ինստիտուտի միջազգային կապերի բաժնի փոխտնօրեն Աննա Կորոտկովայի հետ քննարկվել են ԱԱՊ  օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող բամաթիվ հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆինանսավորման կատարելագործմանը, քաղաքային վայրերում ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը, կլինիկական ուղեցույցների ներդրմանը, մասնագետների ծանրաբեռնվածության նորմատիվներին վերաբերող և այլ հարցերին։

Միջազգային փորձագետները ներկայացրել են աշխարհում և իրենց երկրներում համանման ծրագրերի իրականացման արդյունքները` պատրաստակամություն հայտնելով առավել ընդարձակ տեղեկատվություն տրամադրել։

Տատյանա Տրպուպեչը մասնավորապես ներկայացրել է, որ Խորվաթիայում ԱԱՊ–ի ամրապնդման նպատակով 2013 թվականին ներդրված վճարման խառը համակարգը (պերկապիտա` գումարած բոնուսներ) տվել է սպասված արդյունքները։ Առաջնային օղակում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջության պահպանմանը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը։ «Լավ կայացած առողջապահական համակարգերն ուժեղ առաջնային օղակ են ունենում»,-ասել է ԱՀԿ-ի փորձագետը` նշելով, որ 6 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում  պատրաստվում են գործող հիվանդանոցների թիվը կիսով չափ կրճատել` հասցնելով 30-ի։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը, աշխատանքային թիմի անդամները։

Այնուհետև ԱՀԿ առաքելության խմբի անդամներն օրակարգային հարցերը քննարկել են աշխատանքային խմբերի ղեկավարների հետ։  Փորձագետները Հայաստանում կշարունակեն աշխատել մինչև հուլիսի 7-ը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ