Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Արդյունքները վկայում են, որ սոցփաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը կայացել է

ՀՀ ԱՆ. Արդյունքները վկայում են, որ սոցփաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը կայացել է

Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուները  բժշկական օգնություն են ստանում պետության կողմից երաշխավորված ապահովագրական փաթեթի շրջանակում: Գործունեության 50 օրվա ընթացքում առողջապահական ապահովագրությունից օգտվել է 17.188 մարդ, որից 1346-ին մատուցվել է  վիրահատական ծառայություն։ Դա խոսում է  համակարգի կայացման և արդյունավետության մասին։

  Ամփոփելով արդյունքները` կարելի է ասել, որ նոր կարգով, համեմատաբար քիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելով, հնարավորություն է ստեղծվել  առավելագույն և պատշաճ ծառայություններ մատուցել։ Բացառվել են շահառուներին հերթագրելու դեպքերը։ Այս համակարգով շահառուն ինքն է որոշում, թե իր գումարն ուր փոխանցվի։ Ինքն է ընտրում ոչ միայն ստացիոնար բուժման, այլև տարեկան բուժզնությունն անցնելու բժշկական կազմակերպությունը։

Ինչպես և սպասվում էր` ծրագիրը մեկնարկեց բավական մեծ դիմելիությամբ, ինչը կուտակումների արդյունք էր։ Բանն այն է, որ սահմանափակ բյուջեով պայմանավորված` բարձր վարկանիշ ունեցող հիվանդանոցներում, հատկապես ծրագրին նախորդած ամիսներին, սոցիալական փաթեթի  շահառուներին հաճախ հերթագրում էին։ Խոսքն, իհարկե, ոչ անհետաձգելի բժշկական ծառայությունների մասին է։ 

Ծրագրի նկատմամբ հսկողություն են իրականացնում ինչպես  նախարարության պետական առողջապահական գործակալության մասնագետները, այնպես էլ` ապահովագրական ընկերությունները։  Միաժամանակ, շահառուներին տրամադրվող բոլոր ծառայությունները ներբեռնվում են էլեկտրոնային առողջապահական համակարգ։ Նման մակարդակի վերահսկողությունն, անշուշտ, լուրջ երաշխիք է ինչպես պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործման, այնպես էլ` բժշկական ծառայությունների ժամանակին և պատշաճ մատուցման:

Կարևոր է նաև, որ, ի տարբերություն նախկինի, մշակվել են ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման, ինչպես նաև մատուցված ծառայությունների որակական ցուցանիշներ: Ի դեպ, ապահովագրական ընկերության և շահառուի միջև ծագած վեճերի դեպքում շահառուն կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը 10 օրվա ընթացքում լուծում կտա ցանկացած բողոքի: Ֆինանսական հաշտարարի որոշումները վերջնական կլինեն  ապահովագրական ընկերության համար, սակայն շահառուն հնարավորություն կունենա բողոքարկելու նաև դատարանում:

Ուսումնասիրելով համակարգի դրույթների իրականացման արդյունքները, կատարելով անհրաժեշտ շտկումներ` առաջիկայում նույն մեխանիզմով կկազմակերպվի բնակչության  սոցիալապես անապահով և հատուկ խնբերի ավելի քան 600.000 բնակչության բժշկական սպասարկումը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ