ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԼՂՀ ԱՆ. «Եվրոպա Դոննա Արմենիա»-ն կրկին Արցախի շրջաններում էր
Նոյեմբերի 22-30-ը «Եվրոպա Դոննա Արմենիա» կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիայի բժիշկները երկրորդ անգամ ժամանել էին Արցախ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ մասնագետները իրենց աշխատանքների հիմնական մասն իրականացրել են Արցախի շրջաններում` այցելելով Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի, Քաշաթաղի և Մարտունու շրջանային բուժմիավորումներ:
«Եվրոպա Դոննա Արմենիա»-ն առաջին պացիենտական կազմակերպությունն է Հայաստանում, որը հանդիսանում է Եվրոպա Դոննա կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող կազմակերպության բացառիկ ներկայացուցիչը: Կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է 2015թ.-ի հունվար ամսին, նպատակ ունենալով պայքարել օր ըստ օրե ահագնացող կրծքագեղձի քաղցկեղի դեմ՝ բարձրացնել իրազեկվածությունը, բարձրաձայնել վաղ հայտնաբերման առավելությունների մասին, որի համար կատարվել են տարբեր տեղեկատվական-իրազեկման միջոցառումներ:
Այցի ժամանակ կատարվել են կրծքագեղձի և վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություններ, բժիշկ-ուռուցքաբանի և էնդոկրինոլոգի խորհրդատվություն: Արդյունքում որոշ կանայք ուղեգրվել են մամոգրաֆիկ հետազոտության, տրվել են ցուցումներ, նշանակվել դեղորայքային բուժումներ:
«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության նախագահ Նվարդ Քոչարյանը նշել, որ Արցախ աշխարհը յուրովի ձգողականություն ունի՝ մեկ անգամ լինելուց հետո ցանկություն է առաջացել կրկին այցելել և փոքր-ինչ օգտակար լինել բնակիչներին: Կազմակերպության նախագահը հավաստիացրել է, որ հաջորդ այցը Արցախ կլինի գարնանը:
Բաց դռների օրերի ընթացքում հետազոտություն են անցել մոտավորապես 400 կանայք, էնդոկրինոլոգի խորհրդատվություն ունեցել են նաև տղամարդիկ:
Կառույցի ղեկավար Նվարդ Քոչարյանին դեկտեմբերի 1-ին ընդունել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
Նվարդ Քոչարյանը նախարար Աթայանին է ներկայացրել առաքելության նպատակը, որ Արցախի կանայք ևս պետք լիարժեքորեն ունենան հնարավորություն կանխարգելելու հնարավոր քաղցկեղը:
Հանդիպման ժամանակ նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա համագործակցության շրջանակները:
Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն հայտնել Նվարդ Քոչարյանին կատարված աշխատանքների համար և հույս հայտնել, որ նման ձևաչափով համագործակցությունը կշարունակվի ի նպաստ Արցախի ազգաբնակչության:
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն