ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Արդյունավետ համագործակցությունը` ծրագրերի հաջողության կարևոր պայման
«Առողջապահության ոլորտում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում, նոր նախագծեր ուրվագծվում, ուստի մեր համատեղ աշխատանքն ավելի սերտացնելով միասին պետք է առաջ շարժվենք»,- ողջունելով մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ ասել է Լևոն Ալթունյանը։
Հանդիպման ժամանակ ներկայացվել են 2017թ. ոլորտում իրականացվող բարեփոխումները և գերակա ծրագրերի ընթացքը, ինչպես նաև 2018թ. անելիքները։
Ծանոթացնելով նախարարությունում և ենթակա կառույցներում իրականացվող բարեփոխումներին՝ նախարարի խորհրդական Արտեմիս Տեր-Սարգսյանը շեշտադրել է Երևանում հոգեբուժական կենտրոնների և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնում իրականացված օպտիմալացումը։ Կատարված մյուս փոփոխությունների նպատակը եղել է գիտականը գործնականին համահունչ դարձնելը և կրկնվող գործառույթները միավորելը։ Արդյունքում տնտեսված 1,8 մլրդ դրամն ուղղվել է դեֆիցիտ ունեցող առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը: 2018թ. համատեղ մշակվելու է համակարգի օպտիմալ կառուցվածքը, որով բժշկական ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի և հասանելի կլինեն։
Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի պաշտոնակատար Անի Հարությունյանը նշել է, որ համատեղ որոշակի ճանապարհ են անցել, և ներկաները ծանոթ են նոր, առավել թափանցիկ բյուջեի կառուցվածքին։ Նա ներկայացրել է բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման և նոր մեխանիզմների ներդրման, վերահսկողության կատարելագործման արդյունքները։
Նշվել է, որ 2018 թվականի պետական պատվերի տեղադրման պարտադիր նախապայմաններ են արտաքին աուդիտի և գործարար ծրագրերի ներկայացման պահանջը, ինչպես նաև վճարովի ծառայությունները բյուջեի 30%ին հասցնելը, որոնք մարզային այցերի ժամանակ կարևորվել է նաև վարչապետի կողմից։
2017թ. հոկտեմբերի 1-ից ներդրված սոցիալական փաթեթի շուրջ 100,000 շահառուի համար պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթներով 3 ամսվա ընթացքում բժշկական ծառայություններ է ստացել 35.751 շահառու։ Հիվանդանոցային բուժօգնության 97%-ը եղել է վիրահատական միջամտություն։
Առաջիկայում նախարարությունը կներկայացնի սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 612 հազար անձանց համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների ձեռք բերման ծրագիրը։ Մինչև տարեվերջ շրջանառության մեջ կդրվի ամբողջ բնակչության պարտադիր ապահովագրության հայեցակարգը։
Մահացության ցուցանիշների կառուցվածքում առաջին երեք տեղն են զբաղեցնում սրտանոթային հիվանդությունները (48%), չարորակ նորագոյացությունները (20%), թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (7%)։
«Նախարարությունը ներկայացուցչական հանձնաժողովներ է ձևավորել նշված հիվանդություների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների հայեցակարգերի մշակման նպատակով»,-ասել է բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը` մանրամասնելով, որ քաղցկեղի դեմ պայքարում կարևորվում է համապետական միասնական կառավարման համակարգի ներդրումը, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարում` ռիսկի գործոնների՝ հիմնականում ծխելու դեմ համատեղ պայքարը։
Այս և հանրային առողջապահական մյուս ծրագրերի հաջողությունը մեծապես պայմանավորված է առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկների՝ բնակչության հետ ակտիվ, նախաձեռնողական աշխատանքով։ Զուգահեռաբար կընթանա այդ օղակի բարեփոխման ծրագիրը։ Այժմ քննարկվում է պարզ և մատչելի թիրախներին հասնելու համար բուժաշխատողներին խրախուսելու մեխանիզմը։
Կարևորվել է Հայաստանում տուբերկուլոզը 2021ին հաղթահարելու նպատակով հակատուբերկուլոզային ծառայությունների նոր` արդյունավետ մոդելի կայացումը։ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ արդեն սկսվել է հիվանդանոցային ծառայության կենտրոնացման և ապակենտրոնացված պոլիկլինիկական ծառայության ամրապնդման գործընթացը։
Կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի ներդրման աշխատանքային խմբի ղեկավար Հարություն Մանգոյանը ներկայացրել է, որ 2017թ. օտարերկյա լավագույն փորձի հիման վրա թարգմանվել, տեղայնացվել և նախարարի հրամաններով հաստատվել են նախատեսված ավելի քան 300 փաստաթղթերը։ Նա կարևորել է, որ ստեղծված միասնական մեթոդաբանությամբ հստակ ազդակներ են ուղարկվում բժշկին և օգնում կլինիկական որոշումներ կայացնելիս։ Սրանով ոչ միայն ապահովվում են բուժման միջազգային չափորոշիչները, այլև` պացիենտի բուժման որակը և մասնագետի պաշտպանվածությունը։
Նախարար Ալթունյանը հավելել է, որ մշակված և հաստատված փաստաթղթերն այժմ թվայնացվում են, ինչից հետո կմուտքագրվեն էլեկտրոնային առողջապահական համակարգ։
«էլեկտրոնային առողջապահական համակարգը պետք է լինի առողջապահական բոլոր կազմակերպությունների կենսակերպը»,¬ասել է աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը՝ հավելելով, որ առաջիկայում կկազմակերպվեն բուժաշխատողների դասընթացներ, ձեռք կբերվեն համակարգիչներ։
Ծրագրի համակարգող Վարդան Գևորգյանը նշել է, որ 2017թ. մայիսից պետպատվերով, ինչպես նաև սոցփաթեթի շահառուներին մատուցված ծառայությունների վճարումը բժշկական հաստատություններին կատարվում է համակարգում գրանցվող տվյալների հիման վրա, որի արդյունքում կրճատվել են ամսական վճարումների ժամկետները։ Համակարգի ներդրմանը զուգընթաց առողջապահական ոլորտի հաշվետվությունները նույնպես բժշկական կենտրոնները կներկայացնեն միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով։ Հետագայում կյանքի կկոչվեն էլեկտրոնային դեղատոմսերը, դեղերի պաշարի կառավարումը և այլն։ Անցած տարեվերջին կայացել է համակարգիչների գնման մրցույթը։ Առաջիկայում կսկսվի տեխնիկայի մատակարարումը։ Այս տարվա մարտից կմեկնարկի ուժաշխատողների ուսուցումը։
Համարձակ նորամուծություններ են կատարվում կենտրոնացված գնումների կազմակերպման գործում։ Գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումների համակարգող Հայկ Սայադյանը ներկայացրել է, որ ամբուլատորպոլիկլինիկական համակարգի կողմից անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման բոլորովին նոր համակարգի ներդրման նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարություն։
Սրտի անվճար վիրահատությունների ծրագրի բարեփոխումները կհանգեցնեն պետպատվերի շրջանակում իրականացվող ծառայության ինքնարժեքի իջեցման։ Տնտեսված շուրջ 30% միջոցները հետագայում կուղղվեն ծրագրում ավելի շատ հիվանդներ ընդգրկելուն։ Մրցույթն արդեն կայացել է, պայմանագրերը կնքվում են։ Առաջիկայում նույն մոտեցումը կորդեգրվի պետական այլ ծրագրերի շրջանակում։
Գնումներն արդյունավետ կազմակերպելու գործում բժշկական կազմակերպություններին աջակցելու նպատակով նախարարությունը կազմակերպում է դասընթացներ և խորհրդատվություններ։ Արդեն կես տարի է, կայքում տեղադրվում են դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնման տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր՝ http://moh.am/#1/737։
Նելսոն Զուլոյանը նշել է, որ անցած տարեվերջին նախարարի գլխավորած պատվիրակության Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ներկայացված այս ծրագրերն այնտեղ տեղայնացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ առթիվ կնքված Համաձայնագրի շրջանակներում աշխատանքներն ընթանում են։
Ներկայացնելով պետպատվերի տեղադրման պայմանագրերի կնքման ընթացքը՝ ՀՀ ԱՆ ՊԱԳի պետ Ծաղիկ Վարդանյանը ներկաներին հորդորել է ավելի ակտիվ համագործակցել սահմանված ժամկետում այդ աշխատանքներն ավարտին հասցնելու և բժշկական կազմակերպություններին ֆինանսավորելու համար։
«2018 թվականին էլեկտրոնային առողջապահական ծրագրի հնարավորությունների ընդյանման գործընթացն իմ ուշադրության կենտրոնում է լինելու։ Առաջնահերթ խնդիրներից մեկն էլ կլինի առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ փոքրաթիվ խմբերով հանդիպումներ ունենալը»,ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` հավելելով, որ ծրագրերի կայացումը կիսով չափ պայմանավորված է, թե դրանք ինչպես են ընկալվում տեղերում և ինչպես հասցվում կատարողներին։
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն