Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ . Հանդիպում Արարատի մարզի առաջնային օղակի բժիշկների հետ

ՀՀ ԱՆ . Հանդիպում Արարատի մարզի առաջնային օղակի բժիշկների հետ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի հերթական հանդիպումը Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի տարածաշրջանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի մասնագետների հետ էր։ Այս անգամ ևս նա ընդհանուր գծերով ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանցից ակնկալվող արդյունքները։

Լևոն Ալթունյանը ծանոթացրել է նաև  ԱԱՊ օղակի բարեփոխման տեսլականը` շեշտադրելով դրա արդյունքում բնակչության հետ ամենից ակտիվ հանդիպումներ ունեցող բժիշկների հեղինակության բարձրացման, նրանց աշխատանքների նորովի կազմակերպման շնորհիվ ակնկալվող նպատակները։ Դրանց թվում են հիվանդացության և հաշմանդամության ցուցանիշների նվազեցումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու դրանց ժամանակին, արդյունավետ բուժումը և այլն։ Դրանց հասնելու համար պետք է բժիշկն արդյունավետ աշխատի։ Իսկ որպես դրա կարևոր գործոն նախատեվում է առաջիկա երկու տարվա ընթացքում ԱԱՊ օղակի բժշկի աշխատավարձի մինչև կրկնակի ավելացում։ Թե ինչ քայլերով`  քննարկվում են և կորոշվեն համատեղ։ 

Բնակչության հետ ամենից ակտիվ հանդիպումներ ունեցող մասնագետների հետ նախարարի պաշտոնակատարը քննարկել է ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ամենօրյա աշխատանքային  խնդիրներին առնչվող հարցեր։ Լևոն Ալթունյանը խոստացել է տեղում չպարզաբանված հարցերի պատասխանները տալ ուսումնասիրությունների արդյունքում։

Առաջնային օղակի մասնագետները բժիշկ-բուժառու փոխհարաբերություններում կարևորել են ինչպես բժշկի, այնպես էլ բնակչի պարտականությունների սահմանումը «Առողջապահության մասին» օրենքի նախագծում։ Նախարարի պաշտոնակատարը հորդորել է նման առաջարկները գրավոր ուղարկել նախարարություն։

Այնուհետև Լևոն Ալթունյանը ծանոթացել է Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին։ 2016թ. հունիսին մեկնարկած հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Նախարարի պաշտոնակատարին ներկայացվել է, որ արդեն կատարվել է ընդհանուր աշխատանքների շուրջ 80%-ը:

Լևոն Ալթունյանը կառուցողների, ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ