Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Արտաշատի տարածաշրջանն այսուհետ կսպասարկի հիմնանորոգված բարձրակարգ հիվանդանոց

ՀՀ ԱՆ. Արտաշատի տարածաշրջանն այսուհետ կսպասարկի հիմնանորոգված բարձրակարգ հիվանդանոց

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ տրվել է Արտաշատի հիմնանորոգված բուժկենտրոնի շահագործման մեկնարկը: Բուժկենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից:


«Այսօր շահագործման ենք հանձնում ևս մեկ մարզային, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն: Սա նշանակում է, որ  ևս շուրջ 90 հազար բնակչության հետայսու կմատուցվեն որակյալ, մատչելի և արդի բժշ¬կա¬կան ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ: Սա նշանակում է, որ դուք կխնայեք ժամանակ ու ծախսեր և կխուսափեք բուժման համար մայրաքաղաք հասնելու անհարմարությունից»,- բացման խոսքում նշել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ առողջության պահպանման առաջնային օղակում հաջորդ տարի աշխատավարձերը կբարձրանան ևս շուրջ 15%-ով:


«Կասեք` քիչ է: Այո, շատ չէ, բայց ամիսների ընթացքում 30 տոկոսով բարձրացումն արդեն տեղաշարժ է: Ու սրանով կանգ չենք առնում: Բյուջեի միջոցների վերաբաշխմամբ ֆինանսական հավելյալ միջոցներ ենք ուղղել սրտի վիրահատություններին, ուռուցքաբանությանը, երեխաների բուժօգնությանը և շտապօգնությանը: Եկող տարի այս միջոցները կրկին աճելու են: Այո, սա էլ չի երաշխավորում առողջապահական ծախսերի ամբողջական ծածկում, բայց դրական տեղաշարժ է:


Իրական և արհեստածին դժգոհությունները քիչ չեն: Ամեն օր ենք ստանում դրանք, բազմաթիվ խնդիրների ենք տեղյակ: Իսկ մինչ դուք ականատես կլինեք արդյունքներին, հավատացնում եմ, որ առաջնորդվում ենք նոր սկզբունքներով ու նոր ծրագրերով: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:


Կառավարության որոշման հիման վրա Արտաշատի պոլիկլինիկան, Արտաշատի հիվանդանոցը, Արտաշատի ծննդատունը, Արտաշատի հակատուբերկուլոզային դիսպանսերը միաձուլման ձևով վերակազմակերպվել են «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ մահճակալների ընդհանուր թիվը 275-ից կրճատելով 130-ի: Այսպիսով` ապահովվել է դրանց տեղակայման արդյունավետությունն ու մատչելիությունը, կրճատվել են կրկնվող անարդյունավետ ծառայությունները, ազատվել  և կոնսերվացվել է վարչական տարածք:


Արդիականացման գործընթացում կառուցվել են ջրամբար և նոր պոմպակայան: Տեղադրվել է բժշկա¬կան 3 նոր վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթա¬կա¬ռուց¬վածք¬ները (տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուց¬ման), ինչպես նաև վերակառուցվել են միջնապատերը, դռները: Մոնտաժ¬վել են նաև բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխու¬թյան, քույրա¬կան ազդական¬չի, հակա¬հրդեհային ազդարարման համակարգերը, համակարգ¬չա¬յին ու հեռախոսա¬կապի ներքին ցան¬ցերը:


Տեղադրվել են ջեռուց¬ման և տաք ջրամատակարարման նոր կաթսաներ, իրականացվել են նաև կենտ¬րոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության ու եզրաքարերի տեղադրում և տարածքն եզրագծող ցան¬կա¬պատի կառուցում:


Արտաշատի բժշկական կենտրոնն ունի վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն բաժանմունքներ, գործում է ինտենսիվ թերապիայի ծառայություն, ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա:
Ծրագրի շրջանակներում Արտաշատի ԲԿ-ն հագեցվել է նաև ժամանա¬կա¬կից բժշ¬կա-կան սարքավորումներով, կահույքով և պարագաներով, մասնավորապես, բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, թոքերի արհես¬տա¬կան օդափոխության սարքեր, որոնք նախատեսված են նաև նորածինների բուժման համար: Որոշ սարքավորումներ էլ հատկացվելու են առաջիկայում:


Արդիականացված բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Արարատի մարզի և հատկապես Արտաշատի տարածաշրջանի շուրջ 90 հազար բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշ¬կա¬կան ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ:


Վարկային ծրագրի շրջանակներում ներդրվել է 2 մլրդ 89.5 մլն դրամ ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 417.9 մլն (20%), Համաշխարհային բանկի վարկային միջոցներից՝  1 մլրդ 671.6 մլն (80%):


Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.

 

  • Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 40.7մլն դրամ,     
  • Երկու մասնաշենքի հիմնանորոգում` 1 մլրդ 545.6 մլն դրամ,
  • Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում, անձնակազմի ուսուցում` 341.7 մլն դրամ,            
  • Բժշկական կահույքի մատակարարում` 161.5 մլն դրամ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ