ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Մայք Սարյանն առողջապահական նոր նախագծեր է քննարկել Արսեն Թորոսյանի հետ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար: Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սարյանի առաջարկած մի շարք գաղափարներ և համատեղ նախագծեր առավել առարկայորեն քննարկել արդեն առողջապահական գերատեսչությունում:
«Առողջապահության ոլորտում հեղափոխություն անելու հարցում Ձեր կողքին ենք»,-շեշտել է Սարյանն ու Թորոսյանին առաջարկել իր աջակցությունը` ամերիկյան առողջապահական համակարգում կիրառվող բժշկական չափորոշիչները Հայաստանում ներդնելու ու դրանցով առաջնորդվելու հարցում: Այդ չափորոշիչները վերաբերում են թե առողջապահական հաստատությունների շենքային պայմաններին, թե բուժման ընդհանուր գործընթացներին:
Ամերիկահայ բարերարը հետաքրքրված է նաև ամերիկյան արտադրության բժշկական նշանակության ապրանքներ, դեղեր բերելու, Հայաստանում փաթեթավորելու, վերավաճառելու ու արտահանելու հարցում:
«Ինձ համար երազանք է` Հայաստանում հիմնել լավագույն չափորոշիչներին համապատասխան, առաջատար գիտելիքահեն բուժկենտրոն` այսպիսով նպաստելով նաև առողջապահական տուրիզմի զարգացմանը»,-ասել է Սարյանը` վստահեցնելով, որ պատրաստ է իր նպաստը բերել համակարգի զարգացմանն ու այս գաղափարին:
Սարյանին հետաքրքրել են Թորոսյանի դիտարկումներն ու իր գաղափարները կյանքի կոչելու առաջարկները: Հայաստան այցի շրջանակում առաջիկա օրերին արդեն որոշակի քննարկումներ և այցեր կկազմակերպվեն:
Հայ բարերարը հետաքրքրվել է նաև այս սեպտեմբերին Հայաստանին նվիրաբերված մեծաքանակ բուժտեխնիկայի և օժանդակ սարքավորումների բաշխման գործընթացով` տեղեկանալով, որ օրերս արդեն դրանք կտրամադրվեն հիմնականում մարզային բուժհաստատություններին:
Հայաստանյան առողջապահական համակարգին շարունակական աջակցության, ինչպես նաև կառավարման գործում նշանակալի ավանդի համար նախարարի պաշտոնակատարի անունից Մայք Սարյանին հայտարարվել է շնորհակալություն, իսկ բարերարը պարգևատրվել է նաև նախարարության հուշամեդալով:
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն