ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ նախաձեռնությամբ եվրոպացի բժիշկները հյուրընկալվել են «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում. armenpress.am
Կրծքագեղձի ախտորոշումից մինչև ամենաբարդ վիրահատություններ այլևս հնարավոր է իրականացնել մեկ վայրում: «Էրեբունի» բժշկական կենտրոնում վերջերս բացված Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքն ապահովված է նորագույն սարքավորումներով եւ պատրաստ՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարել աշխարհի լավագույն կլինիկաներում կիրառվող բուժման մեթոդներով:
Ինչպեոս հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ նախաձեռնությամբ Շվեցարիայի Լուգանոյի համալսարանի կրծքագեղձի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Օլիվիա Պագանին և Իտալիայի Ուռուցքաբանության եվրոպական դպրոցի գիտական գծով նախագահ, պրոֆեսոր Պեդրո Պեկատորին հյուրընկալվել են նորաբաց բաժանմունքում:
Եվրոպացի բժիշկները նաև բուժման տարբեր փուլերում գտնվող ու կրծքագեղձի խնդիր ունեցող հիվանդների են լսել` ծանոթացել վերջիններիս բուժման ընթացքին: Նրանք նաև կարծիքներ են փոխանակել իրենց հայ գործընկերների հետ` վերոնշյալ հիվանդների հետագա բուժումն առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումով:
«Մենք զբաղվում ենք կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետության բարձրացմամբ ամբողջ Եվրոպայում: Շատ լավ հնարավորություն էր գալ Հայաստան եւ հանդիպել հայ բժիշկների հետ: Նաև լավ հնարավորութուն է մեր հայ գործընկերների համար` փորձի փոխանակման ու գիտելիքների հարստացման առումով: Ուրախ ենք, որ կարող ենք աջակցել նրանց ու ինչպես նաև կրծքագեղձի խնդիրներ ունեցող մարդկանց», -Արմենպրեսի թղթակցի հետ զրույցում ասել է Շվեցարիայի Լուգանոյի համալսարանի կրծքագեղձի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Օլիվիա Պագանին:
Նրա խոսքով հայ գործընկերների հետ քննարկել են բարդ դեպքերն ու եկել այն եզրակացության, որ լավագույն բուժում է իրականացվել:
Նորաբաց բաժանմունքը և հայ գործընկերների մասնագիտական բարձր գիտելիքները տպավորել էր նաև պրոֆեսոր Պ. Պեկատորին: Նրա խոսքով Ուռուցքաբանության եվրոպական դպրոցը հիմնադրվել է 25 տարի առաջ` գլխավոր առաքելությունը համարելով տարբեր երկրների ուռուցքաբաններին աջակցելը: Եվրոպացի պրոֆեսորի խոսքով գործակցությունը շարունակական կլինի:
«Էրեբունի» ԲԿ Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ներսես Բերբերյանի համոզմամբ աշխարհի զարգացած երկրների կլինիկաներում իրականացվող հետազոտությունների արդյունքում անընդհատ փոխվում են բուժման արդյունավետությանը միտված մոտեցումները և այդ փորձը ուսանելու, կիրառելու խնդիր ունենք:
«Մենք փորձում ենք վերապատրաստմանը միտված տարբեր խորհրդաժողովներին մասնակցելով կիրառել նոր մոտեցումները: Հուսով եմ, որ մեր գործակցությունը կշարունակվի նաև հետագայում: Յուրաքանչյուր հիվանդի համար առանձին մոտեցում է պահանջվում, իսկ մեր նպատակն ու գերխնդիրը այդ բուժումը ամենաբարձր մակարդակով իրականացնելն է», - ասել է Ներսես Բերբերյանը:
Նրա խոսքով ճիշտ և արդյունավետ բուժմանը զուգահեռ Էրեբունի ԲԿ մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայության համար վիրահատության ընթացքում գլխավոր խնդիրներից է կնոջ կյանքը փրկելուց բացի ուշադրություն դարձնել նաեւ էսթետիկ կողմին` կրծքագեղձի պահպանմանը` ինչը շատ կարեւոր է յուրաքանչյուր կնոջ համար:
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն