ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Երևանում բացվել է ՁԻԱՀ-ի ԿՀԿ հիմնանորոգված նոր լաբորատորիան
Արդեն 30 տարի է, ինչ դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Հայաստանը ևս անմասն չի մնում և օրվա շրջանակներում տեղի են ունեցել բազմաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակը խնդրի նկատմամբ հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրելը, իրազեկումը և կանխարգելման աշխատանքներում նոր կազմակերպություններ, անհատներ ներգրավելն է։
Օրվան ընդառաջ, Հայաստանը միանալով ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվան, անցկացվել են հանրային միջոցառումներ, որի ընթացքում ցանկացողները հնարավորություն են ունեցել անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն, որն ուղեկցվել է նաև խորհրդատվությամբ: Հյուսիսային պողոտայում` «Իմացի'ր կարգավիճակդ» ակցիայի շրջանակներում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նույնպես թեստավորվել է հեպատիտ Ց-ի, Բ-ի և ՄԻԱՎ-ի վերաբերյալ կարգավիճակը պարզելու համար:
Միաժամանակ, հանրությանն առաջին անգամ ներկայացվել է սոցիալական հոլովակ, որը նպատակ է ունեցել պարզելու հանրության վերաբերմունքը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ: Հոլովակը հասանելի է հետևյալ հղմամբ:
Ինչպես նաև, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում բացվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնանորոգված նոր լաբորատոր ենթակառուցվածքը, որին մասնակցել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
«Հանրապետությունում եզակի այս կառույցը ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում իրականացնող ռեֆերենս լաբորատորիա է, որտեղ իրականացվում են ՄԻԱՎ վարակով պացիետնենրի իմունային կարգավիճակի որոշում, ինչպես նաև կլինիկալաբորատոր, կենսաքիմիական, ախտորոշիչ և բուժման համար անհրաժեշտ մի շարք այլ ցուցանիշների որոշման, նաև ուղեկցող վարակների հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին ասել է Արսեն Թորոսյանը և հաջողություն մաղթել անձնակազմին` ամենօրյա պատասխանատու աշխատանքում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, մասնավորապես UNAIDS- ին և նրանց ոչ կառավարական սեկտորի գործընկեր «СПИД-инфосвязь»-ին, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին` արդյունավետ և մասնագիտական աշխատանքի համար»,- ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Այնուհետև հյուրերը շրջել և ծանոթացել են ՁԻԱՀ ԿՀԿ ռեֆերենս լաբորատորիայի պայմաններին:
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդելու ոլորտն անվերապահորեն կարելի է դասել շարունակաբար ձեռքբերումներ և նշանակալի արդյունքներ արձանագրող ոլորտների շարքին: Դրանում կարևոր դերակատարություն ունեն երկրում գործող ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողության, հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր հետազոտությունների որակի հսկողության, մոնիտորինգի և գնահատման արդյունավետ համակարգերը:
Հայաստանն աշխարհի 4 երկրներից մեկն է, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավաստել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը: Դա կարևոր քայլ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին, որն ուղղված է ապահովելու բարեկեցություն և առողջություն բոլորի համար։
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն