Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Հեղինակավոր newSpecial ամսագրում ԵՊԲՀ-ի մասին տպագրված հոդվածի հայերեն թարգմանությունը

ԵՊԲՀ. Հեղինակավոր newSpecial ամսագրում ԵՊԲՀ-ի մասին տպագրված հոդվածի հայերեն թարգմանությունը

1949թ-ից Ժնևում բոլոր միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար տպագրվող, հեղինակավոր newSpecial ամսագրում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասին տպագրված հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ինչպե՞ս է բժշկական համալսարանը դարձել պետական խոշոր գործատու և երկիրը դարձրել կայուն համաշխարհային առողջապահական սպառնալիքների նկատմամբ

Լիդա Մելիքյան, Գևորգ Թամամյան

Վերջին մի քանի ամիսների ընթացքում բուժաշխատողների անհրաժեշտությունը հատկապես նկատելի է դարձել:

Բժշկագիտության գործնական կիրառության իրականացումը մեծապես պայմանավորված է անորոշության պայմաններում կայացված որոշումներով:

Անհայտ սպառնալիքի հետ բախումն ամբողջ աշխարհում համընդհանուր նպատակի և արժեքների շուրջ է միավորել հասարակությանն ու բժշկական համայնքին: Անկախ ժամանակաշրջանից և առկա վտանգներից՝ բժշկական կրթության ու այդ կրթությունն ապահովող ինստիտուտներն առանցքային նշանակություն ունեն գործող առողջ հասարակության համար:

Հարավային այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, որը բազմաթիվ աղետներ է տեսել, հիմնական առաջնահերթություններից մեկը եղել է այդպիսի ինստիտուտների զարգացումը: Ունենալով ավելի քան 3500 աշխատակից, շուրջ 8000 ուսանող տարբեր երկրներից և 3 հիվանդանոց՝ Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) ներկայումս Հայաստանի բժշկական կրթության, կլինիկական բժշկության, գիտական հետազոտությունների և նորարարությունների խոշորագույն և ամենաազդեցիկ մատակարարն է: Հիմնադրվելով 100 տարի առաջ՝ գլոբալ հանրային առողջապահության և աշխարհաքաղաքական աղետների ժամանակ, համալսարանն իր գոյության ընթացքում վճռական դեր և ազդեցություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում: Երկրի պատմության դժվարին ժամանակաշրջանում այն դարձել  է հայ ժողովրդի միավորման և բարեփոխումների հիմնաքարերից մեկը:

Բժշկական ուսումնարանի ստեղծումը 1920թ. կենսական նշանակություն ունեցավ, երբ նորաստեղծ հանրապետությունը բախվեց ենթակառուցվածքի բացակայությանը, սոցիալ-տնտեսական և սանիտարական ծանր խնդիրներին, երբ բնակչության մեծ մասը զրկված էր բազային բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

Առաջին դասախոսությունները կազմակերպվել են Երևանի քաղաքային հիվանդանոցում, որն այժմ՝ 100 տարի անց, ոչ միայն ծառայում է որպես լսարան,  այլև վերականգնողական կենտրոն է վիրավոր զինվորների համար:

Երևանի բժշկական ինստիտուտը, հետագայում բարգավաճելով, ստացել է համալսարանի կարգավիճակ՝ վերանվանվելով միջնադարյան հայ բժշկապետ Մխիթար Հերացու անունով։ Համեմատաբար կարճ ժամանակահատվածում բացվել են խոշոր ամբիոններ, հայերեն է թարգմանվել մեծաքանակ բժշկական գրականություն, զգալիորեն ընդլայնվել են պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողների քանակը: 1922-1932թթ. ավարտվել է համալսարանի հիմնական մասնաշենքերի կառուցումը, որոնք ընդգծում են Երևանի  դասական ոգին մարմնավորող  տարբերակիչ առանձնահատկությունը:

Արտակարգ իրավիճակների, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում պատրաստվածության խնդիրը դրսևորվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ընթացքում բժշկական ինստիտուտը շարունակել է իր կրթական և գիտահետազոտական գործունեությունը, թեև բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ համալրեցին խորհրդային բանակի շարքերը: Հիվանդներն ու վիրավորները տեղափոխվում էին Հայաստանի տարբեր մարզերում և արտերկրում հիմնված բժշկական կենտրոններ, որոնք ղեկավարվում էին ինստիտուտի շրջանավարտների և դասախոսների կողմից: Պատերազմի 4 տարիների ընթացքում ինստիտուտը տվել է 800 շրջանավարտ։ Մեր ներկայիս պայքարը համաշխարհային COVID-19 համավարակի դեմ հաճախ համեմատվում է համաշխարհային պատերազմի հետ, որով հատկապես կարևորում է բժշկական ուսումնական հաստատությունների անհրաժեշտությունն ու կայունությունը պատմական դժվարին ժամանակաշրջանում:

Ժամանակի ընթացքում ուսանողների քանակն ավելացել է: Բուժաշխատողների պահանջարկի աճով պայմանավորված՝ բժշկական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը սկսեց դասախոսություններ կարդալ ռուսերենով՝ սիրով ընդունելով խորհրդային տարբեր հանրապետություններից ժամանած բազմաթիվ ուսանողների, այնուհետև հայկական  մեծ համայնքներ ունեցող երկրներից՝ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Իրանից, Կիպրոսից և այլ երկրներից ժամանած ուսանողների համար բաժին ստեղծվեց:

1988թ. դեկտեմբերի ավերիչ երկրաշարժը Հայաստանում դարձյալ լուրջ փորձություն դարձավ բժշկական համալսարանի ուսանողների և դասախոսների համար, որոնք այդ դժվարին պահին  ցույց տվեցին արհեստավարժության և մարդասիրության  հիանալի օրինակ: Երկրաշարժի չարաբաստիկ օրը 200 ուսանող իրենց դասախոսների հետ  մեկնեց աղետի գոտի՝ Սպիտակում և Գյումրիում առաջին օգնություն ցուցաբերելու տուժածներին: Յուրաքանչյուր օր 200-250 ուսանողներից կազմված նոր խմբեր էին մեկնում աղետի գոտի:

Համալսարանում ստեղծվել էր դոնորական արյուն հանձնելու կետ, և յուրաքանչյուր օր ավելի քան 400 մարդ արյուն էր հանձնում:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ