ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Բժշկական բուհի 93-ամյա շրջանավարտի հիշողությունները թարմանում են՝ ուսանողական ալբոմը թերթելիս
Խմբակային լուսանկարն արվել է 1947 թվականին ԵՊԲՀ տարածքում: Երբ ազդարարվեց բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկի մասին, չէինք կարող պատկերացնել, որ նախանշված ծրագրերը չեն կայանա:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները, ապա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը երկարաձգեց ԵՊԲՀ 1950 թվականի շրջանավարտ Ռոզա Հախինյան-Աթաբեկյանի մասին այս պատմության հրապարակումը: Մեր ստեղծագործական թիմը տարին ափոփում է՝ անդրադառնալով 100-ամյա բուհի 93-ամյա շրջնավարտին:
Մեկ դարը բոլորած բուհի յուրաքանչյուր շրջանավարտ, որն այժմ պատկառելի տարիքում է առանձնակի հարգանքի է արժանի: Նրանց՝ բուհի մասին պատմող յուրաքանչյուր հիշողություն, փաստաթուղթ, արժեքավոր վկայություն է:
Ռոզա Արտաշեսի Հախինյանը ծնվել է 1927 թվականի ապրիլի 8-ին: Նա 1945 թվականին ընդունվել և 1950-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ բուժ-պրոֆիլատիկ մասնագիտության գծով, և պետական քննական հանձնաժողովի կողմից ստացել բժշկի որակավորում: Հետագայում նա մասնագիտացել է որպես մանկաբույժ:
93-ամյա Ռոզա Հախինյանը, տարբեր տարիների կտրվածքով աշխատելով առողջապահական տարբեր կազմակերպություններում, առողջացրել է տասնյակ հիվանդների: Նա մասնագիտական գործունեություն է ծավալել Աշտարակում, Դիլիջանում, Ալավերդիում, իսկ հետագայում աշխատանքը կենտրոնացրել է «Արաբկիր» բժշկական համալիրում, որը նախկինում կոչվում էր 3-րդ մանկական, այնուհետև՝ Հանրապետական մանկական հիվանդանոց:
ՀՍՍՀ վաստակավոր բժշկուհուն հարազատ բուհի հետ բազմաթիվ դրական հիշողություններ են կապում, որոնց շարքում առանձնացնում է ուսանողական տարիներն ու կուրսընկերներին: Լուսանկարներից մեկում ցույց է տալիս ընկերուհուն՝ Մարգո Ավետիսյանին. նրանց ավելի քան կես դար առաջ, դասերից հետո լուսնակարել է կուրսընկերը: Մեկ այլ լուսանկար տիկին Ռոզային հիշեցնում է տասնամյակներ առաջ փորձի փոխանակման նպատակով Բեյրութից բժշկական համալսարան ժամանած պրոֆեսորների խումբին: Նա, որպես հանդիպման ակտիվ մասնակից և բժշկի կեցվածք ունեցող ուսանողուհի լուսանկարվել է խմբի համար:
ԵՊԲՀ շրջանավարտի համար բժշկական համալսարանի հոբելյանը, որին նա գրեթե հասակակից է, համարում է իր մասնագիտական կայացման մեկնակետը, այն հաջողությունների խորհրդանիշը, որոնք նրան ուղեկցել են ողջ կյանքի ընթացքում:
Ռոզա Հախինյանը շատ ուրախ է, որ մասնագիտացել է հենց «Մանկաբուժություն» մասնագիտությամբ: «Բժշկությունը սկսվում է մանուկներին բուժել կարողանալուց»,-կարծում է նա: Մանկաբույժի գնահատմամբ՝ երեխաներն ամենակարևոր, ամենաթանկարժեք էակներն են:
Երկար տարիների փորձ ունեցող բժշկուհու մեծ ցանկությունն է, որպեզի ապագա բժիշկները լավ մասնագետ դառնան: Այս հարցում նա կարևորում է աշխատասիրությունը, որի շնորհիվ հնարավոր է հաջողություններ արձանագրել: «Բժշկի ուսման կատարելագործման ճանապարհը բավականին բարդ է: Պետք է լինել աշխատասեր և համբերատար, որպեսզի հասնել մեծ արդյունքի: Այդպես է եղել նաև իմ կյանքում»,-պատմում է նա: Ռոզա Հախինյանի ամուսինը, որը զինվորական էր, համբերատար օգնել է նրան, որպեսզի կինն անցնի բժիշկ դառնալու դժվարին ուղին:
Ինչպես ընդունված է շատ բժշկական ընտանիքներում Հախինյան- Աթաբեկյանների դեպքում էլ մարդասիրական մասնագիտությունը փոխանցվում է սերնդեսերունդ:
Այժմ ծոռնուհին՝ Կարինե Աթաբեկյանն է շարունակում վաստակաշատ բժշկուհի տատիկի մասնագիտությունը: Նա ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող է, ով հպարտությամբ է կրում տատիկից ժառանգած մասնագիտությունը և ջանք չի խնայում լավ մասնագետ դառնալու հարցում:
Ապագա բժշկի կարծիքով՝ բժշկությունն ամփոփում է գրեթե բոլոր մասնագիտություններն ու մարդկային տաղանդները: «Այս մասնագիտությունն անհնար է պատկերացնել առանց աշխատասիրության, քրտնաջան աշխատանքի և պատասխանատվության մեծ զգացումի: Հատկապես մեր օրերում բժշկությունը միայն մասնագիտություն չէ, այլ դարի կարևոր զենքն ու ուժը»,-նշում է ԵՊԲՀ սովորողը՝ վստահ լինելով, որ անպարտելի է այն պետությունը, որն ունի լավ բժիշկներ: Հիվանդանոցում կամավոր լինելով և տեսնելով հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորումներ ստացած զինվորներին, նրանց հետ շփվելով, նրա՝ լավ բժիշկ դառնալու ցանկությունն ավելի է մեծացել:
Ինչպես մեծ տատիկը՝ Կարինեն ևս սիրում է 100 տարեկան համալսարանը, այստեղ տիրող ջերմ մթնոլորտը:
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն