ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կորոնավիրուսային ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Նունե Քրիշչյանի հետ. armeniamedicalcenter.am
Համաճարակաբանության խնդիրներն այս տարվա ընթացքում, կարծես թե, բազմապատկվեցին և դարձան ամենակարևորը:
Այո, ինչպես նաև համաճարակաբանությունը որպես մասնագիտություն ավելի արժևորվեց: Սկզբում բոլորս խուճապային տրամադրության մեջ էինք և դրա հիմնական պատճառն այն էր, որ ոչինչ չգիտեինք կորոնավիրուսի և վերջինիս հարուցած հիվանդության մասին: Դրան զուգահեռ, սարսափելի կադրեր էին ցուցադրում Չինաստանից և այլ երկրներից, թե ինչպես են մարդիկ փողոցում ընկնում և այլն: Հիմա արդեն գիտենք, որ, իհարկե, լինում են նաև կոլապտոիդ վիճակներ, բայց կարծես համակերպվել ենք և արդեն, քիչ թե շատ, իրազեկված լինելով այս աղետալի վարակի մասին՝ հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ:
Բնականաբար, սկզբում կար մասնագետների պակաս, ինչպե՞ս կարգավորվեց այդ հարցը:
Որպես ազգային թիմի անդամ, իմ և գործընկերներիս ջանքերով, բավականին մեծ թվով բուժանձնակազմ կրթվեց: COVID-19 վարակի հսկողության թեմաներով եղել են վեբինարներ, առցանց և լսարանային դասընթացներ:
Բուժման հարցերից ոչ պակաս կարևոր է վարակից պաշտպանվելը, բայց սկզբում դա էլ դեռ կազմակերպված չէր և շատ անորոշ էր:
Սկզբնական շրջանում, նույնիսկ բոլոր առաջատար երկրներում, անհատական պաշտպանիչ միջոցների պակաս կար: Մենք ևս թանզիֆի 8 շերտով դիմակներ կարեցինք. արդուկում, լվանում էինք և դրանք լավ էլ պաշտպանում էին, մինչև մեր բուժհաստատությունները ևս համալրվեցին համապատասխան պաշտպանիչ միջոցներով:
Բուժաշխատողների գլխավորությամբ ամբողջ ազգը սկսեց ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային՝ հաճախ լվանալ, մշակել սպիրտ պարունակող ախտահանիչներով, պահպանել սոցիալական հեռավորություն և դիմակ կրել: Դիմակ կրելը նվազեցնում է դիմացինի վարակվելու հավանականությունը:
Այս ընթացքում կորոնավիրուսային վարակի ընթացքն ինչպե՞ս կգնահատեք:
Ցավոք, կորոնավիրուսի դեպքերը գնալով ավելի բարդանում են: Եթե սկզբում ունեինք անգամ անախտանիշ դեպքեր, պացիենտները բուժվում էին տանը, ապա հիմա գրեթե 90%-ը բարդ կլինիկական ընթացք է ունենում: Շատերի մոտ թոքաբորբի զարգացումը գրեթե պարտադիր է դարձել: Հիվանդությունը բարդանում է անգամ առանց ուղեկցող հիվանդությունների:
Կորոնավիրուսի այս բարդ իրավիճակին միացավ պատերազմը և, բնականաբար, ավելի բարդացրեց վիճակը:
Այո, պատերազմը բարդացրեց իրավիճակը: Սկսեցինք պայքարել երկու ճակատում, աշխատում էինք 24 ժամ: Պայքարում էինք նաև այն բանի համար, որ ռազմադաշտից բերված մեր վիրավոր տղաները զուգահեռ չվարակվեն կորոնավիրուսով, որն է՛լ ավելի կբարդացներ նրանց վիճակը: Արցախում զինվորներին ցուցաբերվում էր անհետաձգելի օգնություն, հետո նրանք տեղափոխվում էին Հայաստանի տարբեր բուժհաստատություններ:
Վերահսկելը դժվար էր: Բոլոր հիվանդանոցներում կային սահմանափակումներ, բայց հուզական խնդիրն այնքան բարձր էր, որ վիրավոր զինվորի հարազատների առջև դռներ փակելը, նրանց խիստ կանոններով վերաբերվելը չափազանց դժվար էր: Չնայած բոլորն էլ ըմբռնումով էին մոտենում ու փորձում էին պահպանել կանոնները, այդուհանդերձ, ունեցանք զինվորների վարակման դեպքեր:
Որո՞նք էին, սկզբում, ամենակարևոր խնդիրները:
Սկզբում մեկուսացման խնդիրներ կային, մահճակալները չէին բավականացնում: Թեստավորումը, մեկուսացումը և այլ հարցեր կազմակեպելն ու վերահսկելը բարդ էին: Բոլորը ջերմում էին և դժվար էր հասկանալ՝ դա վերքերի՞ց էր, թե՞` վարակից:
Վարակը տանելուց հետո իմունիտետը որքա՞ն ժամանակ է պաշտպանում` կրկին վարակվելուց:
Այդ հարցը դեռևս լավ ուսումնասիրված չէ, սակայն կա կրկնավարակի հավանականություն: Մեր բուժաշխատողների մոտ արդեն եղել են կրկնավարակման դեպքեր: Դա կամ օրգանիզմում հիվանդության երկրորդ ալիք է եղել, կամ` նոր հիվանդություն:
«Արմենիա» ՀԲԿ-ում ե՞րբ են բացվել կիրոնավիրուսային բաժանմունքները:
Անհրաժեշտությունից ելնելով, բացեցինք կորոնավիրուսային երկու բաժանմունք՝ հնարավորին մեկուսացված: Դրանք գտնվում են 5-րդ և 6-րդ հարկերում: Ընդհանուր առմամբ, ունենք 100 մահճակալ: Այդ գործընթացը կազմակերպել բազմապրոֆիլ հիվանդանոցում բավականին բարդ է: Պացիենտների համար ստեղծեցինք առանձին վերելակ, առանձին մուտք: Կարգավորել ենք նաև հետազոտությունների խնդիրը, դրանց մեծ մասը կատարվում են տեղում, իսկ թոքերի ՀՏ-ի համար հիվանդներին տրամադրվում են հատուկ ժամեր:
Որքա՞ն ժամանակ է հիվանդը վարակիչ:
Պացիենտը վարակիչ է մինչև կլինիկական ախտանիշներն ի հայտ գալը` 1-2 օր և կլինիկան սկսելուց հետո` մինչև 11-14-րդ օրը: Եթե թեստը դրական է, 14-րդ օրն այլևս կրկնակի թեստավորում չի պահանջվում: Սակայն ստացիոնարում գտնվելու ընթացքում կարելի է թեստավորել, եթե առկա է որևէ խնդիր կամ անհրաժեշտ տեղափոխել այլ բաժանմունք: Կրկնակի ՀՏ-ն ցանկալի է կատարել ավելի ուշ՝ բուժող բժշկի ցուցումով:
Բուժման ի՞նչ մոտեցումներ կան:
Կան միջազգային բուժման ուղեցույցներ, որոնք արագ թարգմանվեցին և ներդրվեցին: Դրանք հակավիրուսային պատրաստուկներն են, հակաբիոտիկներ, հորմոններ և այլն: Պարբերաբար բուժման սխեմաները թարմացվում են և ներկայացվում սեմինարներում:
Որքանո՞վ է տեղին հակաբիոտիկների նշանակումը վիրուսային թոքաբորբի ժամանակ:
Պացիենտների 90%-ը՝ տանն ինքնաբուժմամբ զբաղվելիս, ոչ տեղին հակաբիոտիկներ է օգտագործում, կան նաև բժիշկներ, որոնք բոլոր դրական թեստերի դեպքում անպայման 2-3 հակաբիոտիկ են նշանակում՝ առանց հետազոտման, թոքաբորբի առկայությունը պարզելու: Դա շատ սխալ է: Անգամ թոքաբորբի դեպքում, որը սկզբում վիրուսային է, հակաբիոտիկը չի ազդում և կարող է միայն վնասել, որի հետևանքները դեռ հետո կտեսնենք:
Հակաբիոտիկ պետք է նշանակվի, եթե բակտերիալ ֆոն է միանում: Հակաբիոտիկների սխալ, անիմաստ նշանակման դեպքում զարգանում է մանրէների կայունություն հակաբիոտիկների նկատմամբ: Եվ եթե մոտ ապագայում որևէ պատճառից սեպսիս զարգանա, այլևս ոչ մի հակաբիոտիկ չի օգնի: Դա ապագայում լուրջ խնդիր է առաջացնելու ամբողջ աշխարհում:
Ինչպիսի՞ն է բաժանմունքների հագեցվածությունը:
Նախարարությունն ապահովում է բավարար քանակի անհատական պաշտպանիչ միջոցներով, չկա ո՛չ դեղորայքի, ո՛չ պաշտպանիչ միջոցների պակաս:
Կանխարգելման ի՞նչ նոր միջոցներ են առաջարկվում:
Ամեն ինչ նույնն է՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն, հաճախակի օդափոխություն, ձեռքերի ախտահանում և իհարկե՝ առողջ ապրելակեպի վարում:
Օղիով թրջած թազիֆով շնչելն է նաև օգնում, ջրածնի պերօքսիդը: Չինացիների պնդմամբ՝ 3%-անոց ջրածնի պերօքսիդն օդը հարստացնում է թթվածնով, և եթե այն տարայով սենյակում դրվի մի քանի տեղ՝ օդը կհարստանա թթվածնով:
Նախկինում եղե՞լ են համաճարակային բարդ վիճակներ:
Մինչև կորոնավիրուսը` 2016 թվականին, գրիպի H1 N1 շտամի բարդ բռնկումներ ենք եղել՝ բարձր մահացության տոկոսով, թոքաբորբերով, ծանր ընթացքով: Հիվանդն իրեն լավ զգալով գալիս էր, բայց արդեն թոքերը քայքայված: Այդ ժամանակ ևս մի քանի ամիս աշխատեցինք շատ լարված և՛ վերակենդանացման, և՛ թոքային բաժանմունքներում: Այն ժամանակ տամիֆլյու դեղի ժամանակին նշանակելու դեպքում ունենում էինք բավականին լավ արդյունքներ:
Կորոնավիրուսի դեմ կա՞ն սպեցիֆիկ ազդող միջոցներ:
Կորոնավիրուսի վրա որևէ հակավիրուսային պատրաստուկի ազդեցություն ապացուցված չէ: Միակ հույսը պոպուլյացիոն իմունիտետն է, եթե մարդկության 70%-ը պատվաստվի, վիրուսի վարակը հնրավոր է` վերանա:
Ձեր խորհուրդն` ընթերցողին:
Չթերագնահատել այս հիվանդությունը, պահպանել անհատական պաշտպանական կանոնները, որպեսզի կարողանանք մի քիչ շունչ քաշել: Արդեն ձմեռ է, օդափոխությունը դժվար է իրականացնել, պետք է մարդկային կուտակումներ չառաջացնել, անհրաժեշտ է հնարավորին պահել սոցիալական հեռավորություն, օդափոխել սենյակները, վարել առողջ ապրելակերպ: Յուրաքանչյուրս մեր տեղում փորձենք չվարակել և չվարակվել: Դրական նախատրամադրվածությունը նույնպես շատ կարևոր է:
Նաև ուզում եմ խոնարհվել թե՛ ռազմաճակատի, թե՛ այստեղի բոլոր բուժաշխատողների առջև այն ահռելի աշխատանքի համար, որ նրանք կատարում են ամեն օր: Եթե չլիներ այդ նվիրումով աշխատանքը, անթիվ կորուստներ կունենայինք:
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն