Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողները վերհանում են COVID-19-ի հարուցած խնդիրներն աշխարհում

ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողները վերհանում են COVID-19-ի հարուցած խնդիրներն աշխարհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարերկրացի ուսանողները «Բիոէթիկա» դասընթացի շրջանակում հեղինակել են «COVID-19-ով պայմանավորված  կենսաէթիկական խնդիրները» վերտառությամբ հոդված:

Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի խոսքով՝ պրոֆեսիոնալ բժիշկ ասելով՝ նկատի ունենք գիտելիքներով, բիոէթիկական նորմերով ու սկզբունքներով առաջնորդվող բարեխիղճ մասնագետներին։

«Լավ կամ վատ բժիշկ չի լինում՝ կա՛մ բժիշկ են, կա՛մ՝ ոչ։ «Վատ բժիշկ» արտահայտությունը ուտոպիա է», - նշում է դասախոսը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Ուդհայբիր Կամալդիփ Սանդհուն, Խուշբու Բհատնագարը, Սումայա Խանը և Անուշկա Գուպտան անգլերեն գրված հոդվածում աշխարհի տարբեր երկրների օրինակով անդրադառնում են համավարակի հետևանքով ի հայտ եկած մի շարք կարևոր խնդիրների:  

Ընդգծելով համավարակի օրերին հիվանդանոցային և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մահճակալների հասանելիության խնդիրն ամբողջ աշխարհում՝ ուսանողները փաստում են, որ տարբեր երկրներում բժիշկները բարդագույն ընտրության առաջ են կանգնել՝ մարդկանց կյանքը փրկելու համար, և առաջարկում են խնդրի լուծման մի քանի տարբերակ:

Ինչ վերաբերում է հիվանդների ընտանիքի անդամների տեսակցության բացառմանը, ապա, հոդվածի համաձայն, նման քաղաքականությունը, չնայած որոշակի թուլացմանը, վնաս հասցրեց այն ընտանիքներին, որոնք նույնիսկ վերջին անգամ չկարողացան տեսնել իրենց սիրելիներին:

Համավարակի վերաբերյալ ստացվող աղքատիկ կամ ոչ համապատասխան տեղեկատվությունը շատ հաճախ տարակուսանք էր առաջացնում կարանտինի նպատակի կամ համավարակի տարածումը դադարեցնելու համար ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների կարևորության վերաբերյալ: «Առողջապահական և պետական մարմինների կողմից համավարակի բռնկման վերաբերյալ թափանցիկության բացակայությունը նույնպես նպաստել է դեպքերի աճին ամբողջ աշխարհում: Ինչպես ցույց տվեցին Բրազիլիայի և Հնդկաստանի օրինակները, պետության ղեկավարը չափազանց թեթև վերաբերվեց իրավիճակին, ինչը քաղաքացիներին ստիպեց հավատալ, որ համավարակը լուրջ չէ: Այսպիսով, ամբողջ աշխարհում ապատեղեկատվության դեմ պայքարը համակարգող մարմինների անհրաժեշտություն կա», - գրված  է հոդվածում:

Ապագա բժիշկներն անդրադառնում են նաև տարբեր երկրներում կենսունակ պատվաստանյութերի հայտնաբերման և արտադրության գործընթացին, ինչպես նաև համավարակի ազդեցությանը մարդկանց հոգեկան առողջության, կրթության, առողջության իրավունքի, խոսքի ազատության, տեղեկատվության ազատության, մասնավոր կյանքի իրավունքի վրա:

Հոդվածը եզրափակվում է հետևյալ տողերով. «Քանի որ COVID-19-ը շարունակում է տարածվել անտառային հրդեհի պես, մեր պարտականությունն է դառնում ապահովել էթիկայի պահպանումը հիվանդների բուժման հարցում, քանի որ բժշկական մասնագիտությունն, առաջին հերթին, ենթադրում է բիոէթիկայի չորս կարևորագույն դրույթների պահպանում. դրանք են ինքնավարությունը, արդարությունը, բարիք գործելու և չվնասելու սկզբունքները:

Առաջին քայլը, որ մենք բոլորս կարող ենք ձեռնարկել, հակահամաճարակային կանոնների պահպանումն է և աջակցությունն առաջնագծի այն բուժաշխատողներին, որոնք անձնվիրաբար պայքարում են կյանքեր փրկելու համար` վտանգելով իրենց սեփականը»:

Հոդվածի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ