ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում
Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ:
Հիշեցնենք, որ 2020 թվականին ԵՊԲՀ-ն հաղթել էր Եվրամիության ՀՈՐԻԶՈն-2020 (Horizon-2020) Թվինինգ (Twinning) «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research - ARICE) ծրագրում: Ծրագիրը նվիրված է ծայրահեղ արդիական առողջապահական խնդիրներից մեկին՝ քաղցկեղի հետազոտություններին: Տևողությունը 36 ամիս է:
Նշված ծրագրի շրջանակում փետրվարի 12-ին պաշտոնապես տեղի ունեցավ առցանց մեկնարկային գիտաժողով:
Ողջունելով մեկնարկային հանդիպման մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ իր համար առանձնահատուկ պատիվ է մասնակցել ԵՄ նոր նախագծի մեկնարկին: «ԵՄ ARICE նախագծով մենք մեր թիմի և գործընկերների մասնագիտական աջակցությամբ կարողացանք հայկական բժշկական հետազոտություններին շարունակականություն տալ: Ցավոք, կորոնավիրուսի և պատերազմի պատճառով մենք չենք կարող ձեզ ողջունել մեր գեղեցիկ հայրենիքում, բայց գիտենք, որ դա ժամանակավոր է և դուք, անշուշտ, դեռ կվայելեք հայկական հյուրասիրությունը: Ինչպես գիտեք, մենք՝ հայերս, ցավոք շատ ենք տուժում քաղցկեղից, ինչը հաստատված է վիճակագրությամբ: Մենք Երևանի պետական բժշկական համալսարանում լիահույս ենք, որ այս նախագիծը ինչ-որ կերպ կխլի կամ գոնե կնվազեցնի քաղցկեղի տեղը մեր կյանքում:
Հուսով ենք, որ այս նախագիծը կդառնա առաջին խոշոր ենթակառուցվածքը մի երկարատև հետազոտական նախաձեռնության մեջ, որը կուսումնասիրի քաղցկեղի և նրա շրջակա միջավայրի միջև չարագուշակ փոխգործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանում: Հենց սա է այսօր մեկնարկած ARICE եվրոպական հետազոտական նախագիծի նպատակը: Մենք շատ ուրախ ենք, որ այս հետազոտական ուղևորության մեջ ունենք այնպիսի հայտնի և պրոֆեսիոնալ գործընկերներ, ինչպիսիք են Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանը, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանը և Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը, որոնք կլինեն մեր կողքին: Միասին մենք ուժեղ ենք և կարող ենք շատ բանի հասնել: Կոնսորցիումի գիտական համակարգողը պրոֆեսոր Թամարա Սարգսյանն է՝ բժշկական գենետիկայի ականավոր մասնագետ, որն իր նվիրվածությամբ և գիտական մտածողությամբ շատ հաջողություններ է տոնել, ուստի ARICE-ը լավ ձեռքերում է», - ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը:
ԵՊԲՀ-ն` որպես համակարգող, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer) մասնակցությամբ ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի և Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանի հետ գործընկերությամբ` տարածելով իր կարողությունները ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակներում:
Մեկնարկային հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ բժշկական գիտությունների թեկնածու, ծրագրի խորհրդատու Ուիլկո Գրաֆմանսը և ավագ փորձագետ Շտեֆան Վայերսը:
Առցանց հանդիպման ընթացքում ելույթ ունեցան նաև գործընկեր համալսարանների առաջատար փորձագետները՝ Գրացի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկի և կրթության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության Լաբորատոր ծառայության եվ բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը և Չարլզի (Կառլովի) համալսարանի Միջազգային հետազոտությունների ղեկավար Ջուդիտա Կինկորովան: Վերջիններս հանդիսանում են քաղցկեղի հետազոտման եվրոպական փորձագետներ և մեծապես կնպաստեն Հայաստանում քաղցկեղի հետազոտման ոլորտի զարգացմանը:
Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների կարողությունները Հայաստանում քաղցկեղի հետազոտության ոլորտում` նպաստելով թվային և մոլեկուլային ախտորոշմանը, անձնականացված և գենոմային բժշկության ինտեգրմանը կլինիկա, ժամանակակից բիոբանկի ստեղծմանը:
Ծրագրի արդյունքում ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում: ARICE ծրագիրն ունի բարձր ռազմագիտական նշանակություն և արդիականություն: Այն հեռանկարային է բուհի համար. Եվրոպայի արհեստավարժ փորձագետների հետ համագործակցությամբ արդեն իսկ ստեղծվել է քաղցկեղի հետազոտման, բիոբանկի, բիոմարկերների միջդիսցիպլինար միջազգային խումբ:
«Ծրագրի իրականացումը շատ կարևոր գիտական և պրակտիկ նշանակություն կարող է ունենալ: Ծրագրի շրջանակներում պետք է հետազոտվեն քաղցկեղի հետ կապված մի շարք ասպեկտներ՝ վաղ ախտորոշում, ճիշտ և անհատականացված բուժում: ARICE ծրագիրը շատ ակտուալ է Հայաստանի համար, քանի որ քաղցկեղը մեր երկրում հիմնականում ուշ է ախտորոշվում», - նշեց Թամարա Սարգսյանը՝ շեշտելով, որ ծրագրի առաջնային և հիմնական նպատակը Հայաստանում բիոբանկի ստեղծումն է:
Պրոֆեսորի հավաստմամբ՝ նախագիծը համաշխարհային նշանակություն ունի, որովհետև ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը շատ հետաքրքրված է ինչպես մեր երկրում բիոբանկի ստեղծումով, այնպես էլ մեր տվյալներով: Նախագիծը եզակի է նաև այն առումով, որ ԱՀԿ-ն ամեն նախագծի չէ, որ մասնակցում է: Մյուս կողմից՝ ԵՄ ՀՈՐԻԶՈՆ-2020 ծրագիրը շատ հազվադեպ է մեծ կազմակերպություններին թույլ տալիս ինչ-որ նախագծի մաս կազմել գործընկերոջ կարգավիճակով:
Քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքն ընտրվել է որպես ARICE ծրագրի կիզակետ, քանի որ Հայաստանում քաղցկեղի հիվանդացության և մահացության մակարդակը շատ բարձր է, տարածված են նաև հազվադեպ չարորակ հիվանդությունները: Հիվանդների 60%-ն ախտորոշվում է քաղցկեղի 3-4-րդ փուլում, երբ բուժումը ոչ արդյունավետ է:
«ԱՀԿ-ն կնպաստի նաև նրան, որ մեր կողմից հայտնաբերված առանձնահատկությունները տարածվեն և աշխարհի մյուս երկրները նույնպես կարողանան օգտվել մեր գիտական նվաճումներից», - հույս հայտնեց Թամարա Սարգսյանը:
Բժշկական գենետիկայի ամբիոնը, նրա խոսքով, պատրաստ է նմանատիպ նախագծի իրականացման համար: «Հաշվի է առնվել նաև ծրագրի՝ Եվրամիության ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատանքի հսկայական դրական փորձը», - ավելացրեց պրոֆեսորը:
Քաղցկեղի գենետիկայի լաբորատորիայի վարիչ, դոցենտ Դավիթ Բաբիկյանն, իր հերթին, փաստեց, որ ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնը հագեցած է գենոմային հետազոտությունների համար նախատեսված ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: «Այստեղ կատարվում է քաղցկեղի գենետիկական դիագնոստիկա և ֆարմակոգենետիկա, այսինքն՝ ապահովվում է անհատականացված ախտորոշում և նշանակվում է անհատականացված բուժում», - ավելացրեց Դավիթ Բաբիկյանը:
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն