Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում առաջին անգամ 540 գր քաշով ծնված փոքրիկը պայքարեց ու հաղթեց. morevmankan.am

Հայաստանում առաջին անգամ 540 գր քաշով ծնված փոքրիկը պայքարեց ու հաղթեց. morevmankan.am

2022 թվականի մարտի 7-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն էր այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 540 գրամ քաշով ծնված վանաձորցի փոքրիկի դուրս գրման առիթով: Խորը անհասությամբ երեխան Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն էր տեղափոխվել 2021 թվականի հոկտեմբերի 21-ին` Մուրացան համալսարանական հիվանդանոցի արագ արձագանքման ռեանիմոբիլով: Այսպիսի քաշով ծնված երեխայի առողջ դուրս գրումը Հայաստանում աննախադեպ է: Այդ մասին իր խոսքում նշեց նաև նախարարը. «Ի ուրախություն մեզ բոլորիս, այսօր դուրս ենք գրում ցածր քաշով և ժամկետից բավականին շուտ ծնված բալիկին, որը տեղափոխվել էր Վանաձորից»:

Հայաստանում առաջին անգամ 540 գր քաշով ծնված փոքրիկը պայքարեց ու հաղթեցՄոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանը մանրամասնեց այն մասին, ինչն օրեր շարունակ իրենց ուշադրության կենտրոնում էր. «Հայաստանում 540 գրամ քաշով նորածնի ծնունդն ամենանվազագույնն է, որ իր ապրելով ուրախություն պարգևեց բոլորիս: Ճանապարհը դժվար էր և՛ բժիշկների, և՛ երեխայի համար: Սակայն մեր մասնագիտական թիմին հաջողվեց խուսափել նման դեպքերում դիտվող բարդություններից և երեխային 137 օր անց դուրս գրել առողջ վիճակում: Այս խնդրում շատ կարևոր դեր ունի նաև հղիության ժամկետը. երեխան ծնվել էր 23 շաբաթական և 3 օրական: Եթե հաշվի առնենք, որ 22 շաբաթականից հետո միայն կարելի է համարել, որ ծննդաբերություն է տեղի ունեցել, ամեն բան առավել պարզ կլինի: Այս պահին էլ Երևանից, տարբեր մարզերից կլինիկայում ունենք էքստրեմալ ցածր քաշով (1000 գրամից պակաս) 8 երեխա, որոնցից ամենացածր քաշը 700 գրամն է»:

Նեոնատոլոգ Անաիդա Ասատրյան. «Մեր կենտրոն ընդունվելիս երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որը բնորոշ է նման դեպքերին: Փոքրիկը գրեթե մեկ ամիս միացված էր թոքերի արհեստական շնչառության սարքին: Ներկայում երեխայի քաշը 3700 գրամ է: Խորը անհասության դեպքեր բավականին շատ ենք ունենում: Բայց այստեղ նվազագույն քաշից բացի խնդիր էր նաև երեխայի տեղափոխումը: Նման երեխաների տեղափոխումը կյանքի առաջին ժամերին շատ վտանգավոր է, որովհետև կյանքի առաջին ժամը «ոսկի ժամ» են անվանում, երբ խիստ կարևոր է կազմակերպել բոլոր հնարավոր միջոցառումները: Այս պարագայում դա մեզ հաջողվեց»:  

Փոքրիկն Անդրեյ անունն է կրում, Մարիան` Անդրեյի մայրը, նվիրյալ բժիշկների ջանքերի շորհիվ, չորրորդ երեխային գրկելու երջանկությունն է վայելում:

Առողջություն և անհոգ կյանք քեզ, փոքրի՛կ:

Հայաստանում առաջին անգամ 540 գր քաշով ծնված փոքրիկը պայքարեց ու հաղթեց

Հայաստանում առաջին անգամ 540 գր քաշով ծնված փոքրիկը պայքարեց ու հաղթեց Հայաստանում առաջին անգամ 540 գր քաշով ծնված փոքրիկը պայքարեց ու հաղթեց

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:

Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ