Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՀ առողջապահության նախարարության իրագործած ծրագրերը կադրային ոլորտում

ԱՀ առողջապահության նախարարության իրագործած ծրագրերը կադրային ոլորտում

2021թ. ԱՀ  առողջապահության նախարարության ենթակա  բուժհաստատություններ, այդ թվում` շրջանային բուժմիավորումներ,  աշխատանքի են ուղեգրվել  23 բժիշկ մասնագետներ: Նրանց թվում ընդգրկված են վնասվածքաբան,  ալերգոլոգ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբան և  տարբեր նեղ մասնագետներ: Վերապատրաստման է  ուղեգրվել առողջապահական համակարգի 14 բժիշկ, որից  9-ը՝ Հայաստանի Հանրապետություն, 5-ը՝ արտերկիր։

Շարունակվել է Արցախի համայնքային բուժքույրերի վերապատրաստման գործընթացը, որն իրականացվում էր Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում 2021 թվականին՝ տեղում վերապատրաստվել են Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների 107 համայնքային բուժքույրեր։

Հանրապետության բուժհիմնարկների բժշկական կադրերի դեֆիցիտը լրացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարության, «Հայ առաջադեմ բժշկություն» ՀԿ, Հայ օգնության ֆոնդի  հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրով 27 բժիշկ մասնագետներ ՀՀ-ից գործուղվել են Արցախի տարբեր բնակավայրեր՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով։

ԱՀ առողջապահության նախարարության  և  «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВА») համագործակցության շրջանակներում կազմակերպվել է Ռուսասատանի Դաշնությունից ոլորտի առաջատար բժիշկների այցը Արցախ:

2021թ. մարտ ամսից ձևավորված ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի անդամները հայաստանյան և սփյուռքի մեր հայրենակից բժիշկների հետ բազմաթիվ այցերի ժամանակ խորհրդատվական և բուժական լուրջ աշխատանքներ են իրականացրել Արցախում մասնագիտական դեֆիցիտի լրացման, առողջապահական ռեֆորմների իրականացման ուղղությամբ:

2021 թվականին ԱՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված  ԱՀ առողջապահության համակարգում կադրերի մասնագիտական ուսուցմանն ու վերապատրաստմանը:

2022թ. նախատեսվում է տարբեր մասնագիտություններով մոտ  28 բժշկի  աշխատանքի ուղեգրում՝ կլինիկական-օրդինատուրան ավարտելուց հետո:

Բժիշկների աշխատավարձի բարձրացման արդյունքում, բժշկի  աշխատանքը  դարձել է ավելի գրավիչ: Նկատվում է ՀՀ-ից բժիշկների ակտիվություն՝  ԱՀ առողջապահական հասատատություններում աշխատանքի ընդունվելու հարցում: Դրական տեղաշարժ կարելի է համարել նաև 44-օրյա  պատերազմի օրերին և դրանից հետո  ՀՀ տեղափոխված  բժիշկների Արցախ վերադարձի տենդենցը:

 

ԱՀ  առողջապահության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է  բուժհաստատությունների ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը, կադրային դեֆիցիտի համալրումը և առաջատար կլինիկաներում բժիշկների վերապատրաստումը:

Սկզբնաղբյուր. ԱՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ