ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում բացառիկ վիրահատությամբ պահպանվել է 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան

Ինչպես արդեն հայտնել ենք, բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ:
Ծրագրի շրջանակում բժշկական կենտրոն դիմած պացիենտներից մեկին` 43-ամյա Ն. Աղրամանյանին բացառիկ վիրահատություն է կատարվել օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում:
Նախքան այդ, պացիենտի ախտորոշումը տրվել է «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի նեղ մասնագետի կողմից կատարված խորհրդատվության ընթացքում, այնուհետև ուղղորդվել է «Բեգլարյան» բժշկական կենտրոն:
Կինը կլինիկա էր դիմել` գանգատվելով որովայնի ստորին շրջանում ցավերից: Անամնեզում նշված էր 4 ինքնաբեր վիժում: Կատարվել են անհրաժեշտ կլինիկոլաբորատոր հետազոտությունները, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, ըստ որի հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց միոմա` հանգույցներից մեկի սուբսերոզ տեղակայմամբ (28-30 շբթ. հղիության չափերով, 3 կգ քաշով):
Հաշվի առնելով ախտորոշումը մարտի 29-ին պացիենտին կատարվել է որովայնահատում, կոնսերվատիվ միոմէկտոմիա` պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան:
«Նախքան մեր կենտրոն դիմելը կինը բազմաթիվ մասնագետների մոտ էր եղել, սակայն վերջնական ախտորոշում չէր տրվել:
Մասնագետներիս համար առանձնակի կարևոր էր պահպանել վերարտադրողական տարիքի կնոջ առողջությունը, վերարտադրողական ֆունկցիան»,- մանրամասնում է Արմինե Հարությունյանը` հավելելով, որ վիրահատությունը նախաձեռնության շրջանակում կատարվել է 50 տոկոս զեղչով:ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչն ընդգծում է` համալսարանական նախաձեռնությանը միանալը նպատակ ունի նպաստել կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ինչը և տեղի է ունեցել նաև վերոնշյալ բուժառուի դեպքում:
Նախաձեռնության շրջանակում Արմինե Հարությունյանն արդեն 4-րդ վիրահատական միջամտությունն է կատարում:
Հանրությանը դիմելու առիթն օգտագործելով նա կոչ է անում կանանց տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում կատարել տեղամասային պոլիկլինիկաներում, կանանց կոնսուլտացիաներում` տարբեր բարդություններից խուսափելու և ժամանակին գրագետ բուժօգնություն ստանալու նպատակով:

Կարդացեք նաև

Առաջին անգամ տարածաշրջանում, բժշկական ոլորտում, ներդրվել է բժշկական ծառայությունների որակի կառավարման բարձրագույն ստանդարտ. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը...


Բժշկական մայր բուհում մեկնարկել է «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքը, որի շրջանակում ոլորտի մասնագետները անդրադարձ են կատարելու...


Հայաստանում շարունակում է գործել գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների պետական ծրագիրը...


«Stent for Life» կյանք փրկող ծրագիրը, ամբողջ բնակչությանը` անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքից, պետական պատվերի շրջանակներում` անվճար...


Եվս մի քանի րոպե և 8 ամսական Արամը վիրահատարանում կլինի: Քիչ առաջ քույրն էր վիրահատվում: Երկուսն էլ նույն խնդիրն ունեն՝ լսողության բացակայություն...


Եվս մի քանի րոպե և 8 ամսական Արամը վիրահատարանում կլինի: Քիչ առաջ քույրն էր վիրահատվում: Երկուսն էլ նույն խնդիրն ունեն՝ լսողության բացակայություն...


էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո...


Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...


Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...


70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն