ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին
«Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցը հյուրընկալել էր հայ և արտասահմանյան վնասվածքաբան մասնագետների, որոնք «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային հիմնադրամի» կազմակերպած վերին վերջույթի կոտրվածքների և վնասվածքների բուժման նորագույն մեթոդների թեմայով դասընթացի էին մասնակցում:
Արդեն 6 տարի հիմնադրամը արտասահմանյան վնասվածքաբանների փորձը այսպիսի դասընթացների միջոցով փոխանցում է հայ մասնագետներին: Այս տարի Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և Բելառուսից ժամանած վնասվածքաբանները դասախոսությունների միջոցով ներկայացնում էին ուսահոդի, արմնկային հոդի և բազկոսկրի շրջանի կոտրվածքների ժամանակ իրենց փորձն ու բուժման ժամանանակից մոտեցումները:
Այս միջոցառման կայացման համար AO Շվեցարիայի ներկայացուցիչ Անիաս Շութերը կազմակերպչական հսկայական աշխատանք կատարողներից մեկն է: Ասում է՝ այսօր արդեն իրենց միացել են 100.000 վնասվածքաբան աշխարհի շատ երկրներից. «Շվեցարիայում ստեղծված AO-ն այս տարիների ընթացքում իր արդյունավետ աշխատանքի, վնասվածքաբանության ոլորտի բուժման նորարարությունները աշխարհի շատ երկրներում տարածելու շնորհիվ, իր կազմում ընդգրկել է մասնագետներ, որոնք կամավոր հիմունքներով կարդում են դասախոսություններ՝ իրենց փորձը առավելագույնս տարածելու և ավելի շատ կիրառելու դարձնելու համար»:
AO Trauma Հայաստանի ղեկավար Կարեն Մարտիրոսյանի կարծիքով՝ այս դասընթացը շատ լավ հնարավորություն է հայ մասնագետների համար ծանոթանալու վերին վերջույթի վնասվածքների ժամանակ աշխարհում կիրառելի բուժման առաջատար մեթոդներին և եղանակներին, սարքավորումներին ու իմպլանտներին, գնահատել դրանց դրական և բացասական կողմերը՝ դարձնելով այդ մոտեցումները իրենց համար ուղեցույց. «Այս դասընթացը կնպաստի, որ վերին վերջույթի կոտրվածք բուժելիս մենք հիմնվենք զարգացած երկրների փորձի վրա: Քանի որ այս մոտեցումները ապացուցված են հարյուրավոր վիրահատություններով»:
Ինչպե՞ս ախտորոշել վնասվածքը կամ կոտրվածքը, ինչպե՞ս կարդալ նկարները, ինչպե՞ս բուժել դրանք, որո՞նք են ճիշտ մեթոդները:
Այս պարզ հարցերին թվում է թե կան հստակ պատասխաններ: Սակայն ժամանակակից բժշկությունը ժամ առ ժամ վերելք է ապրում, իսկ հայ մասնագետներից շատերը գուցե հնարավորություն չունեն դրսում վերապատրաստվելու: Այս տեսանկյունից այս միջոցառումնը անգնահատելի է, քանի որ տրվեցին մեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները, ասում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արա Այվազյանը, ով 3 զեկույց ուներ միջոցառման ընթացքում.«Այս դասընթացի միջոցով ուսումնասիրվում է վերին վերջույթի՝ ուսահոդի, բազկոսկրի, արմնկային հոդի, ձեռնաթաթի բուժման ամենանորագույն մոտեցումները: Մեր գործում շատ կարևոր է ճիշտ գործել վնասվածքի ժամանակ, այսինքն ճիշտ մոտենալ վնասվածքին: Եվ այսօր մենք հնարավորություն ստացանք լսելու վերին վերջույթի յուրաքանչյուր հատվածի մասին աշխարհում ամենաշատ կիրառվող բուժման մեթոդների մասին»:
Բելառուսից ժամանակ վնասվածքաբան, օրթոպեդ Ալեքսանդր Սիտնիկը Հայաստանում եղել է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային ասոցիացիայի» կողմից կազմակերպված դեռ առաջին միջոցառման ժամանակ: Ասում է՝ այդ ժամանակ Հայաստանի և հայ գործընկերների հետ դեռ նոր էին ծանոթանում: Հիմա արդեն եկել է ընկերների մոտ և տեսնում է, որ հայ վնասվածաքաբանությունում շատ բան է փոխվել: Եվ միջոցառման մակարդակն է պրոգրես ապրել, և մասնակիցների թիվն ու ակտիվությունը բարձրացել: «Եթե համեմատենք մեր Հայաստանի և Բելառուսի բժշկական ոլորտները, Հայաստանում ժամանակակից մեթոդներն ավելի ինտենսիվ են կիրառվում: Իհարկե դա կախված է նաև նրանից, որ մեզ մոտ բժշկությունը հիմնականում պետական է, իսկ Ձեզ մոտ մասնավոր կլինիկաները շատ են: Բայց բոլոր դեպքերում, երկու երկրներում էլ, կախված նյութական հնարավորություններից, ձգտում են լավագույն և արդյունավետ բուժումն ապահովել իրենց պացիենտների համար»:
Չեխիայից ժամանած վնասվածքաբան, տարիների փորձառություն ունեցող Մարտին Քլոուբը ևս հիացած է հայ մասնագետներով, նրանց ակտիվությամբ և նորը սովորելու մեծ ձգտումով: Ասում է՝ չես սովորում միայն գրքերում գրվածով, այլ սովորում ես սեփական և ուրիշների փորձով: Իսկ հայ մասնագետները այս հարցում պատրաստակամ են. «Ես նրանց պատմեցի իմ մոտեցումների մասին, որ պետք է բուժել ոչ թե կոտրվածքը կամ նկարը, այլ բուժումը իրականացնել դիտարկելով մի քանի փաստեր: Առաջինը կատարել ռենտգեն հետազոտություն, ապա շփվել պացիենտի հետ՝ հավաքելով անամնեզ: Հետո հաշվի առնել բժշկական գիտական ուղեցույցները՝ որոշելութե տվյալ կոտրվածքի դեպքում բուժման որ մոտեցումն է ավելի էֆեկտիվ և ապահով: Երբ ամբողջացնեն այս ամեն, կստանան լավագույն արդյունքը»:
Սեմինարի ամբողջ ընթացքը անցավ շատ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում: Հայ վնասվածքաբանները վերազինվեցին նոր ինֆորմացիայով և փորձերով՝հետագա իրենց բուժումներում նոր մեթոդները կիրառելու պատրաստակամությամբ:
Վերին վերջույթի բուժման նորագույն մեթոդները հասանելի դարձան նաև հայ վնասվածքաբաններին
Ժամանակակից բժշկությունը թռիչքային արագությամբ առաջ է սլանում, և շատ հաճախ հայ մասնագետ-բժիշկները հնարավորություն չեն ունենում արտերկրում մասնակցելու վերապատրաստումների, այս կամ այն կոնֆերանսներին: Այդ առումով անգնահատելի է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային ասոցիացիայի» արդեն 6-րդ տարին Հայաստանում կազմակերպվող վնասվածքաբանության թեմայով սեմինար-դասընթացները: AO-ն ստեղծվել է Շվեցարիայում և այս տարիների ընթացքում իր արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև վնասվածքաբանության ոլորտի բուժման նորարարությունները լայն շրջանակներում տարածելու շնորհիվ, աշխարհի շատ երկրներ արդեն միացել են ասոցիացիային: Ավելի քանի 100.000 փորձառու վնասվածքաբան-մասնագետներ տարբեր երկրներում արդեն իսկ մասնակցություն են ունեցել հիմնադրամի կազմակերպած միջոցառումներին:
AO Trauma կոնֆերանսի այս տարվա թեման՝ուսահոդի, արմնկային հոդի և բազկոսկրի շրջանի կոտրվածքներն ու դրանց բուժման նորագույն մոտեցումներն էին, որին մասնակցության համար վնասվածքաբաններ էին ժամանել Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և Բելառուսից:
Սեմինարի 48 մասնակցի հնարավորություն տրվեց մեկ օրվա ընթացքում ինֆորմացվել ոլորտի նորարություններին և վերին վերջույթի կոտրվածքների բուժման կիրառելի մեթոդներին:
Վերին վերջույթի կոտրվածքների և վնասվածքների բուժման նորագույն մեթոդներին նվիրված սեմինարին իրենց մոտեցումներով և փորձառությամբ կիսվեցին ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայ վնասվածքաբանները:
Բժշկական գիտությունների դոկտոր, օրթոպեդ-վնասվածքաբան Արա Այվազյանը հանդես եկավ դասախոսությամբ երեք թեմաներով՝ բազկոսկրի, արմունկոսկրի կոտրվածքներ և մանժետի վնասվածքներ:Յուրաքանչյուր վնասվածք ունի իր առանձնահատկություններն ու բուժման սպեցիֆիկան, ասում է փորձառու վնասվածքաբանը: Եվ ցանկալի արդյունք ապահովելու համար շատ կարևոր է ճիշտ մոտենալ վնասվածքին. «Այսօրվա բժշկությունը թույլ է տալիս հիվանդին վերադառնալ նախավնասվածքային մակարդակին: Եվ մենք բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Մենք չպետք է բուժումից հետո ասենք մի քիչ լավ կամ վատ է ստացվել, այլ պետք է անենք ամեն ինչ շատ կարճ ժամանակում հիվանդին նախավնասվածքային վիճակին վերադարձնելու համար: Իսկ դրահամար այսպիսի հանդիպումներն ու քննարկումները շատ կարևոր են նոր ինֆորմացիայովվերազինվելու, աշխարհում կիրառվող բուժման նորագույն մեթոդներին և փորձառություններինծանոթանալու համար»:
Իր փորձով և բուժման մեթոդներով հայ վնասվածքաբանների հետ կիսվելու էր եկել Չեխիայի փորձառու վնասվածքաբան Մարտին Քլոուբը, ում կարծիքով այսպիսի դասընթացներն ու հանդիպումները կարևոր են մի քանի պատճառով. նախ ծանոթանում ես աշխարհի մյուս ծայրում ապրող գործընկերների հետ, հասկանում ես, թե ինչպես են նրանք բուժում վնասվածքը կամ կոտրվածքը, ապա ներկայացնում նաև բուժման քո սեփական փորձն ու մեթոդները. «Ես այսօր ներկայացրեցի բուժման այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ բուժման ընթացքում: Կատարել ռենտգեն հետազոտություն, շփվել պացիենտի հետ՝ հավաքելով անամնեզ, հաշվի առնել բժշկական գիտական ուղեցույցները, որոնք ասում են, թե այս կոտրվածքի դեպքում բուժման որ մոտեցումն է ավելի էֆեկտիվ և ապահով: Երբ ամբողջացնում ես այս բոլորը, ստանում ես լավագույն արդյունքը»:
Մոսկվայի վնասվածքաբանության կենտրոնի մասնագետ Գրիգորի Կարապետյանի կարծիքով էլ այսպիսի դասընթացները ուղղված են ավելի գրագետ վիրահատություններ կատարելուն. «Ժամանակակից բժշկությունը քայլ առ քայլ գնում է բարդությունները նվազագույնի հասցնելու ճանապարհով, կան ժամանակակից ստանդարտներ և նորարություններ կոտրվածքները բուժելու համար: Եվ ես այսօրվա իմ ելույթով ներկայացրեցի այն մեթոդները, որոնցով ես եմ առաջնորդվում»:
Ամբողջ սեմինարը անցավ ակտիվ քննարկումների և երկխոսությունների մակարդակով: Հայ վնասվածքաբաններին հետաքրքրող բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները, իսկ կատարված դիտարկումները ընդունելի արտասահմանյան մասնագետների համար:
AO Հայաստանի ղեկավար, միջոցառման կազմակերպիչ Կարեն Մարտիրոսյանը ամփոփելով սեմինարը կարևորեց այն ինֆորմացիան, ինչը ստացան հայ վնասվածքաբանները այս սեմինարի շրջանակներում. «Այո, այսօր համացանցը հարուստ է տարբեր տիպի բուժման մեթոդների և իմպլանտների մասին տեղեկատվությամբ, սակայն դրանք ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ է ինչպես գիտելիքներ, այնպես էլ որոշակի փորձ: Օրինակ՝ Չեխիայից ժամանացած փորձառու վնասվածքաբան, վերին վերջույթների նեղ մասնագետ Մարտին Քլոուբը այնպիսի մանրամասն ու արժեքավոր տեղեկատվություն է տվեց այսօր, որ համացանցում գտնել ուղղակի անհնար է»:
Բժիշկ Մարտիրոսյանը համոզված է, որ այս դասընթացից հետո վերին վերջույթի որևէ կոտրվածք կամ վնասվածք բուժելիս, այսուհետ հայ մասնագետները կհիմնվեն սեմինարի ժամանակ ներկայացված մեթոդների և փորձերի վրա: Քանի որ այս մոտեցումները ապացուցված և հաստատված են գիտականորեն:
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն