ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հազվագյուտ հիվանդության ախտորոշում ԻՌ ծառայությունում կատարված էքսցիզիոն բիոպսիայի շնորհիվ
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում։
Անամնեզում բուժառուի մոտ 2.5 ամիս առաջ ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները։ Վերջինիս կապակցությամբ հիվանդը դիմել է բժշկի, ամբուլատոր կարգով հետազոտվել է։ Կատարված ՀՇ քննությամբ հայտնաբերվել են ենթաստամոքսային գեղձի կեռաձև կտրուճի շրջանում ոչ հոմոգեն, ոչ հստակ գոյացություն, հարպանկրեատիկ և պանկրեատոդուոդենաալ շրջանի մեծացած, փոփոխված ավշահանգույցներ։
Գոյացության բնույթը պարզելու նպատակով ուռուցքաբանի կողմից ցուցվել է բիոպսիա։ Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ քննություն։ Քանի որ գոյացությունը լիարժեք վիզուալիզացվել է ՈՒՁՀ քննությամբ, որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա ՈՒՁՀ ուղղորդմամբ։
Տեղային անզգայացման պայմաններում կատարվեց ենթաստամոքսային գեղձի կեռաձև կտրուճի շրջանի գոյացության ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։
Պաթոհյուսվածաբանական քննությամբ հայտնաբերվեցին փափուկ հյուսվածքներ, լիմֆոիդ հյուսվածքի ֆրագմենտներ, հավանաբար ավշահանգույցի տեղամաս։ ՈՒռուցքային ախտահարման նշաններ տվյալ նյութում չհայտնաբերվեցին։
Հաշվի առնելով կլինիկո-ռադիոլոգիական տվյալները, որոշվեց կատարել կրկնակի բիոպսիա։ Վերջինս ևս կատարվեց տեղային անզգայացման պայմաններում, ՈՒՁՀ ուղղորդմամբ, սակայն այս անգամ պանկրեասի կեռաձև կտրուճի շրջանի գոյացություն հասնելու համար ընտրվեց տրանսպանկրեատիկ մուտք։
Բիոպտատն ուղարկվեց պաթոհյուսվածքաբանական հետազոտության, ըստ որի այս անգամ ևս չէին հայտնաբերվել ուռուցքային ախտահարման հավաստի նշաններ։
Հաշվի առնելով ավշային համակարգի որոշակի հիվանդությունների դեպքում ասեղային տրեպանացիոն բիոպսիայի արդյունքում ստացվող նմանատիպ ոչ լիարժեք ախտորոշումների հավանականությունը, որոշվեց հաջորդիվ իրականացնել գոյացության էքսցիզիոն բիոպսիա՝ բաց վիրահատական եղանակով։
Միջամտությունն իրականացվեց ընդհանուր անզգայացման պայմաններում։ Կատարվեց որովայնի խոռոչի ռևիզիա և ներվիրահատական ՈՒՁՀ քննություն։ Վիզուալիզացվեցին մեծացած, փոփոխված ավշահանգույցներ հարստամոքսային, հարպանկրեատիկ և պարակավալ շրջաններում։ Ենթաստամոքսային գեղձը ևս փոփոխված էր:
Որոշվեց կատարել լիմֆատիկ հանգույցների էքսցիզիոն բիոպսիա։ Հաշվի առնելով ավշահանույցների տեղակայումը, հատելով ստամոքս-հաստաղիքային կապանը՝ մուտք գործվեց ճարպոնածոց, կատարվեց ստամոքսի հետին պատի անջատում ենթաստամոքսային գեղձի առաջային մակերեսից և 12-մատնյա աղու մոբիլիզացիա ըստ Կոխերի։ Ամբողջովին մերկացվեց ստորին սիներակը, որի շուրջ հայտնաբերվեցին փոփոխված ավշահանգույցներ։ Հեռացվեցին թվով 2 ավշահանգույցներ՝ համապատասխանաբար հարպանկրեատիկ և պարակավալ շրջաններից։ Պրեպարատներն ուղարկվեցին պաթոհյուսվածաբանական քննության։
Տեսանյութում առկա են կադրեր վիրահատական միջամտությունից։ 18+ տարիքային խմբի անձինք կարող են դիտել այն՝ անցնելով հղումով․
Քանի որ բուժառուի մոտ առկա էր նաև նախկինում կրած վիրահատություններից հետո առաջացած հետվիրահատական վենտրալ ճողվածք, միջամտության ավարտին կատարվեց նաև ճողվածքահատում, որովայնի առաջային պատի պլաստիկա պոլիպրոպիլենային ցանցով։
Հետմիջամտական ընթացքն անցավ հարթ, առանց բարդությունների։ Բուժառուն կլինիկայում անցկացրել է 4 օր, ստացել է ցավազրկող, հակաբիոտիկային, ինֆուզիոն և տրանսֆուզիոն թերապիա։
Օրեր անց ստացվեցին պրեպարատների պաթոհյուսվածաբանական քննության արդյունքները։
Հյուսվածաբանական պատկերը և իմունոհիստոքիմիական հետազոտության արդյունքները համատեղելի են Կաստլմանի հիվանդության հիալինաանոթային տարբերակի ժամանակ դիտվող փոփոխությունների հետ։
Կաստլմանի հիվանդությունը (ավշահանգույցների անգիոֆոլիկուլյար հիպերպլազիա) համարվում է հազվագյուտ բարորակ լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն, որն արտահայտվում է ավշային հանգույցների մեծացմամբ։
Բուժառուն ուղեգրվել է արյունաբանի մոտ հետագա բուժումն իրականացնելու նպատակով։
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն