Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Օտարերկրյա քաղաքացիները նախընտրում են «Նաիրի» ԲԿ-ն. nairimed.com

Օտարերկրյա քաղաքացիները նախընտրում են «Նաիրի» ԲԿ-ն. nairimed.com

ՌԴ քաղաքացի 38-ամյա Ելենա Շիլինայի մոտ ախտորոշվել էր միջողային աճառի ճողվածք։ Վերջինս դիմել էր «Նաիրի» ԲԿ։  ԲԿ-ի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի գլխավորությամբ իրականացվել է վիրահատություն՝ էնդոսկոպիկ եղանակով։

Ելենա Շիլինա

«Ես Լենան եմ ՝ 38 տարեկան :  Երկար տարիներ ունեի ողնաշարի խնդիր ՝ ցավեր գոտկային շրջանում։ Ցավերը տանելի էին , սակայն հետո  սկսեցին ուժգնանալ և տարածվել ձախ ոտքի վրա ,  ոտքս անզգայացավ : Ես ընտրել եմ «Նաիրի» ԲԿ-ն ՝ համացանցում տարածված կարծիքներից ելնելով, նաև մտերիմներիցս էի  լսել, որ այստեղ յուրաքանչյուր բուժառուի ցուցաբերվում է  անհատական մոտեցում․ աշխատում են հիասքանչ մասնագետներ, որոնք լավ գիտեն իրենց գործը։

Ինձ վիրահատեցին , և այն ցավը, որն ինձ տանջում էր վիրահատությունից առաջ՝ այլևս չկա։

Վիրահատության հաջորդ օրը ես արդեն քայլում էի և ինքնուրույն տեղաշարժվում,  կարողացա գնալ տուն: Վիրահատությունից անցել է մեկ ամիս, և ես կարելի է ասել ՝ ցավ չեմ զգում։ Ամեն բան անցել է , իմ շարժումներն ազատ են , ես հանգիստ քայլում եմ և չեմ վախենում պտտվել տարբեր կողմեր․ ամեն ինչ լավ է:

Ուզում եմ ավելացնել՝ շատ ուրախ եմ, որ առողջությունս վստահել եմ պրոֆեսիոնալների այն թիմին, որն աշխատում է «Նաիրի» ԲԿ-ում : Ցանկանում եմ շնորհակալություն  հայտնել ինձ վիրահատող բժշկին՝ Արման Պարգևիչին,  բաժանմունքի ողջ անձնակազմին: Շատ բարի մարդիկ են և ինձ վերաբերվել են իրենց ընտանիքի անդամի պես»։

Արման Հակոբյան «Նաիրի» ԲԿ-ի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար

«Այսօր միջողային  աճառի ճողվածքն ամենատարածված  պաթոլոլոգիան է ։ Մենք իրականացնում ենք օրական 2-3 նմանատիպ վիրահատություն :  Վիրահատություններն կատարվում  են էնդոսկոպիկ եղանակով․ փակ վիրահատություն է և քիչ ինվազիվ:  Ճողվածքը հեռացվում է  փոքր անցքի միջոցով: Որպես կանոն՝ 98% դեպքերում պացիենտները վիրահատության հաջորդ օրը դուրս են գրվում ։ Վիրահատության տևողությունը չի գերազանցում 40րոպեն, իսկ ստացիոնար բուժումը ՝ 1 օրը :  Նորարարություն է համարվում նաև միակողմանի տրանսպեդիկուլյար ֆիքսացիան՝ ճողվածքի հեռացումից հետո:

Ո՞րն է դրա նպատակը․  70% դեպքերում կա հավանականություն , որ ճողվածքը կկրկնվի և դա բացառելու համար՝ վիրահատության վերջում մենք իրականացնում ենք տրանսպեդիկուլյար ֆիքսացիա, որի շնորհիվ հիվանդության կրկնումը պրակտիկորեն դառնում է  անհնար :

Էնդոսկոպիկ վիրահատություններն իրականացվում են 2007 թվականից և այժմ վիրահատությունների թիվը գերազանցում է 1000-ը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պացիենտին վստահության համար և նշել, որ կոնկրետ այս դեպքում՝  վիրահատությունը իրականացվել է տրանսպեդիկուլյար ֆիքսացիայով , որը հնարավորություն է տվել վիրահատությունից անմիջապես հետո՝ վերադառնալ ամենօրյա կյանքի»

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը տարածաշրջանում առաջինը ստացել է ISO 7101:2023 ստանդարտը
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը տարածաշրջանում առաջինը ստացել է ISO 7101:2023 ստանդարտը

Առաջին անգամ տարածաշրջանում, բժշկական ոլորտում, ներդրվել է բժշկական ծառայությունների որակի կառավարման բարձրագույն ստանդարտ. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Լուրեր
ԵՊԲՀ. «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքի մեկնարկը տրված է
ԵՊԲՀ. «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքի մեկնարկը տրված է

Բժշկական մայր բուհում մեկնարկել է «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքը, որի շրջանակում ոլորտի մասնագետները անդրադարձ են կատարելու...

ՀՀ ԱՆ. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների անվճար բուժման ծրագիր
ՀՀ ԱՆ. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների անվճար բուժման ծրագիր

Հայաստանում շարունակում է գործել գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների պետական ծրագիրը...

ՀՀ ԱՆ. 2024 թվականին «STENT FOR LIFE» ծրագրով մատուցվել է 2682 ծառայություն
ՀՀ ԱՆ. 2024 թվականին «STENT FOR LIFE» ծրագրով մատուցվել է 2682 ծառայություն

«Stent for Life» կյանք փրկող ծրագիրը, ամբողջ բնակչությանը` անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքից, պետական պատվերի շրջանակներում` անվճար...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
265 կոխլեար իմպլանտացիա. erebunimed.com
265 կոխլեար իմպլանտացիա. erebunimed.com

Եվս մի քանի րոպե և 8 ամսական Արամը վիրահատարանում կլինի: Քիչ առաջ քույրն էր վիրահատվում: Երկուսն էլ նույն խնդիրն ունեն՝ լսողության բացակայություն...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Լուրեր
Էրեբունի ԲԿ. 265 կոխլեար իմպլանտացիա
Էրեբունի ԲԿ. 265 կոխլեար իմպլանտացիա

Եվս մի քանի րոպե և 8 ամսական Արամը վիրահատարանում կլինի: Քիչ առաջ քույրն էր վիրահատվում: Երկուսն էլ նույն խնդիրն ունեն՝ լսողության բացակայություն...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Լուրեր
Հանդիպում` դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Հանդիպում` դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ` թերապևտիկ նաժանմունքում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ