Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Անվանի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Անվանի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Գիտական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական մանկաբարձագինեկոլոգիական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին:

«Համալսարանի Գիտական խորհրդի նախագահին դիմել էր պրոֆեսոր Օկոևը՝ միջնորդությամբ, որպեսզի Նոմինացիոն կոմիտեն քննարկի աշխարհահռչակ գիտնական, Ֆրանսիայի և աշխարհի գինեկոլոգիայի ասպարեզում մեծ ավանդ ունեցող պրոֆեսոր Ֆերնանդեսին պատվավոր դոկտորի կոչում տալու հարցը», - նշեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը` հավելելով, որ Հերվե Ֆերնանդեսը ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և վերարտադրողական բժշկության ամբիոնին օժանդակել է վերարտադրողական բժշկության բնագավառում օպերատիվ վիրաբուժական նոր մեթոդների ներդրման գործում:

Անվանի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչումՆոմինացիոն կոմիտեն միջնորդեց պրոֆեսոր Գեորգի Օկոևի` արտերկրի գործընկերոջը պատվավար դոկտորի կոչում շնորհելու առաջարկը:

«Այնպես ստացվեց, որ 13 տարի առաջ մեր աշխատակիցներից մեկը մեկնել էր Ֆրանսիա, իրեն հյուրընկալել էր պրոֆեսոր Ֆերնանդեսը և այնպես էր հյուրընկալել, որ հետագայում հաճախակի դարձան նրա այցերը Հայաստան: Ամեն տարի, բացառությամբ քովիդային տարիների, նա գալիս էր վիրահատությունների նորագույն մոտեցումների ներդրման ցանկությամբ», - գործակցության մանրամասները ներկայացնելով՝ ասաց Մանկաբարձության և վերարտադրողական բժշկության հետբուհական ամբիոնի վարիչ  Գեորգի Օկոևը:

Շնորհավորելով անվանի բժիշկ-գիտնականին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց․

«Մեզ համար, անշուշտ, հիշարժան օր է․ ևս մեկ անգամ բժշկական համալսարանը հաստատեց նորությունների և նորարարությունների ստեղծարար միտքը հարգելու իր որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև հայ-ֆրանսիական ամուր բարեկամական կապերին իր նվիրվածությունը»։

Անվանի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Ռեկտորը հույս հայտնեց, որ պրոֆեսորի այցերը բժշկական բուհ և վիթխարի փորձի փոխանակմանն ուղղված քննարկումներն ավանդական կդառնան, իսկ միջոցառմանը ներկա ապագա բժիշկները հետագա գործունեության մեջ ևս կամրապնդեն հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը:

ԵՊԲՀ արդեն պատվավոր դոկտոր Հերվե Ֆերնանդեսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է համալրել բժշկական մեկդարյա բուհի ներկայացուցչական այս ցանկը:

Անվանի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում«Տասը տարի շարունակ հայ գործընկերների հետ հնարավորություն եմ ունեցել քննարկելու ոլորտի խնդիրները և ապագայում ևս կշարունակեմ լավագույն խորհուրդներով նպաստել ձեր մասնագիտական առաջընթացին: Ես ինձ միշտ մոտ եմ զգացել հայ ժողովրդին` հաշվի առնելով իմ հունական արմատները», - ասաց պրոֆեսորը, որի  մոր հույն ընտանիքը շատ հայերի նման Թուրքիայից տեղահանվել և ապաստան է գտել Ֆրանսիայում:

Հերվե Ֆերնանդեսը վերահաստատեց ֆրանսիական «Կրեմլին-Բիսետրե» համալսարանի պատրաստակամությունը՝ շարունակելու բժշկական համալսարանի ու հայ գործընկերների հետ համագործակցությունը նոր մակարդակում:

Հանդիսավոր նիստին հաջորդեց պրոֆեսորի դասախոսությունը  մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտի գործող և ապագա մասնագետների համար:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը տարածաշրջանում առաջինը ստացել է ISO 7101:2023 ստանդարտը
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը տարածաշրջանում առաջինը ստացել է ISO 7101:2023 ստանդարտը

Առաջին անգամ տարածաշրջանում, բժշկական ոլորտում, ներդրվել է բժշկական ծառայությունների որակի կառավարման բարձրագույն ստանդարտ. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Լուրեր
ԵՊԲՀ. «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքի մեկնարկը տրված է
ԵՊԲՀ. «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքի մեկնարկը տրված է

Բժշկական մայր բուհում մեկնարկել է «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքը, որի շրջանակում ոլորտի մասնագետները անդրադարձ են կատարելու...

ՀՀ ԱՆ. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների անվճար բուժման ծրագիր
ՀՀ ԱՆ. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների անվճար բուժման ծրագիր

Հայաստանում շարունակում է գործել գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների պետական ծրագիրը...

ՀՀ ԱՆ. 2024 թվականին «STENT FOR LIFE» ծրագրով մատուցվել է 2682 ծառայություն
ՀՀ ԱՆ. 2024 թվականին «STENT FOR LIFE» ծրագրով մատուցվել է 2682 ծառայություն

«Stent for Life» կյանք փրկող ծրագիրը, ամբողջ բնակչությանը` անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքից, պետական պատվերի շրջանակներում` անվճար...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
265 կոխլեար իմպլանտացիա. erebunimed.com
265 կոխլեար իմպլանտացիա. erebunimed.com

Եվս մի քանի րոպե և 8 ամսական Արամը վիրահատարանում կլինի: Քիչ առաջ քույրն էր վիրահատվում: Երկուսն էլ նույն խնդիրն ունեն՝ լսողության բացակայություն...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Լուրեր
Էրեբունի ԲԿ. 265 կոխլեար իմպլանտացիա

Հանդիպում` դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Հանդիպում` դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ` թերապևտիկ նաժանմունքում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:

Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ