ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա։
Կինը մոտավորապես մեկ տարի ունեցել է որովայնի ցավեր, ծանրության զգացողություն և այդ կապակցությամբ այցելել է տարբեր կենտրոններ, ուղղորդվել է լաբորատոր հետազոտությունների. ախտորոշվել է ձվարանի գոյացություն (կիստա): Սակայն բուժառուն անուշադրության է մատնել գանգատները, հավանաբար այն պատճառով, որ մասնագետների կողմից ճիշտ չի ներկայացվել հիվանդության բարդության աստիճանը:
Կինը որովայնի սուր ցավերով դիմել է ընդունարան, ընդհուպ ախտորոշվել է ձվարանի մեծ կիստոմա՝ սնուցման մասնակի խանգարումով։ Ելնելով գոյացության չափերից, արտահայտված ցավերից, մասնագետների կոնսեսուսի արդյունքում որոշում է կայացվել անմիջապես վիրահատական միջամտություն իրականացնել՝ առանց նախնական հետազոտությունների՝ հաշվի առնելով դեպքի հրատապությունը։
Վիրահատության ժամանակ գրեթե 5 լիտրանոց պարկ հիշեցնող ուռուցքի բնույթը տեսքով արդեն նման չէր կիստայի, այլ ձվարանի պապիլյար ցիստադենոմայի էր նման, որն 90 տոկոս դեպքերում ունենում է չարորակ բնույթ: Քանի որ վիրահատությունը պլանային չէր, և չէինք կարող նախապես հետազոտություններով մանրամասն հստակեցնել ախտորոշումը, պետք էր հնարավորին արագ և ճիշտ կողմնորոշվել վիրահատական ծավալի հարցում: Ուռուցքի արտաքին մորֆոլոգիական փոփոխություններն արդեն հուշում էին, որ հետազոտման ժամանակ չարորակացման գործընթաց հայտնաբերվելու հավանականությունը մեծ է։ Այդ պատճառով որոշվեց կատարել ծավալուն օնկոլոգիական միջամտություն. հեռացվեց ամբողջ արգանդը` հավելումներով և, միաժամանակ, իրականացվեց մեծ ճարպոնի ռեզեկցիա` լիմֆոդիսեկցիայով: Վիրահատությունը տևել է 4 ժամ։
Վիրահատությունից հետո՝ 5-6 օր անց, հյուսվածաբանական հետազոտության արդյունքում հաստատվեց ձվարանի պապիլյար կարցինոմա ախտորոշումը: Փաստորեն, առաջնորդվելով ընդամենը արտաքին մորֆոլոգիական փոփոխություններով, վիրահատության ծավալի վերաբերյալ ընդունած որոշումը միանգամայն ճիշտ էր:
Աշխատանքը թիմային էր: Այդպիսի բարդ վիրահատության վճիռ ընդունելու մեջ մեծ էր ուռուցքաբան Գագիկ Համբարձումյանի դերը:
Հիվանդանոցում մասնագիտական ուռուցքաբանական թիմի առկայությունը հնարավորություն է տալիս համարձակ որոշումներ կայացնել նմանատիպ ծավալուն և բազմապրոֆիլ վիրահատական միջամտությունների ժամանակ, ինչը վստահություն է ներշնչում բուժառուներին։
Ներկայում, երբ տեղեկատվությունը հասանելի է բոլորին, պոլիկլինիկաներում խորհրդատվությունն անվճար է, ժամանակին հնարավոր է հայտնաբերել բոլոր խնդիրները, զարմանալի է նման ռիսկային վիճակների առկայությունը:
Վերոնշյալ վիրահատությունն իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման պայմաններում (պետպատվերով)։ Փաստորեն, ֆինանսական խնդիր ուշացման համար չի եղել, բժշկին դիմելու ուշացումների պատճառն անփութությունն ու տեղեկատվության պակասն են, ինչը, ցավոք, կանանց անտարբերության հետևանք է:
Թերևս, կանանց համար խորհուրդների շարքում կառանձնացնեմ երկուսը։
Առաջինը. ամենաանմեղ թվացող կիստան, անգամ ոսպի հատիկի չափ ունեցող միոման արդեն ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Անհնար է նախապես իմանալ կամ կանխատեսել, թե դրանք ինչ ընթացք կունենան: Եթե հայտնաբերվում է որևէ խնդիր, առնվազն տարին մեկ անգամ պետք էիրականացվի ՈՒՁՀ, իսկ անգամ չնչին աճի դեպքում դիմել ավելի լուրջ հետազոտությունների, այլապես հետագայում դրանց հետևանքները կարող են լինել անդառնալի։
Երկրորդը. հորդորում եմ, որ կանայք ավելի հետաքրքրված լինեն սեփական առողջությամբ։ Այսօր բոլորն օգտվում են սոցիալական կայքերից, որտեղ տեղեկատվության պակաս չկա։ Սա, իհարկե պետք է չբերի մյուս ծայրահեղությանը, որ կանայք բժիշկներին փոխարինեն արհեստական բանականությամբ կամ ինքնաբուժությամբ, թեև գրագիտությունը և տեղեկատվությունը երբեք շատ չեն և, սովորաբար, խթանում են զգոնության մակարդակի բարձրացմանն ու հետևողականությանը։
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն