Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Սկսենք մեզնից. «էրեբունի» բժշկական կենտրոնն ապահովագրում է իր աշխատակիցների առողջությունը

Ոչ ոք ապահովագրված չէ հիվանդություններից կամ դժբախտ պատահարներից։ Բայց շատ դեպքերում, չտեղավորվելով պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ստացողների խմբերում, մարդիկ ի վիճակի չեն լինում օգտվելու այդ ծառայություններից եւ բավական դժվար կացության մեջ են հայտնվում։

 

Ասենք, մարդուն ինֆարկտով հիվանդանոց են տեղափոխել, եւ զոնդավորման կամ ստենդավորման անհրաժեշտություն կա։ Բավական թանկ այդ ծառայությունները գրեթե բոլոր ընտանիքների համար լուրջ խնդիրներ են առաջացնում։

 

Երեկ «էրեբունի» բժշկական կենտրոն էին հրավիրվել Հայաստանում գործող «Գարանտ-Լիմենս», «Նաիրի ինշուրանս», «Ռոսգոսստրախ Արմենիա», «Ռեսո» եւ «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Մինչ այդ կենտրոնի ղեկավարությունն աշխատակիցների հետ քննարկել է բժշկական կամավոր ապահովագրական ծրագրերում ընդգրկվելու հարցը։ «Մարդկանց պատշաճ բժշկական սպասարկում ապահովելու նպատակով ապահովագրական բժշկությունն այսօր ողջ աշխահրում կայացած համակարգ է։ Հայաստանում դեռեւս չի գործում պարտադիր բժշկական ապահովագրությունը, սակայն հստակ է, որ մեր կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության հիմնական ուղղվածությունն այն է, որ պետբյուջեի գումարներով լիարժեք, որակյալ բուժօգնություն ցուցաբերվի սոցիալապես անապահով խմբերին։

 

Այսօր ներկայացված կամավոր ապահովագրական գրեթե բոլոր փաթեթներում թանկարժեք հետազոտությունները եւ վիրահատություններն ընդգրկված են։ Նման դեպքերում ապահովագրական ծառայությունը կփոխհատուցի բոլոր այդ ծախսերը»,-լրագրողներին ներկայացրեց «էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Ռոստոմյանը։ Հրավիրված ապահովագրական կազմակերպություններին նախապես ներկայացվել են կենտրոնի ցանկություններն ու առաջարկությունը։ Նրանք էլ ծանոթացրել են տարբեր ծավալների, վճարումների տարբեր ձեւերով իրենց փաթեթներին։ Տարեկան 70-80-ից մինչեւ 120 հազար դրամավճարի փաթեթներ կան։ Ողջ կոլեկտիվում դրանք բավական ժամանակ մանրամասն քննարկվել են։ Հիմա եկել է ընտրության պահը։ Բուժաշխատողներին ազատ ընտրության հնարավորություն է տրվել։ Առաջիններից մեկը կարդիոպուլմանոլոգիայի բաժանմունքի վարիչ Լաուրա Եղիշովնան է գրանցվում։ Նա նախընտրել է «Ռոսգոսստրախ–Արմենիա» ԱՓԲԸ-ի առաջարկած փաթեթի ծավալն ու բուժհիմնարկների հետ աշխատելու փորձը։ Իսկ ռեւմատոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմինե Հարոյանը չի շտապում։ Մեկ անգամ եւս ծանոթանում է առաջարկված պայմաններին, որպեսզի ոչ միայն իր, այլեւ բաժանմունքի աշխատակիցների համար առավել ընդունելի որոշում կայացվի։ Միաժամանակ, առիթից օգտվելով, ցանկանում է բաժանմունքում ապահովագրական պոլիսով բուժվող հիվանդներին վերաբերող որոշ հարցեր պարզաբանել։

 

Անշուշտ, մեկ օրում հնարավոր չէ, որ կենտրոնի 1500 աշխատողներն ընտրություն կատարեն։ Հնարավոր է՝ հրաժարվողներ էլ լինեն։ «Էրեբունի» կենտրոնը՝ որպես գործատու, կունենա իր մասնակցությունը։ Ավելի ցածր աշխատավարձ ունեցողների ամսավճարի մինչեւ 40%-ը կվերցնի իր վրա։ Բարձր աշխատավարձ ստացողների համար, թեեւ ամսական 8-10 հազար դրամ վճարելը դժվար չի լինի, սակայն կազմակերպությունն այստեղ եւս 10%-ի չափով կմասնակցի։ Բժշկական կենտրոնի ղեկավարները վստահ են, որ մինչեւ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ստեղծումը, ապահովագրական այս ձեւը լուրջ դերակատարում կունենա բնակչության առողջության պահպանման գործում։ «Կամավոր ապահովագրական բժշկության առաջին առավելությունը որակյալ բուժսպասարկման մատչելիությունն է։

 

Երբ ավելի խոր ենք ուսումնասիրում, բազմաթիվ այլ առավելություններ են տեսանելի դառնում։ Ստացվում է, որ ապահովագրական գործակալությունը դառնում է հիվանդի հովանավորը, վերահսկում է մատուցվող բուժծառայության որակը, հետեւում է՝ հիվանդը գո՞հ է, արդյոք, թե՞ դժգոհ։ Բացի այդ, գործակալությունը բուժծառայություններ մատուցող բուժհիմնարկներին պարտադրում է անընդհատ բարելավել եւ զարգացնել ծառայությունները, լուրջ մրցակցության դաշտ է ձեւավորվում»,– ներկայացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը։ Ի դեպ, թե որ բուժհիմնարկին դիմեն՝ կընտրեն ապահովագրվածները։ Գործակալությունը կարող է միայն խորհուրդ տալ, տեղեկացնել, թե որ բուժհիմնարկների հետ պայմանավորվածություն ունեն եւ վստահեցնել, որ այնտեղ պահանջվող մակարդակով բուժծառայություն կմատուցվի։ Բնականաբար, եթե այցելուն 1-2 անգամ դժգոհ լինի, հաջորդ անգամ այլ բուժհիմնարկ կնախընտրի։

 

Ինչ խոսք, բուժաշխատողների օրինակը կարող է խթանել այս շարժումը։ Այս գաղափարը հասունացել է մեր երկրում։ Բայց մարդիկ դեռ թերահավատ են։ Այնքան էլ վստահ չեն, որ իրականում բուժհիմնարկները պատշաճ, որակյալ բուժծառայություն կմատուցեն։ Դե, եթե բժիշկներն իրենք են ապահովագրվում, ուրեմն որոշակի արդյունք են ակնկալում։ «Այս նախաձեռնությունն սկսել ենք իրականացնել ավելի քան երկու տարի առաջ։ Շատ լուրջ, մանրակրկիտ հաշվարկներ են կատարվել՝ համոզվելու համար, որ պատրաստ ենք այս քայլին։ Բավական լուրջ գումար է նախատեսվել հատկացնել այս ձեռնարկին։ Փոխարենը՝ առողջ աշխատակազմ կունենաք։ Վերջին հաշվով բժշկական ապահովագրության զարգացումը մեր ժողովրդի առողջության պահպանման ապագան է, մեր հույսն է»,-ասաց գլխավոր տնօրենը։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ