ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Բուժող-հիվանդ հարաբերություններում ինչ-որ բան հիմքից է խախտված
Ինչ ուղղումներ է առաջարկում նախարարությունը:
Երկրի նախագահի վերջին՝ բավականին կտրուկ հայտարարությունները որոշակի ոլորտներում անփույթ գործունեության կամ հայտնաբերված չարաշահումների հետ կապված, առիթ դարձան, որպեսզի միանգամից, հայելային պատկերմամբ, հանրությունը տեսնի իրեն հուզող խնդիրների ամբողջական փունջը։ Ավելին՝ հանրությունը նաեւ շատ արագ տեղեկանում է այն լուծումների մասին, որոնք առաջարկվում կամ հաստատվում են այս կամ այն բնագավառի մասով։ Եվ եթե այդ լուծումները նաեւ արդյունավետորեն իրագործվեն, ապա դրական փոփոխությունները չեն ուշանա։
Բնական է, որ հանրության ուշադրությունը մեծապես նաեւ պետք է սեւեռված լինի առողջապահության ոլորտին։ Սա այն բնագավառն է, որի հետ առնչվում ենք բոլորս ու որի խնդիրները բոլորս էլ սեփական մաշկին ենք զգացել։ Այս պարագայում խոսքը առողջապահության ոլորտում պետական վերահսկողության եւ դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրներին է վերաբերում։ Այս համակարգը կարգավորելու ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։ Ըստ այդմ, կա համապատասխան ծրագիր, որը եւ արժանացել է գործադիրի հավանությանը։
Այսպիսով, ինչ խնդիրներ կան դեղորայքի հետ կապված քաղաքականության ոլորտում եւ ինչ լուծումներ է առաջարկում պատկան մարմինը։
Առողջապահության նախարարությունը խոսում է 8 հիմնախնդիրների մասին։ Դրանք են՝ 1. առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների եւ կառուցվածքների անբավարարություն, 2. դեղերի կենտրոնացված գնումների անարդյունավետություն, 3. պետական մասնակցությամբ բժշկական կազմակերպություններում պետական գնումների գործընթացի անարդյունավետություն, 4. դեղերի եւ կենսաակտիվ սննդային հավելումների գրանցման մեխանիզմների անկատարություն եւ բարդություն, 5. արագ, բարձրորակ փորձաքննություն եւ (կամ) նույնականացում ապահովելու նպատակով «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կարողությունների անբավարարություն, 6. դեղերի վերագրանցման մեխանիզմների բացակայության պատճառով դեղերի ֆիզիկական մատչելիությանն առնչվող հիմնախնդիրներ, 7. դեղերի շրջանառության բոլոր փուլերում անվտանգության եւ որակի ապահովման մեխանիզմների անկատարություն, 8. ժամկետանց, չգրանցված դեղերի շրջանառության դեմ պայքարում ոչ բավարար արդյունավետություն եւ դեղերի մանրամեծածախ իրացման ոլորտում ստուգումների առկա գործիքակազմի կիրառման ոչ բավարար արդյունավետություն։
Դեղերի գները կվերահսկվեն
Սկսենք առաջին հիմնախնդրից՝ առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների եւ կառուցվածքների անբավարարություն։
Անհերքելի է՝ առողջապահության բնագավառում կարեւորագույն ոլորտ են բժշկական օգնության եւ սպասարկման որակը, դեղերի շրջանառության բոլոր փուլերում դրանց անվտանգությունն ու որակը, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման եւ նպատակային ծրագրերի կատարումը։ Բայց սրանց նկատմամբ վերահսկողություն չկա կամ էլ՝ լավագույն դեպքում այդ վերահսկողությունը հատվածաբար է։ Նախարարությունը սա չի հերքում, բայց այն պատճառաբանում է առողջապահության բնագավառում տեսչական հսկողություն իրականացնող մասնագիտացված առանձին մարմնի բացակայությամբ։ 1992-97 թթ. դեղերի մասով վերահսկողական գործառույթներ իրականացրել է նախարարության դեղաբանության, բժշկական սարքերի եւ տեխնոլոգիաների գիտափորձարարական տեսչությունը, իսկ 1997-2000թթ.՝ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալությունը։ 2000թ. ընդունված «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 2-րդ հոդվածով ստուգելու լիազորությունը վերապահվել է բացառապես պետական կառավարման մարմիններին։ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն (գործակալության իրավահաջորդը) 2000թ. հետո ստուգումներ չի արել։ Իսկ նախարարության կողմից վերահսկողական գործառույթներ արվում են միայն վարչարարության հիմունքների շրջանակներում, այն էլ, եթե բողոքներ ու ահազանգեր են լինում։ Իսկ սա էլ չի կարող պետական ստուգում դիտարկվել՝ հաշվի առնելով գործողության ոլորտների եւ նպատակների տարբերությունը։ Վարչական վարույթը հարուցվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ կամ անձի դիմումի, բողոքի հիման վրա եւ ուղղված է վարչական ակտ ընդունելուն։ Նաեւ՝ վարույթի իրականացման համար ընդհանուր ժամկետը 30 օր է, որը բաղկացած է հարուցման, ընթացիկ եւ եզրափակիչ փուլերից։ Ընթացիկ փուլում նախատեսվում է օբյեկտի զննության հնարավորություն, ինչը հիմք ընդունելով առողջապահության նախարարությունը դեղատներում եւ բուժհաստատություններում իրականացնում է զննումներ։ Ստուգումների նպատակները այլ են՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, որի շրջանակներում սուբյեկտները դասակարգվում են ըստ ռիսկայնության աստիճանի, հաստատվում է ստուգումների տարեկան ծրագիր։
Մի խոսքով, առողջապահության ոլորտում վերահսկողության գործիքակազմը լիարժեք չէ, արդյունքում հնարավոր չի լինում ապահովել այս ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, անհրաժեշտ ծավալը, արդյունավետությունը, դեղերի անվտանգությունը եւ մատչելիությունը։ Հիմնախնդրի լուծման նպատակով պատկան կառույցն առաջարկում է հետեւյալ միջոցառումները. 1. նախ անհրաժեշտ է պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) բազայի հիմամբ ստեղծել «Առողջապահական տեսչություն»՝ վերջինիս վերապահելով առողջապահության ոլորտում վերահսկողական բոլոր գործառույթները, ինչը թույլ կտա մեր երկրի ամբողջ տարածքում (ՊՀՀՏ հաստիքների շրջանակում) մշտապես դիտարկել դեղերի, բժշկական օգնության եւ սպասարկման որակն ու անվտանգությունը, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման եւ նպատակային ծրագրերի կատարման արդյունավետությունը։
Ի դեպ, նոր գործիքակազմում կներառվի նաեւ դեղերի գների նկատմամբ վերահսկողությունը։
Կմշակվեն դեղեր ներմուծող, արտահանող եւ դեղագործական գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից պարտադիր պահանջների եւ պայմանների ապահովման, բուժօգնության պետական պատվերի ծավալների նկատմամբ՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրն ու ստուգաթերթերը։
Ծայրահեղ տարբերակ էլ է առաջարկվում
Երկրորդ հիմնախնդիրը վերաբերում է դեղերի կենտրոնացված գնումների անարդյունավետությանը։ Այս հիմնախնդիրն առնչվում է գնումների պլանավորման գործընթացի հետ։ «Գործող մեխանիզմն ունի որոշակի թերություններ, որոնք թույլ չեն տալիս ճշգրիտ որոշել անհրաժեշտ դեղերի անվանացանկում ներառված դեղերի նախահաշվային եւ շուկայական գները։ Դրանից օգտվում են շուկայում մենաշնորհային դիրք ունեցող մեծածախ առեւտուր իրականացնող մի շարք ընկերություններ (ներկրվող դեղերի 80-90%-ը) եւ թելադրում դեղերի գները»,-բացի այդ՝ ըստ առողջապահության նախարարության, պետական գնումների կարգավորման ներկայիս իրավական դաշտը հնարավորություն չի տալիս ներազդելու մատակարարների կողմից գնումների մրցույթների ժամանակ ներկայացվող գնառաջարկի վրա։ «Նման պայմաններում գրեթե անհնար է ակնկալել պետության կարիքների համար ձեռք բերվող դեղերի մատչելիություն։ Խնդիրը պետության կողմից ձեռք բերվող դեղերի իրական շուկայական գների որոշման դժվարության մեջ է, քանի որ մատակարարների հակամրցակցային համաձայնության պայմաններում այն խիստ բարդացված է։ Փորձագիտական գնահատումներով՝ դեղեր ներկրող կազմակերպություններից դեղերի ձեռք բերման դեպքում դրանց գներն ավելանում են շուրջ 40-70%-ով»։
Հիմնախնդրի լուծման համար առաջարկվում են հետեւյալ լուծումները։ 1. «Դեղերի մասին» օրենքի ընդունում, որով կկարգավորվի պետության կարիքների համար ձեռք բերվող դեղերի գնագոյացման հարցը։ Դրանից ակնկալվում է դեղերի գների նվազեցում միջինը 20-25%-ի չափով, դեղերի ֆիզիկական մատչելիության բարձրացում 15-20%-ով, ֆիզիկական մատչելիության բարձրացման հաշվին՝ դեղերի սպառման ծավալի ավելացում։ Իսկ ներկրվող դեղերի ծավալի ավելացումը կբերի արտադրողի կողմից զեղչերի մեծացմանը, ինչն իր հերթին կբերի գների իջեցմանը։ 2. Մշտապես դիտարկել դեղերի գները։ 3. Հիմնախնդրի լուծման ծայրահեղ տարբերակ էլ է առաջարկվում, այն է՝ կառավարության որոշմամբ հաստատել անմիջապես դեղ արտադրող օտարերկրյա կազմակերպություններից պետության կարիքների համար դեղերի գնման գործընթացն առանց հայտարարության, բանակցային ընթացակարգով կազմակերպելու հնարավորությունը՝ այն վերապահելով առողջապահության նախարարությանը։ Ակնկալվում է պետական բյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում, բյուջետային հատկացումների 40-70%-ի չափով խնայողություն, որի հետեւանքով էլ հնարավոր կլինի ձեռք բերել մեր երկրին անհրաժեշտ դեղերի եւ պատվաստանյութերի լրացուցիչ խմբաքանակներ ու բարձրացնել սոցիալապես անապահով եւ հատուկ հիվանդություններով տառապող անձանց դեղապահովման մակարդակը՝ հասցնելով այն 100%-ի։ 4. Եվ որ ամենակարեւորն է՝ դեղերի անհիմն թանկացման դեպքում պետք է կիրառվեն պատասխանատվության միջոցներ։
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն