Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Նոյեմբերի 1-ից` ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումներ. Հայաստանում տարեկան այդ հիվանդությունից կարող է մահանալ 40 մարդ

Նոյեմբերի 1-ից` ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումներ. Հայաստանում տարեկան այդ հիվանդությունից կարող է մահանալ 40 մարդ

Նոյեմբերի 1-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումներով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից ու մանրամասնում.

Ընդհանուր առմամբ, ռոտավիրուսները մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ծանր ընթացքով փորլուծությունների հիմնական պատճառ են` ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում տարեկան գրանցվում են ռոտավիրուսային վարակով պայմանավորված 24 միլիոնից ավելի ամբուլատոր այցելություն, 2.3 միլիոնից ավելի հոսպիտալացման և մոտ 0.5 միլիոն մահվան դեպք, ինչպես նաև մոտ 114 միլիոն ռոտավիրուսային վարակի էպիզոդ:

 

Ծանր ռոտավիրուսային գաստրոէնտերիտները հիմնականում տարածված են մինչև 5 տարեկան, հատկապես՝ 6-24 ամսական երեխաների շրջանում և փորլուծություններով հոսպիտալացումների գրեթե 40%-ը պայմանավորված է ռոտավիրուսային վարակով: Պարզվում է, որ գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանն առնվազն մեկ անգամ ռոտավիրուսներով վարակվում և հիվանդանում է:

 

Ըստ աղբյուրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար ունի ռոտավիրուսային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշ: Գնահատումները և հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր երկրներում երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքերը հիմնականում պաշտոնական վիճակագրությամբ չեն ներկայացվում, քանի որ բոլոր երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պաշտոնական գրանցված մահերը վերագրվում են ոչ թե ռոտավիրուսային վարակին, այլ դրանց հետևանքով առաջացած բարդություններին: Հայաստանի Հանրապետության համար վերոհիշյալ հաշվարկային ցուցանիշը մինչև 5 տարեկան 1000 երեխայի համար կազմում է 0.2-05, այսինքն` մոտ 200 000 մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակի պատճառով երկրում կարող ենք ունենալ տարեկան առնվազն 40 մահվան դեպք:

 

Աշխարհում ռոտավիրուսային վարակի տարածվածությունը ցույց է տալիս, որ միայն խմելու ջրի անվտանգությունը և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը բավարար չեն ռոտավիրուսային փորլուծությունների վերահսկման համար: Սա հասկանալի է, քանի որ ռոտավիրուսները բավականին կայուն են արտաքին միջավայրում և կարող են պահպանվել ամիսներ շարունակ: Վարակը հիվանդից առողջին փոխանցվում է կղանքաբերանային ճանապարհով: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-3 օր, որին հաջորդում է սուր փորլուծությունը, բարձր ջերմությունը, փսխումը: Ջրային լուծը սովորաբար ինքնաբուժվում է 3-7 օրվա ընթացքում, սակայն կարող է ավելի երկարել: Միաժամանակ, ռոտավիրուսներն այլ փորլուծությունների համեմատությամբ համարվում են բարձր ռիսկային՝ ջրազրկման և հոսպիտալացման տեսանկյունից:

 

Հայաստանի Հանրապետությունում ռոտավիրուսային վարակների տարածվածության մակարդակը, ընդհանուր առմամբ, համընկնում է միջազգային վիճակագրական ցուցանիշներին: Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության շրջանակներում, հանրապետությունում ռոտավիրուսային վարակների տարածվածությունը պարզելու և պատվաստումների ներդրման անհրաժեշտությունը հասկանալու համար 2009 թվականի փետրվարից Երևանի «Արաբկիր» բժշկական համալիրում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում իրականացվում է լուծով հիվանդ երեխաների նպատակային հսկողություն և, այդ տվյալների համաձայն, նշված հիվանդանոցներում փորլուծությամբ հոսպիտալացված մինչև 5 տարեկան երեխաների 40 տոկոսի մոտ հաստատվել է ռոտավիրուսային վարակը: Սա տարեկան միջին ցուցանիշն է, իսկ սեզոնային բարձրացումների ընթացքում, որը դիտվում է հունվար-ապրիլ ամիսներին, այն կարող է հասնել մինչև 70 տոկոսի: 

 

Ռոտավիրուսային վարակով հիվանդ երեխաների տարիքային կազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն գրեթե հավասարաչափ է բաշխված 6-12 ամսական, 12-24 ամսական և 2-5 տարեկան տարիքային խմբերում՝ 27- 40 տոկոս: Ռոտավիրուսային վարակը տարածված է նաև հանրապետության մարզերում: Այսպես՝ 2011 թվականին հանրապետության մարզերից դետքային հսկողության համակարգում ընդգրկված ռոտավիրուսային վարակով մինչև 5 տարեկան երեխաները կազմել են մարզերից փորլուծությամբ հոսպիտալացված երեխաների 26- 33 տոկոսը:

 

Հանրապետությունում շրջանառող ռոտավիրուսների շճատիպերը պարզելու, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների որակը վերահսկելու նպատակով դետքային հսկողության մեջ ընդգրկված հիվանդների նմուշներն ուղարկվել են Բելառուսի վերազգային լաբորատորիա: Արդյունքում՝ մեր երկրում ռոտավիրուսային վարակների նկատմամբ իրականացվող լաբորատոր հետազոտությունները այլ երկրների արդյունքների համեմատությամբ բավականին բարձր առանձնահատկություն և զգայունություն ունեն:

 

Հայաստանում վերջին 3 տարվա ընթացքում շրջանառում են ռոտավիրուսների G1P8 և G4P8 շճատիպային համակցությունները: Հարկ է նշել, որ այս համակցությունը հենց մտնում է բելգիական Ռոտարիքս արտադրական անվամբ ռոտավիրուսային պատվաստանյութի բաղադրության մեջ: Վերջինս հեղուկ պատվաստանյութ է, որը ներկայացվում է հատուկ պարկուճով և նախատեսված է բերանային ներմուծման համար: 1 պարկուճը համարվում է 1 դեղաչափ՝ 1.5մլ հեղուկ: Հայաստանում ռոտավիրուսային պատվաստումները կատարվում են 2 դեղաչափ սխեմայով` 6 և 12 շաբաթականում, օրացուցային այլ պատվաստումների հետ միասին:

 

Ըստ աղբյուրի, միաժամանակ, ռոտավիրուսային պատվաստումներն ունեն որոշակի առանձնահատկություն: Եթե այլ պատվաստումներից ուշացումների դեպքում թույլատրվում է շարունակել երեխայի պատվաստումները՝ ըստ Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված նվագների, ապա ռոտավիրուսային պատվաստումների դեպքում առաջին դեղաչափը 15 շաբաթից հետո այլևս չի թույլատրվում, իսկ երկրորդը՝ 32 շաբաթից հետո: 

 

Ռոտավիրուսային պատվաստումների համար հակացուցումների ցանկը շատ փոքր է, մասնավորապես՝

 

  • գերզգայունություն ռոտավիրուսային պատվաստման նախորդ դեղաչափից հետո,
  • աղիների անանցանելիության առկայություն մինչև պատվաստման օրը,
  • ռոտավիրուսային պատվաստումը պետք է հետաձգել, եթե առկա է լուծ և ռեհիդրատացիոն թերապիայի կարիք կա:

 

Թեթև հիվանդությունը, ինչպիսին է վերին շնչուղիների վարակը հակացուցում չէ ռոտավիրուսային պատվաստումների համար: 

Նախարարությունից հավատացնում են, որ ռոտավիրուսային պատվաստումներն անվտանգ են և չեն առաջացնում լուրջ կողմնակի ռեակցիաներ:

Սկզբնաղբյուր. http://www.panorama.am
Լուսանկարը. http://fanlietuvos-rytas.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ