Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Առողջապահության ոլորտի oրակարգում` լիցենզավորման գործընթացի բարելավումը

Առողջապահության ոլորտի oրակարգում` լիցենզավորման գործընթացի բարելավումը

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը։

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ լիցենզավորման գործընթացն առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի և անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն է: ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես լիազոր մարմին, դրանով պետք է պայմաններ ապահովի և նպաստի լիցենզավորվող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների անվտանգության և որակի շարունակական բարելավմանը, միևնույն ժամանակ ՀՀ կառավարության բիզնես միջավայրի բարելավման ծրագրի կողմից ներկայացվող պահանջների համաձայն, պետք է հնարավորինս պարզեցնի, թափանցիկ և մատչելի դարձնի լիցենզավորման գործընթացը:

 

Ներկայացնելով իրավիճակը` ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը նշել է, որ գործող օրենքով առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա են կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը, դեղերի արտադրությունը, դեղատնային գործունեությունը, գենետիկ ինժեներիայի գործունեությունը, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը։ Ընդ որում, գենետիկ ինժեներիայի գործունեությունը լիցենզավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով և անժամկետ` հաշվի առնելով տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների առկայությունը։ 

 

Լիցենզավորման գործընթացը կարգավորող որոշումներով պարբերաբար սահմանվող փոփոխությունների արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ գործող փաստաթղթերի միջև առաջացել են բավական անհամապատասխանություններ: Ինչը պարտադրում է վերանայել ողջ օրենսդրական բազան` առավելագույնս համապատասխանեցնելով լիցենզավորման նպատակներին և սկզբունքներին։

 

Օրախնդիր է դարձել բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ պահանջների ու պայմանների վերանայումն ու արդիականացումը։ 

 

Քննարկման արդյունքում այս համատեքստում, ի թիվս այլ գործողությունների, կարևորվել են.

 

լիցենզիաների անժամկետ գործունեության վերանայումը,

 

դեղորայքի մեծածախ վաճառքի լիցենզավորում,

 

բազմապրոֆիլ հիվանդանոցներում անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների առկայության պարտադիր դրույթը,

 

մարզային մակարդակում կադրերին ներկայացվող պահանջների վերանայումը,

 

բժշկական օգնության և սպասարկման տեսակների և մասնագիտությունների ցանկերի վերանայումը (ներառելով հանրային առողջապահության մասնագետի և բժշկական/կլինիկական հոգեբանի ավելացումը` նրանց գործունեության ոլորտների սահմանումով),

 

բուժօգնության բոլոր տեսակների համար անհրաժեշտ հագեցվածության սահմանումը:

 

Լաբորատոր ախտորոշման ոլորտում ոչ որակյալ կամ անբարեխիղճ հետազոտությունները նվազագույնի հասցնելու և ախտորոշիչ ծառայությունների որակն ու հավաստիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվեց վերանայել լաբորատոր ախտորոշիչ ծառայությունների լիցենզավորման պայմանները և աշխատանքներ տանել հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիա ստեղծելու կամ եղածներից մեկն այդպիսին ճանաչելու համար։ 

 

Իսկ բժշկական կադրերի մասնագիտական գիտելիքների ու հմտությունների ապահովման նպատակով կարևորվեց բժշկական կադրերի լիցենզավորման/արտոնագրման/գրանցման ինստիտուտի ներդրումը: Նշվեց, որ առողջապահության մասնագետ¬ների նվազագույն որակավորման պահանջը երաշխավորելու, շարունակական բժշկական զարգացման վերա-հսկումը և որակավորման հավաս¬տումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շարունակական բժշկական կրթության համա-կարգում ձևավորել անհա¬տական կրեդիտների կուտակման, պահպանման և փոխանց¬ման միաս¬նական համակարգ։

 

Կոլեգիայի հավանությանն է արժանացել առողջապահության ոլորտի կադրերի արդյու¬նավետ կառավարման, հա¬մա¬կարգի ստեղծման, պահպանման, տվյալների վերլուծության նպատակով ՀՀ բուժաշխատողների ռեգիստրի` տվյալների միաս¬նական էլեկտրոնային շտեմարան/համակարգի ստեղծումը։ 

 

Կոլեգիան դրական գնահատական է տվել լիցենզավորված կազմակերպությունների թվայնացված բազայի ստեղծմանը և հանձնարարեց շարունակել գործընթացը:

 

Նշվել է, որ հասունացել է բժշկական օգնություն իրականացնող գերատեսչական ենթակայության կազմակերպությունների լիցենզավորման կամ դրան համարժեք գործընթաց նախաձեռնելու համար անհրաժեշտ հիմքեր նախապատրաստելու հարցը: 

 

Միաժամանակ որոշվել է հայտատուների կողմից ներկայացվող փաստաթղթերում կեղծիքների և խեղաթյուրված տվյալների ներկայացման բացառման և գործընթացի պարզեցման նպատակով աշխատանքներ տանել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թվայնացված բազա մուտքի հնարավորության ապահովման ուղղությամբ:

 

Ներկայացված գործողությունների արդյունքում կապահովվի լիցենզավորման գործընթացի առավելագույն պարզեցում և մատչելիություն, ինչպես նաև սահմանված պահանջների նկատմամբ առավել արդյունավետ մոնիտորինգ և վերահսկողություն:

 

Կերաշխավորվի բնակչությանը մատուցվող ծառայությունների անվտանգությունը և որակի շարունակական բարելավումը:

 

«Լիցենզավորումը մեր գործունեության ամենակարևոր ոլորտներից մեկն է և այդ գործընթացի բարելավումը շատ արդիական է։ ՀՀ կառավարության որոշումը հնարավորություն է տալիս առանց տեղում ուսումնասիրելու` միայն ներկայացված փաստաթղթերով առաջնորդվելով, լիցենզիա տրամադրել։ Ինչը, փաստորեն, հայտատուների կողմից չարաշահվել է։ Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները մտահոգության տեղիք են տալիս։ Մարզային այցերի ընթացքում ինքս նույնպես ականատես եմ եղել նման փաստերի։ Հետևաբար հանձնարարել եմ այլևս առանց տեղում ուսումնասիրելու լիցենզիա չտրամադրել։ Բոլոր բուժհաստատությունները պետք է լիովին բավարարեն սահմանված պայմաններն ու պահանջները։ Սահմանված կարգով լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել դատարանի կողմից։ Իսկ նախարարությունը օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է լիցենզիայի գործողությունը կասեցնել։ Շահարկումներից զերծ մնալու համար այստեղ մենք պետք է հստակ կանոններ ունենանք։ 

 

Հասունացած խնդիր է նաև կադրերի լիցենզավորման բացը։ Անտրամաբանական չէ՞, որ այս կամ այն կաբինետը լիցենզավորվում է, իսկ այնտեղ աշխատող մասնագետը` ոչ։ 

 

Այս ոլորտը կանոնակարգելու նպատակով ուղղակի պարտավոր ենք խստացնել պահանջներն ու հսկողությունը։ Մենք պետք է հասնենք նրան, որ բնակչությունը վստահի լիցենզավորված կազմակերպություններին»,-ամփոփելով հարցի քննարկումը, ասել է նախարար Դումանյանը։ 

 

Կոլեգիան հաստատել է ներկայացված որոշման նախագիծը և հանձնարարեց կազմել հստակ ժամանակացույց ու պատասխանատուներ` այն կյանքի կոչելու համար։

 

Օրակարգում նաև մարզային բժշկական կազմակերպությունների բժշկական կադրերով համալրման մասին տեղեկատվական հարցն էր, ինչի առթիվ ևս կոլեգիան համապատասխան որոշում է կայացրել։ 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ