Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Բժշկական ի՞նչ մասնագիտություններ են անհրաժեշտ Հայաստանին

Բժշկական ի՞նչ մասնագիտություններ են անհրաժեշտ Հայաստանին

Աշխարհի տարբեր երկներում` ելնելով առողջապահական համակարգի կարիքներից, բժշկական մասնագիտությունների տարբեր ցանկեր գոյություն ունեն։ Հայաստանում նման ցանկ վերջին անգամ հաստատվել է 1996 թվականին։ Անցած տարիների ընթացքում համակարգի պահանջները թեև բավական փոխվել են, սակայն մասնագիտությունների ցանկն անփոփոխ է մնացել և չի համապատասխանում այսօրվա պահանջներին։ 


ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության գլխավոր մասնագետներին հրավիրել էր կարևոր այդ հարցի քննարկմանը։ Նախարարը հորդորեց խնդիրը դիտարկել ավելի լայն ենթատեքստում։ Մասնավորապես` փորձել հնարավորինս ճիշտ որոշել յուրաքանչյուր մասնագիտության տեղն ու դերն ընդհանուր ցանկում, ինչպես նաև  դրանց  բնութագրերի, իսկ հաջորդ փուլում` այդ կադրերի պատրաստման հարցերը։


ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները նախ քննարկեցին և հավանության արժանացրեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Ս. Սողոմոնյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բժշկական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկի կառուցվածքը։ Համաձայն դրա կունենանք ՀՀ կառավարության կողմից հաստատված «բուժական գործ, ստոմատոլոգիա, դեղագիտություն, հանրային առողջություն և կանխարգելիչ բժշկություն», ինչպես նաև բուժքույրական ընդհանուր մասնագիտություններ, որոնցից յուրաքանչյուրը կունենա հիմնական մասնագիտությունների և դրանցում ներառնվող նեղ մասնագիտությունների ցանկ` հաստատված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Այնուհետև ծավալուն քննարկումներ տեղի ունեցան հիմնական և նեղ մասնագիտությունների շուրջ։


«Կարևոր է, որ մենք հանգամանորեն մոտենանք բոլոր հարցերին, քանզի դրանք փոխկապակցված են։ Ասենք, եթե այս կամ այն տեղամասում, բնակավայրում չկա էնդոկրինոլոգ, ապա ո՞ր մասնագետը կարող է նրան փոխարինել։ Իհարկե, առաջին հերթին` թերապևտը։ Հետևաբար ուսման ընթացքում ապագա թերապևտն էնդոկրինոլոգիան պետք է բավական խոր ուսումնասիրի։


Ես կարծում եմ, որ այս ցանկում վերջապես իրենց տեղն ու դերը պետք է ունենան նաև հարբժշկական մասնագիտությունները, ինչպես նաև այլընտրանքային կամ ինչպես հաճախ ասում են` ավանդական բժշկությամբ զբաղվողները»,-ասաց նախարարը։


Նա գլխավոր մասնագետներին առաջարկեց հարցը քննարկել կոլեկտիվներում և մասնագիտական ասոցիացիաներում և դրանց արդյունքներով առաջարկություններ ներկայացնել։ Դերենիկ Դումանյանը նաև նշեց, որ գլխավոր մասնագետների ինստիտուտն այսուհետև ավելի մեծ դերակատարում է ունենալու, նրանց աջակցությամբ շարունակական բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր ոլորտներում։ Այդ նպատակով  ծառայությունների վիճակը, դրանցում առկա խնդիրներն ու ծրագրերը կքննարկվեն նաև նախարարին կից կոլեգիայում։ Դերենիկ Դումանյանը գլխավոր մասնագետներին առաջարկեց տեղերում քննարկել նաև բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացման, ինչպես նաև նրանց հեղինակության ապահովման նպատակով մասնագետների ատեստավորման կամ լիցենզավորման կարգը վերականգնելու հարցը, որին կանդրադառնան առաջիկայում։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ