Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ախտաբանաանատոմիական ծառայությունում անելիքները շատ են

Ախտաբանաանատոմիական ծառայությունում անելիքները շատ են

Այսօր կայացավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Մինչ օրակարգին անցնելը նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը շնորհավորեց կոլեգիայի անդամ, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ։


«Հանրապետության վաստակաշատ գիտնական, տաղանդավոր մանկավարժ և հրաշալի մարդ Վիլեն Հակոբյանը երկար տարիների անուրանալի ավանդ ունի մեր երկրում բժշկագիտության զարգացման և մասնագետների պատրաստման գործում։ ՀՀ առողջապահության համակարգում երկարատև, անմնացորդ աշխատանքի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ նա պարգևատրվում է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով»,-ասաց Դերենիկ Դումանյանը և հանձնեց պարգևը։


Իսկ կոլեգիայի օրակարգում չափազանց կարևոր հարց էր` «Ախտաբանաանատոմիական ծառայության ներկա վիճակը, գործունեության վերլուծությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»։


ՀՀ ԱՆ գլխավոր ախտաբանաանատոմ, պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը կոլեգիայի անդամներին ներկայացրեց Երևանում և մարզերում այդ ծառայության վիճակը։


Կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Երևանում գործող ախտաբանաանատոմիական 10 բաժանմունքի  80%-ը կարիք ունի ընթացիկ կամ կապիտալ վերանորոգման: Մի շարք ախտաբանաանատոմիական բաժանմունքներում  չկան այդ ծառայության բաղադրիչ հանդիսացող հյուսվածքաբանական լաբորատորիաներ, և անհրաժեշտության դեպքում օգտվում են բուժհաստատության ընդհանուր լաբորատորիայի հյուսվածքաբանի ծառայություններից: Եղած լաբորատորիաների մի մասն էլ խիստ կարիք ունի սարքավորումերի, ինչպես նաև հետազոտության մեթոդների և աշխատակազմի մասնագիտական գիտելիքների և ունակությունների արդիականացման: Լաբորատորիաներն ապահովված չեն անհրաժեշտ լաբորատոր ներկերով, ռեակտիվներով և բավարար քանակությամբ նյութերով: Լուրջ խնդիր է ծառայությունը երիտասարդ մասնագետներով համալրելը, մինչդեռ ախտաբան-անատոմների և հյուսվածքաբանների միջին տարիքը գերազանցում է 55-ը։


Լուրջ մտահոգության տեղիք տվեց այն փաստը, որ մայրաքաղաքի ախտաբանաանատոմիական որոշ կենտրոններում անգամ տեղյակ չեն, որ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին ախտաբանական ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում։ Իսկ այնտեղ, որտեղ իրականացվում են անվճար ծառայություններ` սահմանափակվում են լաբորատոր հետվիրահատական հյուսվածքների և օրգանների հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտություններով: Խիստ տարբեր են վճարովի ծառայությունների սահմանված գները. դիահերձման գները Երևանում տատանվում են 10-ից մինչև 54 հազար դրամ: Երևանի միայն երեք կենտրոնում են պետպատվերի շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումներ  կատարվում, այն էլ` քիչ 2-3 դեպքում:


Զեկուցողն ընդգծեց հատկապես պերինատալ ախտաբանաանատոմիական ծառայության կարևորությունը։ Երևանում այն իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ի հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնում և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում: Նշվեց, որ առաջինում ստեղծված են եվրոպական չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները, որոնք կենտրոնի փորձառու մասնագետներին հնարավորություն են տալիս պերինատալ մահերի դեպքում պահանջվող ճշգրիտ հետազոտությունների միջոցով անսխալ որոշել մահվան պատճառները։ Այստեղ բոլոր մահերը ենթարկվում են կլինիկաախտաբանաանատոմիական հետազոտության և վերլուծության։ Կենտրոնի յոթ բժիշկ-ախտաբանաանատոմները ժամանակակից սարքավորումներով  տարեկան տասնյակ  հազարների հասնող հյուսվածքաբանական, հիստոքիմիական, մանրէաբանական, բջջաքիմիական լաբորատոր հետազոտություններ են իրականացնում, որոնք շատ կարևոր են ոչ միայն մահվան պատճառը, այլև հիվանդների ախտորոշումն ու բուժումը ճշտելու համար։


Գլխավոր մասնագետը նշեց, որ այսօր մարզերում, ցավոք, մանկական ախտաբանաանատոմիական ծառայություն չի իրականացվում։ Ընդհանրապես մարզերում այս ծառայության բարելավման անհրաժեշտությունն առավել հրատապ է։ Գործող 32 կենտրոնների մի զգալի մասը կարիք ունի վերանորոգման, շատերում  թե մասնագետների, թե սարքավորումների պակաս կա։


Կոլեգիայի անդամ, «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը պատրաստակամություն հայտնեց իրենց հիվանդանոցի բազայում տարեկան երկու կլինիկական օրդինատորի մրցութային կարգով մասնագիտացում որպես ախտաբանաանատոմ` վճարելով ամսական աշխատավարձ։


 «Այսօր մենք չափազանց կարևոր հարց ենք քննարկում։ Բնակչության շրջանում շատ դեպքերում ախտաբանաանատոմիական ծառայությունը թյուրիմացաբար ընկալվում է որպես զուտ դիահերձում։ Մինչդեռ շատ խորը բժշկական այս ծառայությունը բժշկագիտության հիմքն է և լուրջ դերակատարում ունի հիվանդների ճիշտ ախտորոշման ու բուժման գործում։ Ցավոք, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հանրապետության 8 խոշոր քաղաքներում կառուցված հիվանդանոցներից ախտաբանաանատոմիական ծառայությունն առանձնացվել է, և այսօր ստիպված լրացուցիչ ծրագրեր ենք իրականացնում։ Հենց հարցի քննարկման ընթացքում տեսանք, թե որքան խնդիրներ կան լուծելու, որքան հարցեր են ծագում։ Հնչեցին նաև խելամիտ առաջարկներ` մահվան վկայականների վերահսկողություն ապահովող  նոր ձև մշակելուց կամ միանման մատյաններ ունենալուց մինչև կառավարման ու կադրային հարցեր»,-ասաց Դերենիկ Դումանյանը։ Նա առաջարկեց նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանի նախագահությամբ ստեղծել հատուկ հանձնաժողով, որն առանձին-առանձին կուսումնասիրի բարձրացված բոլոր հարցերը` պետպատվերի շրջանակներում ծառայության մատուցումից մինչև հիվանդանոցների լիցենզավորման պարտադիր պայմանների ցանկում ախտաբանաանատոմիական ծառայության առկայությունը։ Նաև հանձնարարեց մեխանիզմներ գտնել մասնագետների աշխատավարձի զգալի բարձրացման, երիտասարդների համար այս մասնագիտությունը հրապուրիչ դարձնելու ուղղությամբ։


Դերենիկ Դումանյանն առաջարկեց վեց ամիս հետո կրկին անդրադառնալ հարցի քննարկմանը` ամփոփելով կատարված աշխատանքը։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ