ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ցանկացած պատվաստանյութ Հայաստան ներկրվում է Եվրոպայից
Ցանկացած պատվաստանյութ Հայաստան ներկրվում է Եվրոպայից` այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հայաստանի ԱՆ իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն, ում հավաստմամբ այդ պատվասանյութերը ներկրվում են, մասնավորապես, Բելգիայից և Ֆրանսիայից։
«Հնդկական պատվաստանյութեր Հայաստան չեն ներկրվում, թեև բոլոր վակցինաների բաղադրությունը նույնն է»,- նշեց բանախոսն ընդգծելով, որ մարդիկ շատ հաճախ դառնում են բամբասանքի զոհը։ «Եվրոպական պատվաստանյութերը մի քան անգամ թանկ արժեն, բայց դա չի նշանակում, որ դրանց ինչ-որ բանով զիջում են հնդկական արտադրության պատվաստանյութերը։ Հնդկաստանում աշխատուժը բավականին էժան է, այնտեղ վակցինան ձեռք է բերվում համեմատաբար ավելի մատչելի գներով։ Թեև այդպես է, բայց մենք ստիպված՝ հաշվի առնելով մեր ազգաբնակչության պահանջները, ձեռք ենք բերում եվրոպական արտադրության դեղորայք»,- պարզաբանեց մասնագետը։ Նշենք, որ ասեկոսեներ կան, թե Հայաստան պատվաստանյութերը ներկրվում են Հնդկաստանից, ինչը որակապես շատ թույլ է, քան եվրոպական պատվաստանյութերը։ Ի դեպ, լուրեր են տարածվել, թե ամբուլատոր կլինիկաներում հատուկ եվրոպական պատվաստանյութեր ստանալու համար պահանջվում է «մաղարիչ» կամ լավ ծանոթ։ Հավելենք նաև, որ պատվաստումը կլինիկաներում իրականացվում է անվճար ու կամավոր հիմունքներով։ «Կոնկրետ կարմրուկի դեմ կան ֆլանային պատվաստումներ, որոնք իրականացվում են 12 ամսականում և 6 տարեկանում, որոնք ապահովում են իմունիտետը 95 %-ով, ինչի շնորհիվ մարդու պաշտպանողական համակարգը զարգանում է»,- նշեց բանախոսն ընդծելով, որ ընդհանուր առմամբ մեկ դեղաչափը բավականացնում է ամբողջ կյանքի համար։
Նշենք նաև, որ ըստ որշակի լուրերի, Վրաստանի սահմանում իրականացվում է կարմրուկի դեմ պատվաստում։ Գ. Սահակյանը նշեց, որ, այո, պատվաստում իրականացվում է։ Գ. Սահակյանի պարզաբանեց՝ միգուցե հանրության մոտ ձևավորվել է այդ կարծիքն այն պատճառով, որ Առողջապահության նախարարությունը պատվաստման համար պահանջում է տեղեկանք։ «Դա ոչ թե սահմանի վրա հսկվելու փաստն է, այլ նրա համար, որ քաղաքացու բժշկական փաստաթղթերում փակցվի այդ ինֆորմացիան»,- հավելեց նա։
Գ. Սահակյանը հերքեց այս բոլոր լուրերը նշելով, որ դրանք անհիմն մեղադրանքներ ու փուչ խոսակցություններ են։ «Ես չեմ հասկանում՝ ինչու բուժաշխատողները պետք է նման տեղեկություններ տարածեն, երբ նման բան չկա։ Վերջին 8 տարվա ընթացքում Հայաստան ընդհանրապես հնդկական արտադրության որևէ պատվաստանյութ չի ներկրվել»,- պարզաբանեց նա ընդգծելով, որ պատվաստանյութերը շատ կարևոր հարց են, որին ՀՀ ԱՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում։ Նա բացատրեց, որ Հայաստանի անկախացումից հետո Հայաստան մուտք գործեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, որն առաջարկեց իր օգնությունը։ «Հետագայում էլ, երբ Հայաստանն ինքն իր վրա վերցրեց պատվաստանյութերի ձեռքբերումը, մենք չհրաժարվեցինք նրանց աջակցությունից։ Որակի հատկանիշները ստուգվում և զննվում են հենց տեղում՝ ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից և հատուկ սերտիֆիկատով այդ պատվաստանյութերը ներկրվում են Հայաստան։ Մեզ մնում է ստուգել միայն ջերմային ռեժիմը, որը հատուկ փորձաքննություն է անցնում։ Վերջին 10 տարվա ընթացքում հատուկ պատվաստանյութեր հետ չեն ուղարկվել»,- ասաց նա։
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն