Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները կարող են օգտագործվել որպես բիոլոգիական զենք»

«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները կարող են օգտագործվել որպես բիոլոգիական զենք»

«Պոստ-Սկրիպտում» մամուլի ակումբում «Տապան-Էկո» հ/կ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը խոսեց Հայաստանում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) օգտագործման օրենքի նախագծի մասին:

 

Հրանտ Սարգսյանը նախ բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ հասկացությունը. «Օգտագործելով նուկլեյնաթթուն որպես բացիլ, այն ուղղակի ներարկում եմ բջիջի մեջ՝ բացիլի մեջքի վրա տանելով ոչ մի ընդհանրություն չունեցող մեկ այլ գեն, դրանով հաղթահարում են բջիջի բնական ֆիզիոլոգիական վերաարտադրվող կամ ռեկոմբիանցիոն արգելքները, արդյունքում ընդունող եւ ներարկվող բջիջների միացությամբ ստանում նոր հատկություններ ունեցող տեսակ»:

 

Նա ասաց, որ դրա նպատակն է հիվանդությունների եւ վնասատու միջատների հանդեպ բույսին կայուն հատկություններ տալն ու դրա բերքատվության մեծացումը, իսկ վերջնական նպատակն է երկրագնդի աճող բնակչության սննդի ապահովումը եւ պայքարը սովի դեմ: «Բացիլն ունի արագ ու անկանխատեսելի ձեւափոխման, մուտացիայի հատկություն: Եթե կա վիրուս հասկացությունը այս գործընթացի մեջ, այսինքն` մտնում եւ ձեւափոխում են գենը վիրուսով, արդեն ենթադրելի է, թե այդ վիրուսը ինչ մուտացիաների կարող է ենթարկել նոր միացությունը: Ոչ մեկը մինչ այսօր չի ապացուցել, թե այդ երկու բջիջների միացությունից նոր տեսակ ստանալը ինչի կհանգեցնի, այդ փոխված տեսակը ինչի կվերածվի՝ կդառնա հրե՞շ, թե՞ կմնա նույնը, ոչ մեկն այսօր չի կարողանում ասել»:

 

Խոսելով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ազդեցությունների մասին՝ պարոն Սարգսյանը կարդաց հետեւյալը. «Դեռեւս 2004 թվականին, ՆԱՏՕ-ի կոմիտեի կողմից արված հայտարարությամբ ԳՁՕ-ները կարող են օգտագործվել որպես բիոլոգիական զենք: Դրանք ստեղծվում են բացիլների օգնությամբ եւ դրանց պետական գրանցումները նույնն են, թե, օրինակ, բնական միջավայր բաց թողնել կամ առաջարկել բացիլներ եւ պատոգեն բակտերիաներ ավելացնել սննդամթերքներում»:

 

Պարոն Սարգսյանը նշեց, որ 5 տարի շարունակ «Տապան-Էկո» ակումբը համագործակցելով Հանուն մարդկային կայուն զարգացման կազմակերպության եւ Հայաստանի բուսաբանական ընկերություն կազմակերպության հետ, փորձել է չթողնել ընդունել օրենքը, որի սկզբնական նախագիծը հետեւյալն է. «Ով պատահի, երբ ուզում է, ոնց ուզում է կարող է ձեռք բերել, աճեցնել, շուկա հանել, օգտագործել ԳՁՕ-ները, բոլորին ամեն ինչ թույլատրվում էր, միայն այդ գործընթացները կանոնակարգվում էին օրենքով»:

 

Նա ասաց, որ իրենք հենց առաջին օրվանից դեմ են եղել այդ օրենքին. «Նախ, մենք ասում էինք, որ պետք է լինի ոչ թե ով, որ ուզում է, ինչպես, որ ուզում է, այլ ինչպես հասարակական կազմակերպություններն են անում՝ գրանցվում են, նոր գործում են: Հիմա մենք ասում ենք, թող գրանցվեն այդ մարդիկ, նրանք ունեն լուրջ զենք: Հաջորդ խնդիրն այն է, որ օրենքում գրված էր 5 շառավիղ հասկացությունը պետք է դրվի: Այսինքն, եթե ես աճեցնում եմ էկոլոգիապես մաքուր բույս, իսկ մյուսը աճեցնում է գենետիկորեն ձեւափոխված բույս, նրա տարածքը իմից պետք է գտնվի 5 կիլոմետր հեռավորության վրա, հաշվի առնելով, որ մեղուն այդքան է թռչում: Մենք կառավարությանը հարցրեցինք, թե ինչքան է այդ դեպքում թռչում քամին: Մենք եկանք եզրահանգման, որ պետք է լինի 25 կիլոմետր եւ վարչապետը այդ հարցում օգնեց եւ ընդառաջեց մեզ»:

 

Նա նշեց, որ այս բոլոր գործընթացները տեղի են ունեցել ՀՀ-ի կայուն զարգացման ազգային խորհրդի շրջանակներում. «Օրենքը բնապահպանության նախարարության կողմից 3 անգամ դրվեց Կայուն զարգացման ազգային խորհրդում եւ 3 անգամն էլ մենք կարողացանք վարչապետին համոզել, որ օրենքը հետ տա նորից խմբագրվելու, քանի որ հիմնավորում էինք, որ կետերը, դրույթները հակասում են մեր երկրի անվտանգությանը: 2010 թվականին վարչապետը հետ տվեց, որ խմբագրեն համագործակցենք, սակայն հանդիպումներ չեղան եւ 2011 թվականի հունվարին իմացանք, որ օրենքի մեջ առանց որեւէ փոփոխության՝ այն մտցվել է Ազգային ժողով՝ քննարկման եւ ընդունման համար: Նորից ստիպված եղանք Ազգային ժողովի ժամանակ դիմել եւ համոզել վարչապետին, որ մեկ անգամ եւս անցկացվի քննություն: Եվ վարչապետը հավաքեց հանրապետության բոլոր գիտնականներին ու հասարակական գործիչներին եւ արդյունքում հետ կանչեց օրենքի նախագիծը: Մենք ուղղակի ծափահարություններով ողջունեցինք վարչապետի այդ արարքը, որովհետեւ, եթե օրենքը այդպես ընդունվեր՝ դա ՀՀ-ի կործանման հաջորդ քայլն էր լինելու»:

 

Հրանտ Սարգսյանն ասաց, որ այս տարի հունվարին օրենքի փոփոխված տարբերակը վերջապես մտել է Ազգային ժողով. «Մինչեւ օրենքը մտնելը, ես հանդիպել եմ Ազգային ժողովի գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահին եւ ինքն ինձ խոսք տվեց, որ եթե օրենքը մտնի Ազգային ժողով, ապա հաստատ ընդունվելու է այդ օրենքը: Սակայն, արդեն 8 ամիս է անցել ու այն չի ընդունվել»:

Հեղինակ. Անի ՔԵՇԻՇՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ