Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Խոլերայի լարված համաճարակ Իրանի Իսլամական Հանրապետությունում. իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ

Խոլերայի լարված համաճարակ Իրանի Իսլամական Հանրապետությունում. իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ

Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ, և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:


Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իրանի 10 նահանգում արձանագրվել է խոլերայի 179 դեպք, որից 5-ը` մահվան ելքով։ Հիվանդությունն Իրանի Իսլամական Հանրապետություն է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։ Հիվանդացածներից 149-ն Աֆղանստանի քաղաքացիներ են:


ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից ՀՀ տարածք խոլերայի ներբերման կանխարգելման միջոցառումների ուժեղացման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանն ուղարկվել է շահագրգիռ  բոլոր կազմակերպություններին: Հրամանով հաստատված հուշաթերթը բազմացվել  և տրամադրվել է սանիտարական կարանտինային կետերին:


Արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող  910 ուղևորների զննում և ջերմաչափում։ Նրանցից  740-ը Հայաստան է ժամանել  ՀՀ պետական սահմանի Մեղրու անցման կետով, իսկ  170-ը` Թեհրան-Երևան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան  մեկնող 435 ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 421-ը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Մեղրու անցման կետից,  14-ը` «Զվարթնոց»  օդանավակայանից։ 


Ռուս սահմանապահներին նույնպես տրամադրվել է խոլերայի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ, ուր ներկայացված են խոլերայի կլինիկական ախտանշանները և կանխարգելման ուղիները:


Առանձին աշխատանքներ են տարվում պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական և մասնավոր կառույցների հետ։ Մասնավորապես իրականացվել են խորհրդակցություններ և քննարկումներ  պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող կառույցների ղեկավարների և աշխատակիցների հետ, նրանց տեղեկատվություն է տրվել խոլերայի վարակի փոխանցման և կանխարգելման ուղիների մասին: Նշվել է, որ խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով անհրաժեշտ է ուղևորների փաստաթղթերի հետ աշխատել ձեռնոցներով: Միաժամանակ իրազեկվել են խոլերայի կլինիկական ախտանշանների մասին, որպեսզի հիվանդներին հայտնաբերելու գործում լինեն զգոն և անմիջապես դիմեն սանիտարական կարանտինային կետի բժիշկներին:


Սննդամթերքի հետ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով մաքսային ծառայության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերի անձնակազմին հրահանգվել է ուտելիքն առանց փաթեթավորման արգելել Հայաստանի Հանրապետություն ներկրել, հիվանդության կասկածով անձանց ուղեկցող բեռը, ապրանքը մեկուսացնել և, հնարավորության դեպքում, ախտահանել:
Այս ամենի արդյունքում ձեռնարկվել են հետևյալ միջոցառումները.


Մեղրու սահմանային անցման կետ գործուղված ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) և Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնի մասնագետները, ինչպես նաև Սյունիքի փորձագիտական կենտրոնի և Սյունիքի ՊՀՀՏ մասնագետները տեղում գնահատել են իրավիճակը, կազմակերպել են սեմինարներ բուժանձնակազմի համար, քննարկումներ: Իրականացվել է մարդկանց հետ շփում ունեցող բոլոր մակերեսների և սանհանգույցների ախտահանում: Սահմանային հսկողություն իրականացնող բոլոր կառույցների աշխատակիցներին տրամադրվել են ձեռնոցներ: Սահմանի անցման կետերում ուղևորների զննումն իրականացվում է առաջին գծում, տեղադրվել են հեռահար ջերմացույցներ:


Սանիտարական կարանտինային կետերն ապահովվել են ախտահանիչ նյութերով և ախտահանման սարքերով, անհատական պաշտպանության միջոցներով, նմուշառման պարագաներով, խոլերայով հիվանդին առաջին օգնության տրամադրման միջոցներով, խոլերայով հիվանդի հետ աշխատելու լրակազմով:


Բազմացվել և սանիտարակարանտինային կետերին տրամադրվել են հասցեական քարտեր` խոլերայի կասկածով հիվանդ արձանագրելիս կոնտակտավորների հսկողության կազմակերպման համար:


Ուժեղացվել է հսկողությունը Մեղրու տարածաշրջանի բաց ջրամբարների ջրի նկատմամբ։ Ավելացվել են խոլերայի նկատմամբ հետազոտությունների նմուշառման կետերը և հաճախականությունը:


Մեղրու սանիտարական կարանտինային կետը համալրվել է Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմով:
Նշենք նաև, որ Մեղրու բժշկական կենտրոնի և Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմերն իրազեկվել են խոլերայով հիվանդների վարման վերաբերյալ:


Պետական սահմանի անցման կետերում խոլերայի՝ ՀՀ ներբերմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ