Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Զարգացման հայեցակարգը նախարարին կից կոլեգիայի նիստում

Զարգացման հայեցակարգը նախարարին կից կոլեգիայի նիստում

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց  «Հայաuտանի Հանրապետության առողջապահական համակարգի 2014-2020 թվականների զարգացման հայեցակարգը»:


Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը նախ ներկայացրեց, որ հայեցակարգի ստեղծումը պայմանավորված էր մի կողմից տարաբնույթ ռազմավարական ծրագրերը մեկ միասնական տեսլականով ի մի բերելու անհրաժեշտությամբ, մյուս կողմից նպատակ կար դրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության ընդհանուր սկզբունքներին և դրույթներին համահունչ դարձնել: ԱՀԿ այդ փաստաթղթի գերակա 4 ընդհանուր քաղաքականություններն են` մշտապես և շարունակական կերպով ներդրումներ կատարել առողջապահության ոլորտում, պայքարել Եվրոպայի հիմնական առողջապահական մարտահրավերների դեմ (վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ), հզորացնել մարդկանց ուղղված առողջապահական համակարգերը և հանրային առողջապահության կարողությունները, արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը և արձագանքումը, ինչպես նաև ստեղծել ուժեղ համայնքներ և օժանդակող միջավայրեր։


Փաստաթղթում հայեցակարգային հիմնարար սկզբունքների, նպատակների ու խնդիրների  կողքին  ներկայացված են բնակչության առողջական վիճակի նկարագիրը, հիմնական բժշկաժողովրդագրական ցուցանիշները, առողջության հետ կապված հիմնախնդիրները, առողջապահական համակարգի հիմնախնդիրները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները և միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:
Կոլեգիայի անդամները  բավական արդյունավետ քննարկում ծավալեցին Հայաuտանի Հանրապետության առողջապահական համակարգի 2014-2020 թվականների զարգացման հայեցակարգ շուրջ, հնչեցին ուշագրավ առաջարկություններ։ Ի դեպ, բոլոր ելույթ ունեցողները շեշտեցին, որ մասնագիտական լուրջ մոտեցումների արդյունքում բավական ծավալուն աշխատանք է կատարվել և համապարփակ փաստաթուղթ ստեղծվել։ Կարևորվեց, որ դրանում ամրագրված հայեցակարգային դրույթներից ելնելով, կարճ ժամանակում կմշակվեն առանձին ծրագրեր` կատարման պատասխանատուներով ու ժամանակացույցով։ 


«Կլինեն ծրագրեր, որոնց կատարման համար 1-2 տարի անհրաժեշտ կլինի։ Միաժամանակ, կունենանք շարունակական ծրագրեր, որոնց վերջնական նպատակին հասնելու համար շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի։ Կարևորն այն է, որ կհստակեցվի, թե այս կամ այն ոլորտում ինչ նպատակի կամ ցուցանիշի պետք է ձգտենք հասնել»,-ասաց Դերենիկ Դումանյանը։ 


Նախարարը կոլեգիայի անդամներին և նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց 10-օրյա ժամկետում աշխատանքային խմբին ներկայացնել իրենց  դիտարկումներն ու առաջարկությունները։  Ինքն առաջարկեց հայեցակարգում ընդգրկել նաև համակարգի կառուցվածքի հստակեցումը։


«Առողջապահության համակարգը բնակչության բարեկեցության կարևոր գրավականն է և այդ համակարգի կառուցվածքը պետք է հստակ ուրվագծված լինի՝ իր հիմքում, որպես առաջնահերթություն ունենալով  հանրային առողջության պահպանումը, բժշկական օգնության մատչելիությունը և որակը։ Մենք պետք է ունենանք ոչ միայն մարզային հիվանդանոցի կամ ամբուլատորիայի օրինակելի կառուցվածք, այլև հստակեցնենք, թե որտեղ ինչ մակարդակի ու ծավալի, ինչպիսի ծառայության կարիք ունենք։ Նաև դրանով են պայմանավորվելու համակարգի հետագա զարգացման  ծրագրերը»,-շեշտեց Դերենիկ Դումանյանը։


Որոշվեց փաստաթուղթը լրամշակելուց հետո ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ