Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հաշմանդամները չպետք է իրենց շրջապատից օտարված զգան. Հասարակական կազմակերպություն

Հաշմանդամները չպետք է իրենց շրջապատից օտարված զգան. Հասարակական կազմակերպություն

Այսօր Հայաստանում հաշմանդամներն իրենց ավելի լավ են զգում, քան տարիներ առաջ, քանի որ այս մարդկանց համար ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում տարբեր բնագավառներում իրենց դրսեւորելու համար,- գրում է   news.am-ը:

 

Այս մասին դեկտեմբերի 3-ին, Երեւանում տեղի ունեցած  հաշմանդամների պաշտպանության Միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց  «Հայաստանի հաշմանդամների «Փյունիք» միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հակոբ Աբրահամյանը:

Աբրահամյանը նշեց, որ մասնավոր անձիք ավելի մեծ հաճույքով են ուշադրություն դարձնում որակյալ թեքահարթակների տեղադրմանը, եւ այս գործընթացում հասարակական կազմակերպություններն ակտիվ դեր են խաղում , ինչպես նաեւ դիտվում է օգնություն պետության կողմից:  Նրա խոսքով, քաղաքը պետք է հնարավորինս հարմարավետ լինի հաշմանդամների տեղաշարժման համար:

Հակոբ Աբրահամյանը հաղորդեց, որ պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հրահանգով Արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման խմբում աշխատատեղեր են ստեղծվել հաշմանդամների համար, եւ հիմա նրանք իրենց երջանիկ են զգում:

Սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարի կարծիքով, նրանց համար պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք չօտարվեն շրջապատից, այլ ձուլվեն նրա հետ: Այս խավի մարդկանց համար կարեւոր խնդիր է հանդիսանում հասարակական տրանսպորտից օգտվելու հարցը: Ա. Աբրահամյանի խոսով, շուտով Չինաստանից Հայաստան կներմուծվեն  հատուկ սարքավորված ավտոբուսներ, որից հետո մասնագետները կդիտարկեն հարցը. ավելի էժան է դրանք ներմուծել , թե՞ այստեղ արտադրել: Նա տեղեկացրեց, որ  2014 թվականին նախատեսվում է   30 միլիոն դրամ տրամադրել  հաշմանդամների համար լիֆտերի եւ ավտոբուսների վերասարքավորման ու թեքահարթակների կառուցման  համար:

Իրավաբանների միջազգային ասոցացիայի նախագահ եւ հոգեբան Խաչատուր Մարոզյանը նշեց, որ Հայաստանում բացակայում են այս ոլորտը կարգավորող մեխանիզմներն ու ենթաօրենսդրական ակտերը: « ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»  օրենքը  կոչված է պաշտպանելու հաշմանդամների իրավունքները, մինչդեռ գործնականում դա այդպես չէ: Դրանով հիմնականում զբաղվում են մասնավոր կազմակերպությունները»,- նշեց Մարոզյանն, ավելացնելով, որ պետությանըը մշտապես պետք է հիշեցնել, որպեսզի օրենքը իրագործվի: «Հաշմանդամներն ամսական ստանում են մոտավորապես 15000 դրամ, մասնավոր անձանց կողմից շարժասայլակներ, բայց այս ամենից նրանք իրենց պաշտպանված չեն զգում»,- նշեց Մարոզյանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ