Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Նպատակը բարեկարգ ու արդյունավետ կառավարվող հիվանդանոցներ ունենալն է

Նպատակը բարեկարգ ու արդյունավետ կառավարվող հիվանդանոցներ ունենալն է

Այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ մի շարք  բուժհաստատություններում։ 


Վաղարշապատի հիվանդանոցում նախարարը շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ներկա վիճակին, աշխատանքների ընթացքին ու խնդիրներին ` զրուցելով բուժանձնակազմի և հիվանդների  հետ։ Հիվանդանոցը թեև իր միջոցներով  հնարավորինս բարեկարգ է դարձրել հիվանդասենյակներն ու առանձին հատվածներ, սակայն երկու մասնաշենքն էլ շահահագործման հանձնվելուց ի վեր (1970թ. և 1980թ.) երբևէ կապիտալ նորոգման չեն ենթարկվել։ Դեռ 2006-ին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման համաձայն` Վաղարշապատի հիվանդանոցի ստացիոնար ծառայությունները ներքին  օպտիմալացման են ենթարկվել։ 130-ով կրճատելով մահճակալների ընդհանուր թիվը` այն հասցվել է 100-ի։ Որոշվել է նաև համապատասխան ֆինանսական ներդրումների առկայության դեպքում ստացիոնար բոլոր ծառայությունները կենտրոնացնել մեկ մասնաշենքում, սակայն մինչև այժմ այն չի կատարվել։   


«Չեմ կարող ասել, թե հիվանդանոցը շատ անմխիթար վիճակում է։ Ցավոք, մենք այսօր հիվանդանոցներ ունենք, որոնք ժամանակակից պահանջներին չեն համապատասխանում: Վաղարշապատի հիվանդանոցը ևս վերանորոգման ու բարեկարգման կարիք ունի: Հիվանդանոցը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և պետք է ձգտենք հնարավորինս արագ միջոցներ գտնել այն կարգի բերելու համար: Դրանից բացի, պետք է մտածել հիվանդանոցում աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ»,-պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց Դերենիկ Դումանյանը:


Վաղարշապատի ծննդատանը նախարարին տեղեկացրեցին, որ  ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացման արդյունքում 2013-ին իրենց մոտ 2012-ի համեմատ 176 ծնունդ ավելի է արձանագրվել (ընդհանուր թիվը կազմել է 748), ինչի շնորհիվ ծննդատանը որոշակիորեն բարելավվել են պայմանները։


Վաղարշապատի պոլիկլինիկան սեփական միջոցներով վերանորոգվել ու ժամանակակից տեսք է ստացել։ Պոլիկլինիկան ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։ Պատկերը նույնն էր պոլիկլինիկայի Զվարթնոցի բժշկական ամբուլատորիայում։ Բուժանձնակազմի հետ զրույցի ընթացքում նախարար Դումանյանը հորդորեց աշխատել ավելի լավ ու բարեխիղճ` նշելով, որ հուլիսի 1-ից էականորեն կբարձրանա առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը։


2010թ. արդիականացված Արմավիր բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը խոսեց նախարարության 2014-ի գերակա ուղղությունների ու   առաջնահերթությունների մասին։


«Մեր առաջնահերթ խնդիրը բժշկական ծառայությունների որակի ապահովումն է։ Այդ ենթատեքստում նաև մարզերում կրթական ու վերապատրաստման դասընթացներ կկազմակերպենք։ Արմավիրը միշտ էլ լավ մասնագետներ է ունեցել։ Սակայն ժամանակից ետ չմնալու համար լրացուցիչ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ։ Մենք կփորձենք այն ապահովելու համար ճանապարհներ գտնել։


2014-ը հայտարարել ենք առողջ ապրելակերպի տարի։ Մեր բժիշկներն անձնական օրինակով պիտի խրախուսենք  ինչպես ծխելու և ալկոհոլային խմիչքների չարաշահման դեմ պայքարը, այնպես էլ առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը։ Ծխող բժիշկը չի կարող վստահություն ներշնչել իր հիվանդին։ 


Վստահ եմ, տեղյակ եք, որ առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատման ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված 40 միջոցառում ենք սկսել կատարել, որոնց միջոցով համակարգային շատ խնդիրներ կլուծվեն»,-ասաց նախարարը։


Դերենիկ Դումանյանն արմավիրցիներին նաև ծանոթացրեց համակարգում իրականացված ֆինանսական և ճյուղային այլ բարեփոխումներին, նախարարության կողմից նախաձեռնված ծրագրերին, պատասխանեց բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին։

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ