Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Քննարկվեցին ամոքիչ բժշկական օգնության և խնամքի հարցերը

Քննարկվեցին ամոքիչ բժշկական օգնության և խնամքի հարցերը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ու Բաց հասարակության ինստիտուտի (OSI) պալիատիվ բուժօգնության միջազգային փորձագետ Սթիվեն Քոննորի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին նախարարության համակարգում ամոքիչ (պալիատիվ) խնամքի ծառայությունների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները։

 

Պալիատիվ խնամքի ծառայությունների ներդրման ընթացքում Բաց հասարակության հիմնադրամը շարունակաբար համագործակցել է միջազգային փորձագիտական աջակցությամբ, կրթական նյութերի մշակման, տպագրման, ինչպես նաև ծրագրային այլ միջոցառումների իրականացման գործում: Համատեղ ձևավորված աշխատանքային խումբը մշակել է Հայաuտանում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման 2013-2018 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումները, որը կհաստատվի ՀՀ կառավարության կողմից։ Պալիատիվ բժշկական օգնության շրջանակներում ցավային համախտանիշի կառավարման նպատակով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի նշանակման կլինիկական ուղեցույցի, պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ստանդարտների, այն իրականացնող բժշկի և բուժքրոջ գործունեության կազմակերպման դրույթների պատրաստմանը մասնակցություն է ունեցել նաև Գլոբալ հիմնադրամը` ամոքիչ խնամքի ծառայությունների ներդրման ծրագրի հիմնական ֆինանսավորողը։ Իրականացվել են նաև կրթական ծրագրեր։

 

Երկրում ամոքիչ խնամքի կազմակերպման համար իրավական դաշտն ամբողջական դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել նաև «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։ Նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։

 

Դերենիկ Դումանյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի հետ համատեղ գործունեությունն արդյունավետ գնահատեց։ Նա իր հյուրերին ներկայացրեց ծառայությունների օպտիմալացման և որակի բարելավման, ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող համակարգային բարեփոխումները։ Ընդգծեց, որ հոգեբուժության և տուբերկուլոզի ոլորտներում կառուցվածքային և ֆինանսավորման մեխանիզմների փոփոխությունները կատարվել են ոչ թե մեխանիկական տարանջատման կամ միավորման, այլ մասնագիտական, ինչպես նաև տարբեր գործառույթների ամրագրման սկզբունքներով։

 

Հյուրերը բարձր գնահատեցին նախարարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումները։ Սթիվեն Քոննորը կարևորեց հատկապես պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ռազմավարության առկայությունն ու նշված ոլորտներում մասնագիտական հիմնավորումներով կատարվող քայլերը։ «Ես վստահ եմ, որ Հայաստանի առողջապահության համակարգի հետ կկազմակերպենք պալիատիվ բժշկական պատշաճ օգնություն և սպասարկում»,-ասաց նա։

 

Երկուստեք կարևորվեց կրթական ծրագրերի շարունակականությունը։ Նախարարն առաջարկեց ամոքիչ խնամքի կարիք ունեցողների ընտանիքի անդամներից բացի կրթական ծրագրերում ընդգրկել ընտանեկան և տեղամասային բժիշկներին, քանի որ ամոքիչ բժշկական օգնությունն ու սպասարկումը հիմնականում պետք է կազմակերպվի ընտանիքներում։ Իսկ առանձնացված կենտրոններում մասնագետները կհստակեցնեն բուժման և խնամքի սխեմաները։

 

Լարիսա Մինասյանը բարձրացրեց բժշկական համալսարանում մագիստրատուրայի մակարդակում ցավամոքիչ խնամքի նեղ մասնագիտացման կազմակերպումը։

 

Այնուհետև քննարկվեցին ամոքիչ խնամքի ծառայությունների ներդրման համար անհրաժեշտ առաջիկա անելիքները։

 

Սթիվեն Քոննորը նշեց, որ այժմ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարաստվում է աշխարհում ամոքիչ (պալիատիվ) խնամքի ծառայությունների վերաբերյալ բանաձև հրապարակել, բարենպաստ ժամանակ է Հայաստանում այն ներդնելու համար և նշեց, որ կշարունակեն աջակցել ծրագրի իրականացմանը։ Իսկ Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի բարձրակարգ ծառայություն կազմակերպելու համար։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ