Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը կիսվեց մասնագիտական իր փորձով

ՀՀ ԱՆ. Պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը կիսվեց մասնագիտական իր փորձով

Երևանի 7 կլինիկայում, ինչպես նաև Գորիսի սրտաբանական կենտրոնում և Գյումրիի ԲԿ-ում իրականացվում են  ինվազիվ սրտաբանական ծառայություններ։

 

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն անցած 20 տարվա ընթացքում բավականաչափ մասնագետներ է պատրաստել, որոնք հաջողությամբ աշխատում են հանրապետության տարբեր կենտրոններում։ Շատ մասնագետներ վերապատրաստումներ են անցել նաև աշխարհի առաջատար  կլինիկաներում։ Եվ պատահական չէր, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող կենտրոնների ղեկավարների և սրտաբանների աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանը նշեց, որ Հայաստանում այժմ կա անհրաժեշտ ներուժ` մեկ տարվա ընթացքում միջազգային խնդիր համարվող այս ոլորտում թռիչքային հաջողությունների հասնելու և եվրոպական ցուցանիշներն ապահովելու համար։

Նա ներկայացրեց Եվրոպայում և ՌԴ-ում ինվազիվ սրտաբանության փորձն ու արձանագրվող արդյունքները: Նշեց, որ Եվրոպայում սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված 32 հազար քաղաքացիների 95 տոկոսն ապրել է։ Մինչդեռ առանց այդ միջամտության ինֆարկտից հետո յուրաքանչյուր 5-րդը մեկ տարվա ընթացքում մահանում է։ Ուշագրավ է, որ ինֆարկտ-միոկարդի դեպքում ստենտավորման եվրոպական ամենաբարձր ցուցանիշն այժմ Չեխիայում է` կազմելով 95 տոկոս (միջին եվրոպականը` 65%)։

ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենաներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ինտերվենցիոն ռադիոլոգների եւ էնդովասկուլյար վիրաբույժների ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանն առաջարկեց միանալ «Stent for life» միջազգային շարժմանը, որը հնարավորություն կտա ստենտավորումը հասանելի դարձնել դրա կարիքն ունեցող բնակչության առնվազն 70 տոկոսի համար։ Իսկ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Հիշեցնենք, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում  լայն  տարածում ունեն և մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում։

«Վերջին տարիներին Հայաստանում իրավիճակը փոխվել է, սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներն այսօր հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք  հաջողությամբ գործում են արտերկրում: Առաջընթացը զգալի է»,- նկատեց Բագրատ Ալեքյանը:

Պրոֆեսորի հավաստմամբ`  ժամանակն է, որ Հայաստանը ևս  քայլեր ձեռնարկի ինֆարկտների դեպքում ստենտավորումը պետպատվերի շրջանակում իրականացնելու համար։

Արմեն Մուրադյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ինվազիվ սրտաբանական ծառայությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի և մատչելի դարձնելու խնդիր է դրել։ 

Քննարկվեցին, թե ծառայությունն ընդլայնելու և բարելավելու նպատակով ինչպիսի պայմաններ և հարակից մասնագիտական ինչ վերապատրաստումներ են անհրաժեշտ։ Կարևորվեցին թե՛ ինվազիվ ծառայության 24-ժամյա աշխատանքի ապահովումը, թե՛ առողջության առաջնային օղակի և շտապօգնության ծառայության բոլոր մասնագետների պատրաստվածությունը` էլեկտրասրտագրության շեղումները ճիշտ գնահատելու և հիվանդին ամենակարճ ժամանակում մոտակա, նման հնարավորություն ունեցող կլինիկան տեղափոխելու համար և այլ հարցեր։ Քննարկման մասնակիցները կիսվեցին իրենց մտահոգություններով, ինչպես նաև հանդես եկան առաջարկներով: Առաջարկ եղավ սկզբնական շրջանում ծրագրում ընդգրկել սուր ինֆարկտների դեպքերը։

«Մեր նպատակը ոչ միայն ինֆարկտի դեպքում մարդկանց կյանքը փրկելն է, այլև զուգահեռաբար այնպիսի աշխատանքներ տանելը, որ մարդիկ գոնե տարին մեկ անգամ  դիմեն առողջության առաջնային պահպանման  օղակ, անհրաժեշտ մի շարք հետազոտություններ անցնեն, որպեսզի առողջական նման խնդիրները կանխվեն կամ վաղ հայտնաբերվեն»,-ընդգծեց նախարարը:

Նա կարևորեց առողջ ապրելակերպը` չծխել,  ալկոհոլը և անառողջ սնունդը չչարաշահել, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել։ Այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել ոչ միայն սրտանթային, այլև բազմաթիվ այլ հիվանդություններ:

Արմեն Մուրադյանը հանձնարարեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավար Լիդա Մուրադյանի ղեկավարությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող բոլոր կլինիկաների ներկայացուցիչներ և Ինտենսիվ սրտաբանության ասոցիացիայի հետ, գնահատելով իրավիճակը, հանդես գալ կոնկրետ առաջարկներով:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին նախարար Արմեն Մուրադյան շնորհակալություն հայտնեց Բագրատ Ալեքյանին Հայաստան կատարած կարճատև այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն այցելելու և իր փորձին  հաղորդակից դարձնելու համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ