Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Շարունակվում են «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնարար սկզբունքների քննարկումները

ՀՀ ԱՆ. Շարունակվում են  «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնարար սկզբունքների քննարկումները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ շարունակվում են «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնարար սկզբունքների քննարկումները։ Օրակարգային հերթական թեման դեղերի գների պետական կարգավորման դրույթն էր։

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը և փոխտնօրեններ Լիլիթ Ղազարյանն ու Ալբերտ Սահակյանը ներկայացրեցին աշխարհի տարբեր երկրներում դեղերի գնի կարգավորման մեխանիզմները։ Նշվեց, որ եվրոպական բոլոր երկրներում պետությունը կարգավորում է դեղերի գները։ Օրինակ, բավական բարձր կենսամակարդակ ունեցող Ավստրիան կարգավորում է երկրում գրանցված բոլոր դեղերի գները։ Շատ երկրներում կարգավորվում են միայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը, որոնք անհրաժեշտ են բնակչության առողջապահական առաջնային կարիքները բավարարելու համար։ Դրան հակառակ, ԱՄՆ-ում դեղի շուկան լիովին ազատականացված է և պետությունը որևէ կերպ չի միջամտում դեղերի գնագոյացմանը։ Փոխարենն ինչպես այս, այնպես էլ եվրոպական երկրներում դեղերի գինը փոխհատուցվում է պետական պարտադիր կամ մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից։

Դեղերի գնի կարգավորման տարբեր մեխանիզմներ ու մոտեցումներ են կիրառվում։ Շատ տեղերում գործում է ռեֆերենս գնի հաստատման մեխանիզմը։ Երկիր մտնելիս` դեռ սահմանի վրա, ֆիքսվում է դեղի գինը` հիմք ընդունելով նույն կենսամակարդակի կամ աշխարհագրորեն մոտ 2-7 երկրի միջին գինը։ ԱՊՀ երկրներից միայն Ղրղըզստանը, Տաջիկստանը և Հայաստանը որևէ կերպ չեն կարգավորում դեղերի գները։ Հայաստանում տարեկան ավելի քան 2,5 մլրդ դրամի արժողությամբ 41 անուն դեղորայք ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով և անհատույց բաշխվում ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված, ինչպես նաև, անկախ սոցիալական կարգավիճակից, ՀՀ կառավարության կողմից հաստատված առանձին հիվանդություններով տառապող մարդկանց։ Միաժամանակ տարեկան մոտ 1,3 մլրդ դրամի դեղորայք անվճար կամ արտոնյալ պայմաններով բաշխվում է առողջության պահպանման առաջնային օղակում։

Նոր նախագծով առաջարկվում է ինչպես մեծածախ և(կամ) մանրածախ հավելագների առավելագույն դրույքաչափերի սահմանում, այնպես էլ ռեֆերենս գնի սկզբունքի կիրառում, որոնք օրենքի ընդունումից հետո կհաստատվեն կառավարության կողմից:

Քննարկման ընթացքում կրկին հնչեց այն կարծիքը, որ դեղերի զուգահեռ ներմուծման կիրառումը հնարավորություն կտա պայքարել դեղերի մոնոպոլ գների դեմ:

Կարևորելով գների մատչելիությունը` նախարար Մուրադյանն ընդգծեց, որ չպետք է մոռանալ դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության ապահովման մասին: Նա շեշտեց, որ կուժեղացվի վերահսկողությունը։

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում ամրագրված դրույթները քննարկվել են նաև «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» և դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ