Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Արևայրուքի հետևանքով մարդու մաշկը կորցնում է խոնավությունն ու դիմադրողականությունը. մաշկավեներաբան

Արևայրուքի հետևանքով մարդու մաշկը կորցնում է խոնավությունն ու դիմադրողականությունը. մաշկավեներաբան

Տարածված այն կարծիքը, թե արևայրուքն առողջարար է մարդու օրգանիզմի համար, սխալ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանը:

 

«Մարդիկ լողափ են գնում, որպեսզի հատուկ արևայրուք ստանան, ապա գալիս ու գլուխ են գովում, թե ինչ մուգ մաշկ ունեն: Բժշկական տեսակետից՝ չի խրախուսվում: Արևայրուքի հետևանքով մարդու մաշկը կորցնում է խոնավությունն ու դիմադրողականությունը: Իսկ այդ ֆոնին կարող են ի հայտ գալ որոշակի մաշկային հիվանդություններ»,- ասաց Սամվել Խաչատրյանը:


Վ.Ա. Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Հրայր Հակոբյանի խոսքով` մաշկի քաղցկեղների հիմնական ռիսկի գործոն համարվում են ուլտրամանուշակագույն ճառագայթները. «Բոլորիս հայտնի է, որ մարդկանց մոտ կան բազմաթիվ պիգմենտային գոյացություններ, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ կարող են վերափոխվել և դառնալ չարորակ ուռուցքներ, մելանոմաներ… »:


Հ. Հակոբյանը նաև հավելեց, որ արևի ճառագայթներից պետք է հատկապես խուսափեն մարդիկ, ովքեր ունեն բաց գույնի մաշկ, աչքեր և մազեր:  Ըստ ուռուցքաբանի` ռիսկային խմբում են գտնվում բաց տարածություններում աշխատող մարդիկ. ձկնորսները, նավաստիները:
«Չարորակ ուռուցքների բուժումից հետո հիվանդներին խորհուրդ ենք տալիս խուսափել արևայրուքից, արևային լոգանքներից:  Դա չի նշանակում, որ նման հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է չմեկնեն հանգստյան գոտի, ծով: Պարզապես պետք է իրենց հեռու պահեն արևի ճառագայթներից»,- հստակեցրեց Հ. Հակոբյանը:


Ասուլիսին ներկա երկու բժիշկները հորդորեցին արևապաշտպան միջոցներ օգտագործել`բարդություններից խուսափելու նպատակով:  «Արևից պաշտպանող քսուքները հիմնականում բաժանվում են երկու խմբի`իրենց ազդեցության տեսակով: Առաջին տեսակը արտացոլում է արևային ճառագայթները, երկրորդը` թուլացնում է արևային ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա և պաշտպանիչ որոշակի շերտ ստեղծում: Վաճառքում գտնվող գրեթե բոլոր արևապաշտպան միջոցները լավն են»,- ասաց մաշկավեներաբանը:


Ի դեպ, արևապաշտպան միջոց ընտրելիս, Ս. Խաչատրյանը խորհուրդ տվեց օգտվել բրենդային միջոցներից, որոնք, ըստ նրա` ստուգված և փորձված են տարիներով:


Ժողովրդական միջոցներից մաշկավեներաբանը հորդորեց հրաժարվել. «Շատերը մածուն են քսում այրվածք ստացած մաշկին, ինչն անթույլատրելի է: Մածունը աբսորբենտ է: Այն քաշում և կլանում է մաշկից հեղուկը: Զովացնելուց հետո մաշկի վիճակն ավելի վատանում է: Կարող եք չիչխանի յուղ քսել: Այն ունի բուժիչ հատկություններ»:


Հարկ է նաև արևայրուքի դեպքում մաշկը խոնավացնող, փափկացնող միջոցներ օգտագործել. կարելի է սովորական մանկական քսուքներ, որոնք պարունակում են A և E վիտամիններ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ