Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Դեղ արտադրողների և ներմուծողների միության մտահոգությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

Դեղ արտադրողների և ներմուծողների միության մտահոգությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունում դեղերի ոլորտին վերաբերող հերթական քննարկումը նվիրված էր ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 21-ին ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի առթիվ առկա տաբեր մոտեցումներին։

 

Օրենքում ամրագրված պահանջներից մեկն այն է, որ Հայաստանում արտադրվող և ներմուծվող դեղամիջոցները պարտադիր պետք է դրոշմավորվեն։


Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը մտահոգություն էր հայտնել, որ դա տնտեսվարողների համար կստեղծի մի շարք խոչընդոտներ և ռիսկեր։  Մասնավորապես մատնանշվում էին լրացուցիչ տարածքների, ծախսերի և աշխատանքի անհրաժեշտությունը։ Որպես խնդիր էր ներկայացվում նաև դեղատներում դեղերի ոչ միայն տուփերով, այլև շատ դեպքերում հաբերով ու սրկվակներով  վաճառքը։ Այս ամենը հաշվի առնելով, ԴԱՆ միությունը տեսակետ էր հայտնել, որ դեղերի պարտադիր դրոշմավորման նորմի կիրառումը կարող է հանգեցնել դեղերի գնի որոշակի աճի։  


Կարծիք հնչեց, որ ներկրումը կատարվում է ոչ մեծ չափաբաժիններով և դրոշմավորումն առանց մեծ դժվարությունների հնարավոր է իրականացնել օգտագործվող պահեստում և լրացուցիչ նոր տարածքների կարիք չի առաջանա։


ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը նշեց, որ շուրջ 60 կազմակերպությունները 2013 թվականին հանրապետություն են ներկրել մոտ 42 մլն փաթեթ, ինչը բաժանելով 250 աշխատանքային օրվա` կստացվի, որ  մեկ կազմակերպության կողմից (մեկ աշխատանքային օրվա ընթացքում) հարկ կլինի փակցնել  շուրջ 2800 դրոշմապիտակ` յուրաքանչյուր փաթեթի վրա ծախսելով միջինը 5 վայրկյան` ինչը հնարավոր է:


Նախարար Մուրադյանը մասնագետներին հանձնարարեց լրացուցիչ բազմակողմանի ուսումնասիրություններ կատարել և առավել հստակ ներկայացնել, թե, արդյո՞ք, դրոշմավորման արդյունքում դեղերի գների բարձրացումն անխուսափելի է։


Հաջորդ քննարկման ժամանակ ևս մեկ անգամ շեշտվեց, որ դրոշմավորման պահանջը  կնպաստի դեղերի որակի ապահովմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը, ինչպես նաև տեղական արտադրանքի ծավալների վերահսկմանը:


Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասնագետները ներկայացրեցին, որ կեղծ դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով Եվրոպական միությունում որոշվել է 2015 թվականից պարտադիր կերպով  դեղերի համար ներդնել անվտանգության այնպիսի բնութագրիչներ, որոնք հնարավորություն կտան բաշխման շղթայում ստուգել յուրաքանչյուր փաթեթի ծագումը, իսկությունը և օրինականությունը: Նման համակարգ պլանավորվում է  ներդնել նաև Ուկրաինայում: Ռուսաստանում դեռևս օրենսդրորեն ամրագրված չէ լրացուցիչ պիտակավորման պահանջ, թեև մի քանի անգամ նման առաջարկություններ դրվել են շրջանառության մեջ:


  Ղազախստանում 2011թ. գործում է լրացուցիչ պիտակավորման պահանջ այն դեղերի համար, որոնք նախատեսված են միայն Ղազախստանում շրջանառելու համար` դրանց մուտքը Եվրասիական տարածք կանխելու նպատակով:


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առանձին հանդիպումների ժամանակ հարցը քննարկել է նաև խոշոր ներկրողների, ինչպես նաև հայրենական արտադրողների  հետ։ Նրանք գտնում են, որ դրոշմավորումը կեղծ դեղերի և դեղերի ապօրինի շրջանառությունը կանխող մեխանիզմ կարող է դառնալ։


Ինչ վերաբերում է լրացուցիչ այլ ծախսերին, ապա բերված հաշվարկներով հիմնավորվեց, որ որևէ մեծ ծախսերի անհրաժեշտություն չի լինի։
«Պիտակավորման վրա կատարվող ծախսերն այնքան մեծ չեն, որ կարողանան ազդել ապրանքի գնի վրա: Մասնավորապես՝ այդ ծախսերից 3.5 դրամ դրոշմապիտակի արժեքն է, որը պակասեցվում է տվյալ ապրանքն արտադրող կամ ներմուծող հարկ վճարողի հարկային պարտավորություններից։ Միաժամանակ 21 օրում օրական դրոշմավորելով 2800 փաթեթ, ամսեկան կստացվի 58 800 փաթեթ:  Հաշվի առնելով, որ դեղագործական ոլորտում մեկ աշխատատեղի աշխատավարձը միջինը կազմում է 110 000 դրամ, վերջինս բաժանելով 58 800-ի` կստացվի, որ  յուրաքանչյուր փաթեթի լրացուցիչ ծախսը կկազմի 2 դրամ, ինչը հիմք  չի կարող հանդիսանալ դեղերի գների էական բարձրացման»,-ասաղ Ղուկաս Ուլիխանյանը:


Ամփոփելով քննարկումը, Արմեն Մուրադյանը նշեց, որ դրոշմավորումը դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի գործուն մեխանիզմ կարող է դառնալ։


«Մեր վերջնական նպատակը բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովումն է, ինչը չպետք է լինի ի հաշիվ դրանց մատչելիության»,-ասաց նախարարը։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. armnewstv.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ