Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են  խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ

Հոկտեմբերի 27-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնի հրավերով ԱՄՆ Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնից Երևան ժամանած սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգներ Չարլզ Անդերսոնը, Մարկ Հարվուդը, Պատրիկ Շին և մեր հայրենակից Հրայր Կարապետյանն այս օրերին սրտի ռիթմի խանգարումներով անհատների հետ անց են կացրել խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ:  
 
«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-առիթմոլոգ  Լուսինե Մխիթարյան

«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-առիթմոլոգ  Լուսինե Մխիթարյան −   Առիթմիաների բուժման մեթոդները տարբեր են` կախված առիթմիայի տեսակից: Որոշ առիթմիաների դեպքում բուժումը կարող է լինել արմատական, հատկապես վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաների դեպքում: Խոսքը ռադիոհաճախական աբլյացիայի մասին է, որn այսօր լայնորեն կիրառվում է մեր պրակտիկայում և ունի բարձր արդյունավետություն: Աբլյացիան միջամտական գործողություն է, որի ժամանակ նուրբ կաթետրների օգնությամբ ներսրտային ճանապարհով հնարավոր է լինում գտնել առիթմիայի օջախը և բարձր ջերմաստիճանի օգնությամբ վնասել այն:


Կյանքին վտանգ սպառնացող փորոքային առիթմիաները հաճախ պահանջում են կարդիովերտեր դեֆիբրիլյատորի իմպլանտացիա: Դրանք փոքր էլեկտրոնիկ սարքեր են, որոնք իմպլանտացվում են մարդու մարմնի մեջ և կարողանում ճանաչել ու ընդհատել առիթմիաները:

−   Ինչպե ՞ս է իրականացվում էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը:

−   Տեղային անզգայացմամբ կաթետրը երակների միջով թափանցում է սիրտ և տեղակայվում սրտի տարբեր հատվածներում:  Դա սովորաբար արվում է մեկ կամ երկու ազդրային կամ ենթաանրակային երակների մեջ թափանցելու միջոցով: Գործողությունն անցավ է և իրականացվում է ռենտգեն հսկողության տակ: Ախտորոշումը ճշտելուց  հետո իրականացվում է աբլյացիան, որը, ինչպես նշեցինք, կարող է լինել առիթմիայի հիմնական և արմատական բուժման մեթոդ:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են  խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են  խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են  խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ


−   Որքանո՞վ է հարմարավետ էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը:

−   Մեծավ մասամբ հիվանդները որոշ անհարմարավետություն են զգում: Միջամտության ընթացքում հետազոտվողը հիմնականում լինում է արթուն, կարող է զրուցել բժշկի հետ և հետևել միջամտության ընթացքին, սակայն հնարավոր է ունենա սրտի արագ և անկանոն աշխատանքի զգացումներ:

Միշա ՊարոնյանՄիշա Պարոնյանը հետևել է վիրահատական ողջ գործընթացին, սակայն, այս անգամ ոչ բժշկի կարգավիճակում: Ապագա սրտաբանը սեփական մաշկի վրա է զգացել վիրահատության ողջ ընթացքը:

−   Ունեի սրտի առիթմիա, հիվանդությունս պատահաբար եմ հայտնաբերել (զբաղվել է պրոֆեսիոնալ լողով.-հեղինակ), ախտանշաններ չեմ ունեցել: Մասնագիտությամբ բժիշկ եմ`ապագա սրտաբան: Էլեկտրասրտագրության վրա փոփոխություններ նկատելով, որոշեցի դիմել վիրահատական միջամտության, քանի որ քաջ գիտակցում էի` տարիների ընթացքում խնդիրը կարող է լուրջ ընթացք ստանա:

Այժմ ինձ շատ լավ եմ զգում: Շնորհակալ եմ առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնին, բժշկուհի Լուսինե Մխիթարյանին, ում շնորհիվ այսօր վերականգնել եմ սրտիս առողջությունը: Կարծում եմ`նման խնդիր այլևս չեմ ունենա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյան «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյան
 
−   Առիթմոլոգիայի բաժանմունքը Հայաստանում առաջինը ստեղծվել է և առաջին առիթմոլոգիական վիրահատությունները կատարվել են հենց մեր կենտրոնում, ու արդեն 15 տարվա պատմություն ունի: Իհարկե, վերջին երեք տարիների ընթացքում բաժանմունքը լիովին վերազինվել է նորագույն տեխնոլոգիաներով և բաժանմունքի ղեկավար է նշանակվել Լուսինե Մխիթարյանը: Մենք համագործակցում ենք արտերկրյա գործընկերների հետ: Այս անգամ Հայաստան էինք հրավիրել ԱՄՆ-ից մեր վաղեմի ընկերներին, ինչը պատահական չէ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում սրտաբանությունն իր որակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Նրանց այցը Հայաստան կարևորովում է նրանով, որ մենք կարողանում ենք տեսնել, թե ինչպես են ԱՄՆ-ում իրականացվում նման գործառույթները, հնարավորություն ենք ունենում համեմատել մեր ուժերը ամերիկյան առաջատար կենտրոնների հետ և, միաժամանակ, մեր մասնագետները տեղում ուսուցողական դասընթացներ են անցնում՝ առանց արտերկիր մեկնելու: Իհարկե, արդյունքում մեր պացիենտները կարողանում են որակյալ բուժում ստանալ:


Մեր կենտրոնը շարունակելու է պարբերաբար հրավիրել տարբեր մասնագետների: Նպատակն մեկն է. Է՛լ ավելի բարձրացնել բուժման որակը Հայաստանում, որի համար ունենք  բոլոր նախադրյալները:      

ԱՄՆ-ի Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնի սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Չարլզ ԱնդերսոնԱՄՆ-ի Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնի սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Չարլզ Անդերսոն

−   Ամեն անգամ, երբ Հայաստան եմ գալիս ականատեսն եմ դառնում բոլոր առումներով զարգացումների՝ և՛գիտելիքների, և՛ աշխատանքի որակի, և՛ սարքավորումների: Եթե առաջին այցելության ժամանակ սահմանափակ թվով գործիքներ կային, ապա ներկայիս պատկերն այլ է. Այժմ կան մեծ հնարավորություններ ամենաբարդ վիրահատություններն անցկացնելու:

Մեր Հայաստան գալու գլխավոր նպատակն է՝ գործընկերներիս հետ միասին զարգացնել առիթմոլոգիան Հայաստանում, ճիշտ բուժում նշանակել սրտի ռիթմի խանգարումներ ունեցող հիվանդներին:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ