Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մեկնարկեց ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագիրը

ՀՀ ԱՆ. Մեկնարկեց ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագիրը

Բժշկագիտությունը վաղուց արդեն կարողացել է հաղթահարել վարակիչ շատ հիվանդություններ, որոնք ողջ աշխարհում բազմաթիվ կյանքեր էին խլում։ Այսօր հաշմանդամության և մահացության հիմնական պատճառները դարձել են ոչ վարակիչ հիվանդությունները։ Ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, Հայաստանում ևս մահացության ընդհանուր կառուցվածքում հիմնական բեռը` մոտ 80%-ը, բաժին է ընկնում ՈՎՀ-ին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են` 48%, ապա` չարորակ նորագոյացությունները` 19,8%, իսկ երրորդ տեղում` շաքարային դիաբետը` 4,9%։

ՀՀ կառավարությունը դեռ 2010թ. հունվարին հաստատել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը և  կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»: Դրան հաջորդել է ՀՀ կառավարության «Առավել բարձր մահացություն բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերը և միջոցառումների ժամանակացույցը»: Այս ծրագրերով ամրագրված է ՈՎՀ կանխարգելման վերաբերյալ բնակչության հանրային իրազեկում, բնակչության ռիսկային խմբերում սկրինինգային հետազոտությունների իրականացում, ինչպես նաև ազգային ուղեցույցների մշակում և մասնագետների կրթում:

Նախանշված միջոցառումներն իրականացնելու նպատակով 2013թ. մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրը: Այն նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում: 

Այսօր Աղվերանում պաշտոնապես մեկնարկեց «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում»  ծրագիրը։

«Ուզում եմ ընդգծել, որ այս ծրագրերը համահունչ են նախարարության որդեգրած բնակչությանն առողջ պահելու և ոչ թե հիվանդաբուժություն իրականացնելու գաղափարախոսությանը։ Մոտ ապագայում հիվանդությունների իրական պատկեր կունենանք։ Երեք տարվա ընթացքում հիվանդացության աճ կարձանագրենք, սակայն, միաժամանակ, շատերի մոտ հիվանդությունը կհայտնաբերվի վաղ փուլում և հեշտությամբ կբուժվի»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։ նա հավելեց, որ ծրագրի երկարաժամկետ նպատակն է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, ինչպես նաև ոչ վարակիչ այլ հիվանդությունների հիվանդացությունն ու մահացությունը:

Ինչպես իր խոսքում նշեց Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշան, ծրագրով   նախատեսվում են  խրախուսումներ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար:

«Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ Համաշխարհային բանկն աշխատում է այս մոտեցումով։ Հնարավոր է, որ այդ փորձը կիրառենք նաև այլ երկրներում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ընթացքում»,- նշեց Վեզի Մսիշան։

Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգներում (զարկերակային ճնշման չափում և արյան մեջ քաղցի գլյուկոզի որոշում) կընդգրկվի կանանց և տղամարդկանց 35-68 տարիքային խումբը: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 30-60 տարեկան կանանց շրջանում կիրականցվի ՊԱՊ թեստ: Երրորդ տարվա վերջում  պետք է հետազոտված լինի թիրախային բնակչության առնվազն 50-60 տոկոսը։

ՀՀ ԱՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանն ամփոփ ներկայացրեց «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում»  ծրագիրը` անդրադառնալով նաև մարզային հիվանդանոցների և ամբուլատորիաների արդիականացմանը։ Նա նշեց, որ Սկրինինգային հետազոտությունները լիովին անվճար են և թիրախային խմբերում ընդգրկված քաղաքացիներին կոչ արեց օգտվել ընձեռված հնարավորությունից և  հետազոտություն անցնել։

ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայացրեց կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման և խրախուսական վարձատրության սկզբունքները, իսկ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը խոսեց ծրագրի նախապատրաստական փուլում նոր մշակված ուղեցույցների հիման վրա առողջության առաջնային օղակի բուժանձնակազմի համար կազմակերպված կրթական գործընթացի մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մասնագիտական վերապատրաստումների որակի գնահատման և այլ հարցեր։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ