Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Սեզոնային փոփոխությունների ազդեցությունը մարդու առողջության վրա. գարնանային սրացումներ

Սեզոնային փոփոխությունների ազդեցությունը մարդու առողջության վրա. գարնանային սրացումներ

Կան մի շարք հիվանդություններ, որոնք սկսում են ակտիվանալ գարնանը: Պատճառը` մեր օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխություններն են: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը: Իր իսկ խոսքերով`մեր օրգանիզմն ունի իր սեփական կենսաբանական ժամերը, որոնք պետք է համապատասխանեն բնության կենսաբանական ժամերին: Եվ երբ այդ ժամերն առաջ կամ ետ են ընկնում` զարգանում է սթրես, և, սովորաբար, այդ հիվանդությունները գլուխ են բարձրացնում: 

 

«Նյարդաբանական տեսակետից գարունը վտանգավոր է գլխացավերի համար: Տասը հիվանդից մեկը, ով դիմում է բժշկի, տառապում է գլխացավից: Գոյություն ունեն տարբեր գլխացավեր. հարկ է ճիշտ ախտորոշել»,- շեշտեց Հ. Մանվելյանը`հավելելով, որ գարնանը մասնագետները նկատում են նաև զարկերակային ճնշման բարձրացումներ: Կա իշեմիկ ինսուլտների առաջացման վտանգ: «Ինչպես ցույց է տալիս փորձը, ինսուլտների թիվը, սովորաբար, գարնան ամիսներին աճում է: Ի դեպ, նրանք ունեն վտանգավոր ընթացք. դրսում լավ եղանակ է, բարձր տրամադրություն և մարդը չի էլ նկատում, որ ունի ճնշման բարձրացում: Մասնագետի են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն զարգացել է հիվանդությունը»,- նշեց բժիշկը: 

 

«Իշեմիկ ինսուլտների թիվը գարնան ամիսներին ավելանում է»ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ, INTRA հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ սեզոնային փոփոխությունները կամ, այսպես կոչված, եղանակային փոփոխություններն ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա: «Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է, որ մարդը տիեզերքի մի մասնիկն է, որովհետև այն, ինչ կատարվում է ամբողջ մոլորակի վրա կամ տիեզերքում, մարդը չի կարող անմասն մնալ այդ փոփոխություններից: Մյուս կողմից, կան յուրաքանչյուրիս անհատական հոգեբանական և ֆիզիոլոգիական պարամետրեր, որոնք շրջադարձերի ժամանակ կարող են քիչ ավելի կրիտիկական վիճակում հայտնվել: Ընդ որում, եթե հոգեկան ոլորտի խնդիրներ նկատում ենք  աշնան և գարնան ամիսներին` ծանր հոգեախտաբանական երևույթների դրսևորմամբ, ուրեմն կա անհրաժեշտություն` միջամտելու»,- ասաց Խ. Գասպարյանն ու հավելեց, որ մենք բոլորս կարող ենք զգալ որոշակի փոփոխություններ, բայց բոլորս չէ, որ կարող ենք ունենալ ախտաբանական դրսևորումներ: «Ազգաբնակչության մեջ կան, այսպես ասած, խոցելի խմբեր: Այդ խմբերի մեջ առանձնացնում ենք երեխաներին, որոշ տարիքային առանձնահատկություններից ելնելով, ինչպես նաև ծերունական հասակի մարդկանց, սակայն գիտենք նաև, որ միջին հասակի տարիքային խմբում նույնպես կարող են լինել անձինք, ովքեր առավել զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ»,- բացատրեց հոգեբանը:

 

Խ. Գասպարյանն իր խոսքում նաև ասաց, որ օրգանիզմի պաշարները ձմռան ընթացքում, կարծես թե, սպառվում են, և բնության զարթոնքին պատրաստ չենք, ուստի կարող ենք ունենալ որոշակի հոգեբանական և ֆիզիոլոգիական դրսևորումներ: 

 

Անցանկալի դրսևրումներից զերծ մնալու համար, Հ. Մանվելյանը հետևյալն ասաց. 

 

«Գարնանը մենք ունենք վիտամինների պակաս. նոր մթերքի բացակայություն, ինչի արդյունքում ունենում ենք գարնանային ավիտամինոզ, ուստի ցանկալի է գարնանն ընդունել վիտամիններ: Վիտամին D-ի պակասն այս սեզոնում տարածված է, ինչը պատճառ է դառնում քրոնիկ ցավային համախտանիշների: Սակայն սա դեռ չի նշանակում, որ առանց բժշկի հետ խորհրդակցոլու կարելի է վիտամիններ ընդունել»: 

Նյարդաբանի խոսքով`պետք է  ուղղություններ փնտրել և կոմպենսացնել արյան զարկերակային ճնշումը, ստանալ առողջ սնունդ, արևի տակ շատ գտնվել:  

 

Հ. Մանվելյանը հավաստիացնում է, որ գարնան արևն ամենաանվտանգն է՝ ի տարբերություն ամռան կիզիչ արևի, ինչը մաշկի քաղցկեղի առաջացման վտանգ է պարունակում: «Գարնանային  արևը չունի ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ հոսք, և առողջարար է: Բացի այդ, արևի տակ գտնվելով, մենք փոխում ենք մեր ներքին ժամերը: Իսկ երբ սեփական օրգանիզմի և բնության ժամերը կարգավորված են, կա հարմոնիա`լավ ինքնազգացողության գրավական».- ընդգծեց նա:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ