ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Շատերը չեն դիմում բժշկի, քանի որ պետք է ընտրեն կամ դեղորայքը կամ հանապազօրյա հացը. «Հարթակ»
Վերջերս Հ3 hեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց «Հանուն առողջության» ծրագիրը, որն իսկույն արժանացավ հեռուստադիտողների ուշադրությանն ու համակրանքին: Ծրագրի հաղորդավարներն էին «Սիրմեդ» բժշկական կենտրոնի նյարդաբան Ավետիս Ավետիսյանն ու «Մեդլայն» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Մելինե Թովմասյանը
«Ամեն ինչ սկսվեց Հ3 հեռուստատեսության տնօրենի առաջարկից: Մեզ շատ դուր եկավ նրա մոտեցումը, բժշկության և բժիշկների հանդեպ նրա առանձնահատուկ վերաբերմունքը: Առաջարկը շատ հստակ էր՝ ստեղծել առողջապահական հաղորդում, որը կտարբերվի իր ձևաչափով, մոտեցումներով և վայել կլինի նորաստեղծ հեռուստաընկերությանը»,-ասում էր բժիշկ ու հաղորդավար Ավետիս Ավետիսյանը:
Վերնագիրը ծնվեց այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր ու ծրագրի հեղինակներն իրենք իրենց հարց տվեցին՝ ինչու ենք պատրաստում այս ծրագիրը: Պատասխանն էլ եղավ՝ հանուն առողջության: Ավետիս Ավետիսյանն ու Մելինե Թովմասյանը պրակտիկ բժիշկներ են և միաժամանակ աշխատում են մի քանի կլինիկաներում: Ի դեպ, նրանք ամուսիններ են և առաջարկը ստանալու պահին սպասում էին իրենց երկրորդ որդու՝ Արտակի, լույս աշխարհ գալուն: Ու թեկուզ մասնագիտական և ընտանեկան իմաստով շատ ծանրաբեռնված շրջան էր նրանց կյանքում, այնուամենայնիվ առաջարկը չմերժեցին, քանի որ այն վերաբերում էր բժշկությանը, հեռանկարային էր, և հնարավորություն էր ընձեռելու բարձրաձայնել առողջապահական շատ հարցեր, որոնց շուրջ տեղեկատվության պակաս կար:
Հեռուստատեսությունը բարդ բնագավառ է, այն նաև հաղորդավարի պատրաստվածություն է պահանջում: Հետաքրիքր է, ինչպե՞ս է նրանց հաջողվում չունենալով մասնագիտական կրթություն՝ նման դժվար հաղորդում պատրաստել:
«Թե որքանով է հաջողվել, չենք ուզում կարծիք հայտնել, բայց այն փաստը, որ հաղորդումը կա և հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ հեռուստադիտողների շրջանում, արդեն իսկ բավարար է, որ սիրով շարունակենք այդ աշխատանքը»,-իր կարծիքն է հայտնում Մելինե Թովմասյանը:
Հաղորդումն իր տաղավարում հյուրընկալում է հայտնի բժիշկների, որոնց հետ զրույցների, ինչու չէ՝ նաև բանավեճերի միջոցով փորձում է գտնել մարդկանց հուզող առողջապահական այս կամ այն հարցի պատասխանը: Գաղտնիք չէ, սակայն, որ նմանատիպ հաղորդումներ կան նաև ուրիշ հեռուստաալիքներում, սակայն «Հանուն առողջության» ծրագրի հեղինակներն համոզված են, որ իրենց հաղորդաշարը տարբերվում է.
«Ամենից ցայտուն տարբերությունն այն է, որ հիմնականում խոսում ենք ոչ թե հիվանդությունների ախտանիշներից և բուժումներից, այլ դրանց վերաբերվող առողջապահական խնդիրներից, ու դա անում ենք համալիր ձևով, այսինքն՝ 4-6 նեղ կամ հարակից ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Ձևաչափում որևէ սահմանափակում չունենք, ըստ անհրաժեշտության կարող ենք նաև անմիջականորեն անդրադառնալ հիվանդություններին և նրանց ախտորոշման և բուժման մեթոդներին»:
Քաջ գիտակցելով, թե ինչն է այսօր առավել շատ հետաքրքրում ժողովրդին, ծրագրի հեղինակները ձգտում են շեշտադրում կատարել մեր իրականության մեջ ի հայտ եկած առողջապահական այնպիսի հարցերի վրա, որոնք անհապաղ ուշադրութան կարիք են ունենում: Իսկ այն, որ այսօր հայերի մոտ սկսել է ձևավորվել առողջությանը հետևելու մշակույթ, դրա մեջ համոզված են ծրագրի բժիշկները.
«Վստահորեն կարող ենք ասել, որ կա նման տենդենց: Բոլոր ազգերն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները և հասարակության տարբեր շերտերին բնորոշ է տարբեր մտածելակերպ, այդ թվում կապված և առողջության հետ»:
Ավետիս Ավետիսյանն ու Մելինե Թովմասյանը պատկանում են այն մարդկանց թվին, ովքեր նախընտրում են խնդիրների մասին ոչ թե խոսել, այլ դրանք գործով ապացուցել: Ու հենց դա է պատճառը, որ որպես միջոց ընտրել են նաև հեռուստատեսությունը: Գաղտնիք չէ, սակայն, որ Հայաստանում բժշկությունը թանկ հաճույք է ու հաճախ մարդիկ գերադասում են լուռ մահանալ, քան հարազատների ունեցվածքը վաճառել և բուժվել՝ համոզված չլինելով դրական արդյունքի վրա: Բժշկուհի Մելինե Թովմասյանը ափսոսանք հայտնելով նաև հասկանում է տվյալ մարդկանց դրդապատճառները.
«Ցավոք, շատերը չեն դիմում բժշկի, քանի որ պետք է ընտրեն կամ դեղորայքը կամ հանապազօրյա հացը: Նորից ցավով ենք նշում, որ այդ մարդկանց քանակը քիչ չէ մեր հանրապետությունում, բացի այդ բժշկական ծախսերը գրեթե միշտ չնախատեսված են լինում, ուստի չի կարելի ոչ ոքի մեղադրել: Այն մարդը, ով անտարբեր է, գուցե անտարբեր է ամեն ինչում, թերանում է թե՛ ընտանիքի անդամների, թե՛ սեփական անձի նկատմամբ, ուստի կարելի է բացառություններին չանդրադառնալ»:
Ինչ խոսք, բժշկությունը բացարձակ գիտություն չէ, իսկապես շատ ժամանակ ստիպված ես լինում կշեռքի նժարին դնել ամեն ինչ, իմանալով, որ կարող ես նաև ամենը կորցնել: Սա ևս կապված է անհատի կամ ընտանիքի անդամների արժեքային համակարգի հետ, և նման դեպքերում յուրաքանչյուր դեպք պետք է մասնավոր կերպով դիտարկվի:
Ծրագրի հեղինակներն համոզված են , որ մեր երկրում առողջապահությունը, դանդաղ, բայց համարձակ քայլերով առաջ է գնում:
«Մենք կոչ ենք անում բոլոր բժիշկներին, դժվարություններից չհուսահատվեն և հավատարիմ մնան Հիպոկրատի երդմանը: Իսկ հիվանդներին մաղթում ենք, որ լինեն առավել տեղեկացված ու կիրթ՝ հանուն իրենց սիրողների և հանուն առողջության»:
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն