ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Երեխաների սնուցման և առողջության բարելավման համար
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների, արտերկրներից հրավիրված մասնագետների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվեցին առկա ծրագրերի ընթացքը, դրանցում նախարարության ավելի ակտիվ մասնակցության ապահովումը։
Դեռևս 2010 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով Հայաստանում իրականացվում է Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը։ Դրանում ընդգրկված է մարզերի 61 հազար երեխա։ Պետք է նշել, որ ՀՀ կառավարությունը հաստատել է Կայուն դպրոցական սննդի ռազմավարությունը և ծրագրերը։ Դեռևս անցյալ ուսումնական տարում Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը ՊՀԾ-ի կողմից իրականացվում էր բոլոր մարզերում: Այս ուսումնական տարվանից Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում գործում է Ազգային դպրոցական սնունդ ծրագիրը: «Ծրագիրն ունի երկու նպատակ՝ ամենօրյա սննդարար կերակուր տալ երեխաներին` նպաստելով նրանց սնուցման ու առողջական դրության բարելավմանը և ծրագիրը հանձնել կառավարությանը՝ փորձագիտական օժանդակություն տրամադրելով առաջնային գործընկերոջը` ՀՀ կրթության և գիտության նախարարությանը»,-ասաց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն։ Նա նշեց, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ձգտում է ընդլայնել համագործակցությունը առողջապահության նախարարության հետ, քանի որ ծրագիրն ուղղակիորեն առնչվում է երեխաների առողջությանը, և անելիքները շատ են հատկապես երեխաների համար որակյալ դպրոցական սնունդ ապահովելու, սնուցման ու առողջության բարելավման գործում: «Ծրագրի գնահատող թիմի կողմից առաջարկվել էր, որպեսզի այն ընդլայնվի և զուգակցվի առողջ ապրելակերպին ուղղված այլ գործոնների հետ»,-նշեց տիկին Միշոն: Երկուստեք փաստվեց, որ այս ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության կողմից հաստատված Առողջ ապրելակերպի հայեցակարգին և Երեխաների սնուցման բարելավմանն ուղղված ծրագրերին։ Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը համառոտակի ներկայացրեց առողջ սնուցման, սննդակարգերի հետ կապված իրավիճակը Հայաստանում։
«2013-2014թթ. լուրջ քայլեր են իրականացվել առողջ ապրելակերպի, այդ թվում` առողջ սնուցման ապահովման ծրագրերն ավելի ինտենսիվ դարձնելու ուղղությամբ»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան` մատնանշելով երեխաների սնուցման բարելավման նոր հայեցակարգը և դրանից բխող գործողությունները։
ՀՀ կառավարության կողմից 2014 թ. սեպտեմբերի 25-ին հաստատված «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագրով» նախատեսվում է մշակել դպրոցներում երեխաների առողջ սնուցման և ֆիզիկական ակտիվության սկզբունքների ներառմամբ առողջությունը խթանող քաղաքականության օրինակելի մոդել` առաջնորդվելով «Առողջ դպրոցների» եվրոպական ցանցում ընդունված մոտեցումներով և գործելակերպով: Յուրաքանչյուր դպրոցի հնարավորություն կտրվի մշակելու սեփական քաղաքականությունը, համաձայն որի դպրոցը կպարտավորվի քայլեր ձեռնարկել` առողջ սնուցմանը և ֆիզիկական ակտիվությանը նպաստող միջավայրի ստեղծման ուղղությամբ:
«Այս ոլորտում կյանքի կոչվող ծրագրերի հաջողությունը լավ նախապայման է հետագա համագործակցությունն ընդլայնելու և առավել արդյունավետ դարձնելու համար»,-ասաց փոխնախարարը` հիշատակելով նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ հեռավոր մարզերում իրականացվող «Կարևոր է առաջին հազար օրը» ծրագիրը` ուղղված հղիության ընթացքում և երեխայի մինչև 2 տարեկան դառնալը ճիշտ սնուցման ապահովմանը։ Ընդգծվեց ծրագրի շրջանակում երիտասարդ մայրերի իրազեկումը պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում ստեղծված խորհրդատվական կենտրոնների, տպագիր տեղեկատուների, ուղեցույցների միջոցով։
Սերգեյ Խաչատրյանը հյուրերին տեղեկացրեց, որ սննդի որակի, անվտանգության վերահսկողությունը 2006թ.-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառուցվածքում ստեղծված Սննդի անվտանգության ծառայության հիմնական գործառույթն է։ Առողջապահության նախարարությունը մշակում է նորմատիվներ, կարգեր, տեխնիկական բնութագրեր, ճիշտ սննդակարգեր։ Սննդի անվտանգության ծառայությունը վերահսկում է շուկայում առկա սննդի, դրանց արտադրության և ներմուծման ժամանակ այդ նորմատիվների պահպանումը։ Սննդակարգի և առողջության փոխկապակցվածությունը հաստատելու, ինչպես նաև բնակչության սննդակարգում ու առողջական վիճակում առկա փոփոխություններն արձանագրելու նպատակով փոխնախարարը դիմեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին` ակնկալելով նրանց աջակցությունը 2015թ. ժողովրդագրական հետազոտությունների ժամանակ լրացուցիչ հետազոտություններ ընդգրկելու գործում։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել նախարարությանն աջակցելու նպատակով։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել մասնագիտական քննարկումները և համատեղ ջանքերը նպատակաուղղել նախանշված ծրագրերի ապահովմանը։ Հանդիպմանը մասնակցում էին Իսրայելի առողջապահության նախարարության հանրային առողջապահության մասնագետ Հավա Ալթմանը, Իսրայելի գյուղատնտեսության նախարարության մասնագետ Իցիկ Գազիելը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Խառատյանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջապահության բաժնի պետ Հրայր Ասլանյանը, երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն