Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Օրակարգում` ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը

ՀՀ ԱՆ. Օրակարգում` ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը

Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ. ազգային ծրագրի և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը» թեմայով հանրային քննարկումների ժամանակ տարբեր գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները հանդես եկան իրենց մոտեցումներով:

Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ մինչ ՀՀ կառավարությունում ծրագրի քննարկումը կարևորվել է հանրության լայն խմբերի կարծիքին ծանոթանալը, քանի որ հեռահար այդ ծրագրերի արդյունքները ակնհայտ կլինեն առաջիկա տասը տարվա ընթացքում։

«Վերջին տարիներին լուրջ հաջողություններ են արձանագրվել մայրական, մանկական մահացության, հղիության արհեստական ընդհատումների, անպտղության կրճատման ուղղությամբ։ Սա մեծ աշխատանքի արդյունք է։ Սկսած 2008 թվականից, երբ ներդրվեց Ծննդօգնության պետական հավաստագիրը, իրականացվել են մի շարք ծրագրեր, ձևավորվել են չափորոշիչներ, արագ արձագանքման խմբեր և այլն»,-իր խոսքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նա հավելեց, որ մեր երկիրը փորձում է անպտղությունը հաղթահարել 15 տարեկան աղջիկների սկրինինգային ծրագրերով, որպեսզի հետագայում ապահովվի նրանց անպտղության խնդրի լուծումը և մայրանալը։

Նախարարը շեշտեց, որ անհնարին է անվերջ արդյունքներ ապահովել միայն կառավարման օպտիմալացմամբ, բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմով, էնտուզիազմով ու անձնուրաց աշխատանքով։

«Իրականությունն այն է, որ մենք մեր հարևան երկրներից 3 անգամ պակաս գումար ենք հատկացնում հղիությունը վարելու համար։ Ընդ որում, նախատեսվող հետազոտությունների ծավալները նրանց մոտ կրկնակի անգամ մեծ են։ Մենք 4 անգամ պակաս միջոցներ ենք հատկացնում հղիության ախտաբանության, 2.5 անգամ պակաս՝ թերհաս երեխայի բուժման համար»։

Արմեն Մուրադյանի խոսքով դեռահաս աղջիկների 11 տոկոսի մոտ վերարտադրողական ախտաբանությունների առկայության դեպքում նրանց հետազոտումը կազմակերպվում է 3 հազար դրամով, ինչը 4 անգամ պակաս է, քան հարևան երկրներում։ «Ավելին ասեմ՝ ախտաբանության հայտնաբերման դեպքում մենք ծրագիր չունենք։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերանայենք մոտեցումներն ինչպես անպտղության, այնպես էլ` հղիության ախտաբանության և վերատադրողական առողջության այլ խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց նախարարը։ Դա է պարտադրում ժողովրդագրական ներկա իրավիճակի բարելավման, ժողովրդագրական-առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության նվազման միտումների կանխման անհրաժեշտությունը։

Արմեն Մուրադյանը շեշտեց, ուր նախարարությունը պատրաստ է հիմնավորել ծրագրի առողջապահական բաղադրիչում ներառված ցանկացած առաջարկ։

Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Հակոբ Հակոբյանը ևս փաստեց, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավումն անհնար է պատկերացնել առանց ծնունդների ավելացման։ Այդ իսկ պատճառով քննարկվեցին նաև մայրության և բազմազավակության հարցեր։

Մահացության և ծնելիության ցուցանիշները բնութագրում են յուրաքանչյուր երկրի ժողովրդագրական իրավիճակը: «Ժողովրդագրական ցուցանիշների շարքում մեզ համար մտահոգիչ է մնում ծնելիությունը, որը վերջին տարին մեր երկրում նվազել է»,- Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրին ու դրա իրականացումն ապահովող միջոցառումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` այսօր քննարկման առանցքում է ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունը, առկա կարիքների գնահատումը և դրանց լուծմանն ուղղված հետագա մեթոդաբանության մշակումը:

 

Ծնելիության ցուցանիշով, Հայաստանը շատ առաջ է զարգացած երկրներից, բայց միտումները տանում են նրան, որ հետագայում այդ ցուցանիշը կրկնակի կնվազի: «Հայաստանում վերջին տարիներին նվազել է ծնելիությունը` համեմատած 90-ականների սկզբի, երբ ծնվում էր 80 հազար երեխա։ Այս տարիներին գրանցվում է 40-42 հազար ծնունդ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: Համաձայն փորձագիտական գնահատականների` 2035 թվականին մայրական հիմնական ներուժը նվազելու է, քանի որ 90-ականների սկզբին ծնված 80 հազար երեխաներից 40 հազար աղջիկներին, ովքեր հիմա 26 տարեկան են, փոխարինելու է գալու աղջիկների 15 հազարանոց բանակը (2000-ականներին ծնված երեխաները 30 հազար էին, ստացվում է` մայրանալու պատրաստ աղջիկների թիվը կլինի 15 հազար): «Այսօր ծննդօգնության ոլորտը ծախսում է 8.5 միլիարդ դրամ` ապահովելով 43 հազար ծնունդ: Ծրագիրը, որը մենք ներկայացրել ենք, տպավորություն է ստեղծել, թե մենք ապահովելու ենք 1300 երեխայով ավելի ծնունդներ: Մենք առաջարկել ենք ոլորտին հատկացնել 14 միլիարդ դրամ գումար միայն առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացման համար»,-մանրամասնեց նախարարը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ