Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ինչպե՞ս ապահովել ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը. Հայ և շվեյցարացի մասնագետների քննարկումները

Ինչպե՞ս ապահովել ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը. Հայ և շվեյցարացի մասնագետների քննարկումները

Հագեցած օրակարգով Հայաստանում էին հեղինակավոր շվեյցարական «Roche» (Ռոշ) ընկերության մասնագետները: Հայ ուռուցքաբանների և ախտաբանների հետ քննարկման առանցքային թեման ուռուցքների տարբերակիչ ճշգրիտ ախտորոշման մոտեցումներն են: Այցի շրջանակում հայ մասնագետների հետ առաջին հանդիպումը կայացավ նոյեմբերի 27-ին «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում:


Ինչպե՞ս ապահովել ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը. Հայ և շվեյցարացի մասնագետների քննարկումներըՔննարկման ընթացքում «Roche» (Ռոշ) ընկերության մասնագետները ներկայացրին սկզբունքները, որոնցով առաջնորդվում են եվրոպացի մասնագետները ուռուցքների ախտորոշման ժամանակ: Հատուկ անդրադարձ եղավ նաև Ventana բրենդի նորագույն Benchmark GX սարքավորմանը, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ ավտոմատացնել իմունոհիստոքիմիական հետազոտությունները, ինչը ուռուցքների տարբերակիչ ախտորոշման ժամանակ մարդկային սխալի գործոնը բացառելու ամենակարևոր նախապայմանն է: Ու սարքավորման շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված: «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը իրականացնում է հյուսվածքաբանական, բջջաբանական, իմունոհիստոքիմիական հետազոտություններ` գերժամանակակից սարքավորումներով և աշխարհահռչակ կազմակերպությունների կողմից արտադրված որակյալ նյութերով: Կենտրոնի սկզբունքն է վստահելի որակ, արագ ախտորոշում:

 

Ինչպե՞ս ապահովել ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը. Հայ և շվեյցարացի մասնագետների քննարկումները Սա ապահովելու համար «Հիստոջեն»-ը արդեն իսկ մեծ ձեռքբերումներ ունի ախտորոշման գործընթացները ավտոմատացնելու գործում, իսկ մյուս տարեսկիզբ կենտրոնում կներդրվի նաև Benchmark GX-ը:


Նոյեմբերի 28-ին էլ կայացավ հայ և արտասահմանցի մասնագետների երկրորդ հանդիպումը`այս անգամ արդեն ընդլայնված կազմով: «HER2 ախտորոշման որակի օպտիմալացում» թեմայով կոնֆերանսը տեղի ունեցավ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ անդրադարձ կատարվեց Հայաստանում ախտաբանության արդիական խնդիրներին, HER2 ախտորոշման կարևորությանը կրծքագեղձի քաղցկեղի բուժման ռազմավարության մեջ, պրե-անալիտիկ լավագույն պրակտիկայի ազդեցությանը հիվանդների բուժման գործընթացի վրա և հարակից այլ թեմաներին:


Ինչպե՞ս ապահովել ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը. Հայ և շվեյցարացի մասնագետների քննարկումներըԿոնֆերանսում «HER2 ախտորոշումը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում՝ ախտաբանության արդիական խնդիրները Հայաստանում» խորագրով զեկույցով հանդես  եկած Երևանի գլխավոր ախտաբան, «Հիստոջեն» կենտրոնի ղեկավար Արմեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում նկատեց.«Այն պահից, երբ Հայաստանում սկսեցին կրծքագեղձի իմունոհիստոքիմիական հետազոտություն կատարել, դեռ ոչ մի անգամ նման կազմով հյուրեր չէինք ունեցել արտասահմանից: Կարևոր հանդիպումներ էին հայ ուռուցքաբանների և հատկապես ախտաբանների համար: Հուսով ենք՝ նրանց այցը կօգնի մեզ քննարկել և ճիշտ ուղով գնալ՝ մուլտիդիսցիպլինար աշխատող թիմ և ռեֆերենս կենտրոններ կազմելու համար:

 

Ինչպե՞ս ապահովել ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը. Հայ և շվեյցարացի մասնագետների քննարկումներըՀամենայն դեպս, նրանց կողմից պատրաստակամությունը կա, և մենք նույնպես շատ ուրախ ու ոգևորված ենք նրանց գալու առիթով»:


Նրա փոխանցմամբ՝ արտասահմանցի մասնագետների այցերը շարունակական են լինելու՝ տարին երկու անգամ`փորձի փոխանակումն ու մասնագիտական լուրջ քննարկումները շարունակելու համար:

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ