Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մեր նպատակն է ինսուլինային պոմպերը հասանելի դարձնել շաքարախտով հիվանդ հայ երեխաներին. Շաքե հիմնադրամ

Մեր նպատակն է ինսուլինային պոմպերը հասանելի դարձնել շաքարախտով հիվանդ հայ երեխաներին. Շաքե հիմնադրամ

Տարեկան 3 միլիոն մարդ է կուրանում շաքարային դիաբետի պատճառով, տարեկան 3%-ով ավելանում է հիվանդների քանակն ամբողջ աշխարհում: Աշխարհում մեծ արագությամբ աճում է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների քանակը: Մեր երկրում ևս տվյալները մտահոգիչ են: Հայաստանում ծնված տարեկան 40.000-45.000 երեխայից 4-5-ը մինչև 18 տարեկանը պարտադիր հիվանդանում են շաքարային դիաբետով:


Շաքարային դիաբետով հիվանդ հայ փոքրիկներին և նրանց ծնողներին աջակցելու համար Սահակ Դաշյանը հիմնել է «Շաքե» հիմնադրամը: Նրա համար մտահոգության առիթը եղել է հիվանդության տեմպերի արագընթաց զարգացումը և նաև սեփական ընտանիքի պատմությունը. «Ես երեք զավակ ունեմ: Նրանցից երկուսն ունեն շաքարային դիաբետ: Ես շատ լավ եմ հասկանում այն ծնողներին, ում ընտանիքում կա այս խնդիրը: Իմ զավակները բուժման լավ ընթացք են ստացել և հիմա օգտագործում են ինսուլինային պոմպեր: Աղջիկս մեզ նաև թոռնիկ է պարգևել: Ես ցանկանում եմ, որ հասանելի ինսուլինային պոմպերը լինեն նման հիվանդություն ունեցող բոլոր հայ փոքրիկներին: Հիմնադրամի անունը պատահական չենք ընտրել. Շաքեն իմ մեծ դստեր անունն է, օգտագործել ենք նաև շաքարախտի հապավումը»,- նշում է «Շաքե» հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանը:


«Շաքե» հիմնադրամն արդեն իսկ ունի կայք /shake.am/ և ֆեյբուքյան էջ /https://www.facebook.com/shakefoundation.am//, որտեղ անհրաժեշտ և օգտակար տեղակատվություն է տրամադրվելու հայ փոքրիկների ծնողներին: Շաքարային դիաբետի բուժման պրակտիկայում հիմա նոր մոտեցում է կիրառվում ամբողջ աշխարհում՝ պոմպային ինսուլինոթերապիան. ««Շաքե» հիմնադրամի գերնպատակն է հնարավորություն տալ հիվանդ երեխաներին օգտվելու ինսուլինային պոմպերից: Մենք ցանկանում ենք 5-6 տարում հասնել նրան, որ Հայաստանում դիաբետ ունեցող երեխաներն անվճար ստանան թե՛ պոմպը, թե՛ ամենամսյա պարագաները, որոնք ծախսատար են»,-նշում է «Շաքե» հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանը:


Սահակ Դաշյանը նշում է, որ գաղափարն իրականացնելու համար իրենք ֆինանսական աջակցության կարիք ունեն: Հայաստանում գրանցված դիաբետով հիվանդ 576 երեխաներից միայն 6-ին է տեղադրված ինսուլինային պոմպ: Ըստ Սահակ Դաշյանի՝ համեմատած այլ երկրների սա շատ ցածր ցուցանիշ է. «Եթե մեր հիմնադրամը անհատների, բարերարների և ինչու ոչ պետական կառույցների կողմից ֆինանսական աջակցություն ունենա, մենք կկարողանանք բարելավել շաքարախտով հիվանդ հայ փոքրիկների կյանքի որակը: Շաքարախտը վերջանական բուժում չունի, այն հիվանդին ուղեկցում է մինչև կյանքի վերջ,  բայց պոմպային ինսուլինոթերապիան հնարավորություն է տալիս 40-70%-ով իջեցնել բարդությունների քանակը»,-փաստում է Սահակ Դաշյանը:

 

Մեր նպատակն է ինսուլինային պոմպերը հասանելի դարձնել շաքարախտով հիվանդ հայ երեխաներին. Շաքե հիմնադրամ

Շաքարային դիաբետի պարագայում շատ կարևոր է այն, որ երեխաները կարողանան ինքնահսկողություն իրականացնել, այսինքն՝ ոչ թե իրենք հարմարվեն դիաբետին, այլ դիաբետը հարմարեցնեն իրենց կենսակերպին: Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած ինսուլինային պոմպերն ավելի էֆեկտիվ են, քան սովորական ներարկումները. «Ինսուլինային պոմպերը հնարավորություն են տալիս առանց ամենօրյա ներարկմամբ ստանալ ինսուլինի անհրաժեշտ չափաբաժինը: Երեխան և ծնողը պետք է կարողանան աշխատել ինսուլինային պոմպերի համակարգի հետ: Պոմպը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ հետևել գլյուկոզայի քանակին օրգանիզմում՝ անցավ տարբերակով»,-նշում է Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ,  Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան:

 

Մեր նպատակն է ինսուլինային պոմպերը հասանելի դարձնել շաքարախտով հիվանդ հայ երեխաներին. Շաքե հիմնադրամ

Մասնագետները նշում են, որ շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառ չկա, բայց հենքային պատճառը գենային մուտացիաներն են, ընդ որում՝ դրանք առնվազն երկուսն են լինում: Որոշակի նախանշանների դեպքում, օրինակ՝ հաճախամիզություն, ծարավի զգացողություն, քնկոտություն և այլն, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ պարզելու՝ որքան է ձեր օրգանիզմում շաքարի քանակը.  «Շաքարի նորման օրգանիզմում պետք է լինի ոչ ավել քան 5.5 միլիմոլ լիտրում, եթե առավոտյան սոված փորին և մատից է արյունը վերցվել: Իսկ եթե երակային արյուն է վերցվել՝ ոչ ավել քան 6 միլիմոլ լիտրում: Եթե օրվա ցանկացած ժամի արյան մեջ շաքարը 11 միլիմոլից բարձրացավ, ուրեմն գործ ունենք դիաբետի հետ»,- փաստում է Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ,  Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան:


«Շաքե» հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանը շատ ծրագրեր ունի, որը կկարողանա իրականացնել համապատասխան ֆինանսավորման առկայութան միջոցով. «Մեր հիմնադրամի նպատակն է, որ 2019 թվականին Հայաստանում հաշվառված բոլոր շաքարային դիաբետ ունեցող երեխաներն անցնեն մի հետազոտություն, որը կոչվում է շաքարի շարունակական մոնիթորինգ, այսինքն՝ երեխայի մաշկի վրա սարք է ամրացվում մեկ շաբաթով և այդ հետազոտության միջոցով մենք կարողանում ենք ավելի ստույգ պատկերացում ունենալ երեխայի շաքարախտի ընթացքի մասին»,- նշում է Սահակ Դաշյանը՝ հավելելով, որ շաքարային դիաբետը ոչ միայն մի շարք ընտանիքների խնդիրն է, այլ նաև ամբողջ հասարակության, ու կարևոր է, որ սրտացավ լինենք նման երեխաների նկատմամբ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ