ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում պետք է ներդնել միջազգային ստանդարտներ ու գործելակարգեր
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Վլ. Ավագյանի անվան ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
Տիգրան Քամալյանի խոսքը.
Առողջապահական խնդիրները Հայաստանում չափազանց շատ են: Ես կարծում եմ՝ դրանք սկսվում են դեռ կրթական փուլից: Ըստ իս, գործող պրակտիկ բժիշկները չէ, որ պետք է դառնան առողջապահության կազմակերպիչներ: Դա պետք է լինի առանձին մասնագիտություն՝ առանձին վերապատրաստումներով: Այսօր Հայաստանում այլ վիճակ է, առողջապահության կազմակերպիչ է դառնում նա, ով ավելի շատ է աչքի ընկնում կամ ավելի լավ ծանոթ ունի: Բայց այդ գործով զբաղվելու համար մարդը պետք է հատուկ կրթություն ունենա: Բժիշկը կարող է շատ լավ նեղ մասնագետ լինել, բայց՝ վատ կազմակերպիչ: Մեր առողջապահության կազմակերպիչները այսօր ավելի շատ խանգարում են, քան՝ օգնում գործող բժշկին: Տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունից եկած ստուգողը ավելի շատ ինչ- որ կրիմինալ է փորձում գտնել բժշկի աշխատանքում, քան թե առաջարկներ, մեխանիզմներ, որոնք կնպաստեն բժշկի աշխատանքը կարգավորելուն: Տպավորություն է, որ ստուգողը փորձում է մի բան գտնել , մենք էլ պաշտպանվողի դերում ենք: Ամեն օղակ իրենից մի օղակ ներքեւ գտնվողի մեջ հանցագործ է փնտրում: Նախարարությունից գալիս են ստուգելու հնարավոր կողմնակի եկամուտները, ոչ թե՝ արված գործի որակը: Այնինչ ամեն ինչ այլ կերպ պետք է լիներ…
Առողջապահության կազմակերպիչների վերապատրաստումները պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինեն: Հայաստանում պետք է ներդնել միջազգային ստանդարտները, գործելակարգերը, որի ուղղությամբ վերջին շրջանում որոշակի քայլեր արվում են: Կազմակերպչական հարցերում մեծ դեր պետք է ունենան տարբեր ասոցիացիաները: Նեղ մասնագիտական հարցերը պետք է կարագավորվեն ասոցիացիաների մակարդակով, իսկ ընդհանուր կազմակերպչական հարցերը արդեն պետք է կարագավորեն առողջապահության կազմակերպիչները:
Առողջապահական խնդիրներից շատերի հիմքում ֆինանսական հարցերն են: Անվճար բժշկություն չկա, անգամ պետպատվերի դեպքում գումարը փոխանցում է պետությունը: Ֆինանսների հայթայթումը, բաշխումը, վերաբաշխումը ճիշտ կատարելու համար առողջապահության կազմակերպիչները պետք է հստակ մեխանիզմների տիրապետեն: Բժիշկը պետք է իր գործը անի ու չխորանա այդ հարցերի մեջ: Այսօր առողջապահության կազմակերպիչների մեծ մասը գործող բժիշկներ, նեղ մասնագետներ են, որոնք իրենց հիմնական գործին զուգահեռ կատարում են կազմակերպչական աշխատանքներ:
Ֆինանսական աղբյուրների հայթայթման համար մի շարք տարբերակներ կան: Տարբեր երկրնում բացի եղած բյուջեն օգտագործելուց ստեղծվում են տարբեր բարեգործական, նորարարական ֆոնդեր: Ֆինանսավորման աղբյուրներից ամենակարեւորները ապահովագրական ընկերություններն են: Այստեղ մենք նույնպես խնդիրներ ունենք, ապահովագրական ընկերությունների աշխատակիցները նույնպես մարդիկ են, որոնք պրակտիկորեն չեն տիրապետում իրենց մասնագիտությանը եւ զբաղված են նրանով, որ կազմակերպությունը հնարավորինս քիչ փող ծախսի:
Որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար շատ կարեւոր եմ համարում ստանդարտիզացիայի ծրագրերի ներդրումը: Դա պետք է վերաբերի թե մասնագիտական, թե ֆինանսական հարցերին, թե վերապատրաստումներին: Առողջապահության համակարգում փոփոխությունները պետք է սկսել կրթական համակարգից: Սկզբնական էտապում բոլորը պետք է ստանան նույն գիտելիքները, հետագայում կլինօրդինատուրայում ուսանողների մի մասը գնան դեպի բժշկական ոլորտ, մյուս մասը՝ դեպի կազմակերպչական ուղղություն: Այստեղ պետք չի անտեսել ոչ մի կողմը:
Պետք է վերականգնել բժիշկների լիցենզավորման համակարգը: Յուրաքանչյուր բժիշկ երկու տարին մեկ պետք է հանձնի քննություն, նոր շարունակի մասնագիտական գործունեությունը: Այսպիսով բժիշկը կձգտի ամեն օր նոր գիտելիքներ ձեռք բերել, տիրապետել աշխարհում ընդունված նորագույն մեթոդներին: Մրցակցությունը կբերի բժիշկների որակական հատկանիշների բարելավմանը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
<<Երեւակ>> լրատվական- վերլուծական խումբ
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն