ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ գիտական խորհրդին ներկայացվեց ուսումնական գործընթացի վերլուծություն
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց վերջին երեք տարիների ուսումնական գործընթացի համեմատական վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս նշել այն գործիքները, որոնք կարող են նպաստել թույլ կողմերի բացահայտմանը, վտանգների հաղթահարմանն ու որակի բարելավմանը: Բուհի ռազմավարական ծրագրում նշված է, որ բուհի առաքելությունն իրականացնելու ճանապարհներից առաջինն ուսումնառությամբ պահանջվող վերջանարդյունքերի որակյալ ապահովումն է: «Դա հնարավոր է դասավանդման և գիտելիքների ստուգման համապատասխան մեթոդների կիրառմամբ և ամփոփիչ ատեստավորման միջոցով դրանց արդյունավետության գնահատմամբ, որին հասնելու առաջին քայլը ճիշտ կազմված ուսումնական ծրագրերն են»,- հիշեցրեց պրոռեկտորն՝ ավելացնելով, որ ԵՊԲՀ կրթական ծրագրերի բաժնի կողմից իրականացվել է եվրոպական 29 բուհերի վերլուծություն, որի համաձայն՝ թույլատրելի տարբերությամբ՝ պահանջվող առարկաների ներկայացվածությունը, բովանդակությունն ու կրեդիտային համամասնությունը համապատասխանում են եվրոպական բուհերի չափորոշիչներին:
Լարիսա Ավետիսյանը ներկայացնելով վերլուծությունն՝ անդրադարձավ պրոֆեսորադասախոսական կազմին, նրա որակավորմանը, ուսանողների թվաքանակին՝ առաջադիմությանը, քննությունների կազմակերպմանն ու անցկացմանը, օտարեկրացի ուսանողների թվի ավելացմանը, ամբիոնների կատարած աշխատանքներին:
ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը ելույթն ավարտեց՝ նշելով, որ բերված մարտահրավերների և խնդիրների հաղթահարումը հնարավոր կլինի, եթե ուսումնական գործընթացի արդյունավետությունն ապահովող գլխավոր օղակը՝ ամբիոնը, ոչ միայն ցուցաբերի պատրաստակամություն ու պատասխանատվություն՝ անմիջական մասնակից լինելով կրթական բարեփոխումներին, այլև ակտիվորեն ներգրավվի այդ բարեփոխումներին ուղղված քաղաքականության մշակմանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ դասախոսությունների ազատականացումն ուսումնական գործընթացը դեռևս չի ազատել վարչական լծակից: «Պետք է բարձրացնել ապագա բժիշկների մոտիվացիան: Դա համալսարանի առջև դրված ամենակարևոր հարցն է, որը սակայն միայն բուհից կախված չէ: Ուսանողը պետք է տեսնի բարեկեցիկ, պաշտպանված և հարգված բժիշկ»,-ասաց ռեկտորը:
Արմեն Մուրադյանի կարծիքով՝ ուսանողները պետք է ունենան ազատ տեղաշարժի մեծ հնարավորություններ՝ այլ բուհերի հետ համագործակցության, փոխանակման ծրագրերի շրջանակում: «Եթե 37 երկրից 1800 ուսանող մոտիվացված Հայաստան է գալիս սովորելու, ապա մեր ուսանողներին ոչինչ չի խանգարում իրենց երկրում ստանալու կրթություն, որը թույլ կտա իրենց աշխատել աշխարհի 40 երկրում»,-ընդգծեց ռեկտորը՝ շեշտելով, որ ուսումնական գործընթացը պետք է այնպիսին լինի, որ բավարարի ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին:
Հագեցած օրակարգով գիտական խորհրդի նիստին գիտխորհրդի անդամներին ներկայացվեցին ուսումնական գրականության, կանոնակարգերում կատարված փոփոխությունների, ինչպես նաև անվանական կրթաթոշակառուների հաստատումը և այլ ընթացիկ հարցեր:
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն