ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Առողջապահության ազգային ինստիտուտում երեկ կայացավ Հայաստանի «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության հերթական՝ 3—րդ համագումարը։ Կազմակերպությունը միավորում է շուրջ 21 հազար...
2010թ. բյուջեով նախատեսված է, որ հիվանդանոցային բուժսպասարկում իրականացնելու համար պետք է հատկացվի ավելի քան 21 մլրդ դրամ: Առաջնային, այսինքն՝ պոլիկլինիկական բուժսպասարկման համար էլ տրամադրվելու է մոտ 23 մլրդ դրամ...
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների, ուսումնասիրության վերցված 133 երկրների ցուցակում մալարիայի և ՍՊԻԴ-ի ցուցանիշներով Հայաստանը գրավում է 97-րդ տեղը...
Դասընթացներին արդեն մասնակցել է 155 բժիշկ։ Արդեն 4 տարի է, ինչ հայ օգնության ֆոնդը՝ ՀՕՖ—ը, իրականացնում է մարզաբնակ բժիշկների վերապատրաստում՝ դասընթացներ կազմակերպելով Երեւանի առաջատար կլինիկաներում։ Յուրաքանչյուր ամիս...
Այսօրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ն հայտարարում է Հանրապետական հիվանդանոցի նեոնատալ բաժանմունքում (Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ) նեոնատալ խնամքի պայմանների բարելավմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին...
Աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում: Այս դեպքերի 98 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին. դրանց 65 տոկոսը տեղի է ունենում կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն...
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ «Թմրանյութերի վերահսկողության և կարգապահության ոլորտում համագործակցության մասին» հայ-ամերիկյան համաձայնագրին կից 9-րդ և 10-րդ արձանագրությունները կնքելու հավանություն է տվել...
Ամառային ամիսներին ամենաարդիական խնդիրներից մեկն է դառնում սննդամթերքների ժամկետայնությունը: Այդ հարցով զբաղվում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը: Ինչպես Tert.am-ին հայտնել է կազմակերպության նախագահ...
Երևանում բժիշկները շատ-շատ են, իսկ հանրապետության մարզերում բժիշկների սուր պահանջարկ կա: Մարզ գնալու դեպքում անգամ լրացուցիչ վարձատրության խթանը չի հրապուրում երիտասարդ բժիշկներին...
Հայաստանում բուժման նպատակով նարկոլոգիական կենտրոն դիմողների թիվը տարեկան աճում է 100 տոկոսով, թմրանյութ օգտագործողների քանակը` 10 տոկոսով: Եվ թեպետ տարածաշրջանում եւ անգամ ամբողջ աշխարհում թմրանյութ օգտագործողների...
Հանրապետության նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանն այսօրվա ասուլիսում նշեց, որ թմրամոլության առումով Հայաստանն աշխարհում բարվոք դիրքերում է գտնվում: Նրա հավաստմամբ, Հայաստանում 2008 թվականին բուժման է դիմել 490 մարդ...
Հանրապետության նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանն այսօրվա ասուլիսում խոսելով թմրանյութերի մասին, նշեց, որ հայերը հաճույք ստանալու միջոցներից հիմնականում նախընտրում են կանեփից պատրաստածները...
Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:
Այս տարվա կարգախոսն է՝ հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների՝ ինքնասպանությունների կանխարգելում:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախաձեռնությամբ այս տարի նույնպես հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ:
Միամսյակի և դրա ընթացում նախատեսվող միջոցառումների մասին, Հայացք մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, խոսեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը:
«Հայաստանում հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 10-ը հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ. «Ասոցիացիան միամսյակի շրջանակում մասնավոր հոգեբուժական և հոգեկան առողջության ծառայություններ մատուցող կազմակերպություններին կոչ էր արվել հոկտեմբերի 10-ին բոլոր այցելուներին սպասարկել անվճար, հետո նաև` 20 տոկոս զեղչով: Այդ կազմակերպություններից են՝ «Ալֆա Բետտա» հոգեբուժական կլինիկան, «Այգ» հոգեբանական կենտրոնը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը, «ՄԵՓԼ ԼԻՖՍ» հայ կանադականբժշկական կլինիկան, Վահան Սիմոնյան Ա/Ձ-ն: Իսկ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում բոլոր հիվանդների առաջին հետազոտությունը միամսյակի ընթացքում կլինի անվճար»:
Արմեն Սողոյանը հավելեց նաև, որ հոգեկան առողջությունը միայն հոգեկան խանգարումների բացակայությունը չէ, այն մարդու ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լավակեցությունն է, որը նրան հնարավորություն է տալիս կյանքից առավելագույն հաճույք ստանալ, ինքնադրսևորվել, սեփական կյանքի հետ կապված որոշումներ ընդունել, իրականացնել դրանք:
ՀՀԱ պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի կլինիկական ղեկավար, գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսեց հոգեկան առողջության առաջխաղացման և սուիցիդների (ինքնասպանությունների) կանխարգելման մասին:
«Հոգեկան առողջությունը և սուիցիդը ազգային անվատնգություն պարունակող խնդիրներ են: Այս հիվանդություններն իրենց մեջ ներառում են տարրեր, որոնք կարող են խոչընդոտել ազգային անվտանգությանը:
Մենք, ցավոք, չենք տիրապետում հոգեկան առողջության վերաբերյալ ամբողջական վիճակագրության, քանի որ մեր տվյալները հիմնված են միայն հոգեբուժական հաստատություններում հաշվառված հիվանդների թվի վրա: Այնինչ, աշխարհի խոշորագույն երկրներում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ գերադասում են դիմել ընտանեկան բժիշկներին, քան` հոգեբանների, իսկ Հայաստանում՝ հոգեբաններին դիմելու մշակույթն իսպառ բացակայում է: Մեր երկրում այս մասով խնդիրը շատ օրհասական է: Մարդիկ հոգեբանների ծառայություններից չեն օգտվում, մտածելով, թե դա կազդի իրենց անվան ու հասարակական դիրքի վրա՝ դիմում են միայն ծայրահեղ ծանր վիճակների դեպքում: Ուստի պարզ է դառնում, որ մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու՝ հասարակությանը կրթելու և ամբողջական վիճակագրություն կազմելու գործընթացում:
Պատանեկան տարիքում, օրինակ, հնարավոր է խուսափել նման բարդ խնդիրներից՝ ժամանակին կանխարգելելով:
Ահագնացող մյուս մարտահրավերը մեր համակարգի առջև՝ ծերունական տարիքի հոգեբանական խնդիրներն են: Յուրաքանչյուր երկրորդ պապիկ և տատիկ ունեն հոգեբանական խնդիր և հարց է առաջանում՝ արդյո՞ք պատրաստ ենք դիմագրավելու և սպասարկելու նրանց. իմ կարծիքով՝ դեռ ոչ, սա խնդրր է, որը պահանջում է լուծում:
Առողջապահության նախարարությունը պետբյուջեով հատկացված ֆինանսական միջոցների 90%-ն ուղղում է հոգեբուժական հաստատություններում հաշվառված և բուժվող հիվանդներին, այնինչ, հաշվի առնելով միջազգային փորձը, պետք է գումար հատկացնել նաև կանխարգելման համար, հակառակ դեպքում մի քանի տարի հետո մեր հիվանդների թիվը տասնյակներով կարող է ավելանալ: Բաշխումը կարող է լինել 30%-70% հարաբերակցությամբ:
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, սուիցիդոլոգ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը խոսեց օրվա խորհրդի մասին՝ հատկապես նշելով, որ խնդրի մասին պետք է մտածեն ո՛չ միայն խանգարումներ ունեցողներն ու բուժանձնակազմը, այլ նաև հասարակության բոլոր շերտերը:
Հարկ է հետագայում նույնպես օրվա խորհուրդը դիտարկել սեպտեմբերի 10-ի՝ ինքնասպանությունների կանխարգելման օրվա շրջանակում:
Հոգեկան խանգարումներ կարող են լինել ցանկացած մարդու մոտ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Սոցիալական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ չափազանց կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը ինքնասպանության երևույթի վերաբերյալ: Կարևոր է, որ խնդրի մասին մտածեն ո՛չ միայն խանգարումներ ունեցողները, նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլ նաև հասարակության բոլոր շերտերը` շարքային քաղաքացուց մինչև իշխանություն:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների աշխարհում 800.000 մարդ ինքնասպանություն է գործում, այսինքն՝ յուրաքանչյուր 40 վայրկյանի ընթացքում երկրագնդի մեկ բնակիչ կյանքից հեռանում է սուիցիդի միջոցով: Հենց սա է առանցքայինը և պետք է մեր բոլորի ուշադրությունը սևեռված լինի այս խնդրի ու վերջինիս կանխարգելման վրա:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն